(ուժը կորցրել է 03.12.09 թիվ 268-Ն հրաման)
i
117.0051.280305
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 03 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11705139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 մարտի 2005 թվականի N 51-Ն
i
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և 2003 թ. փետրվարի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափ սահմանել 75000 դրամ:
2. Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման համար շինարարական-մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ սահմանել մինչև 2%, համաձայն հավելվածի:
3. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է իրավաբանական անձանց միջոցով:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:
Հավելված
i
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2005 թվականի մարտի 23-ի
N 51-Ն հրամանի
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԸ
._________________________________________________________________________.
| Հ/հ | Օբյեկտի շինմոնտաժային | Օբյեկտի շինմոնտաժային |
| | աշխատանքների նախահաշվային |աշխատանքների նախահաշվային արժեքից |
| | արժեքը (մլն դրամ) | մասհանվող տոկոսաչափը |
|_____|________________________________|__________________________________|
| 1 | մինչև 50.0 | 2% |
|_____|________________________________|__________________________________|
| 2 | 50-100 | 1.8% |
|_____|________________________________|__________________________________|
| 3 | 100-300 | 1.5% |
|_____|________________________________|__________________________________|
| 4 | 300-500 | 1.3% |
|_____|________________________________|__________________________________|
| 5 | 500-800 | 1.2% |
|_____|________________________________|__________________________________|
| 6 | 800-1000 | 1.1% |
|_____|________________________________|__________________________________|
| 7 | 1000-ից բարձր | 1.0% |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 27.06.05 թիվ 108-ն հրաման)