(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0182.040305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2005 թվականի N 182-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան և 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրման համար լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել հարկային մարմիններին:
(1-ին կետը փոփ. 27.04.06 թիվ 630-Ն որոշում)
2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով լիազորված մարմին ճանաչել հարկային մարմիններին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների թույլատրելի մոդելների ցանկը, հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլտվության տրամադրման կարգը, կիրառման համար թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանի ձևը և վարման կարգը:
(3-րդ կետը փոփ. 27.04.06 թիվ 630-Ն որոշում)
4. Մինչև սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով կիրառման համար թույլատրելի հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների հաստատումը թույլատրվում է կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 27.04.06 թիվ 630-Ն որոշում)
(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ