(ուժը կորցրել է 22.09.11 թիվ 1348-Ն որոշում)
i
040.0177.040305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2005 թվականի N 177-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
i
1.1. Սահմանել, որ, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և համապատասխան պետական մարմնի փոխադարձ պայմանավորվածությամբ, գործուղվող անձի համաձայնությամբ, վերջինս կարող է նշանակվել սույն որոշման հավելվածի ցանկով սահմանված դիվանագիտական պաշտոնից ավելի բարձր քաղաքացիական ծառայության պաշտոնի:
(1.1-րդ կետը լրաց. 06.08.09 թիվ 911-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 17-ի
N 177-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Դիվանագիտական |Քաղաքացիական ծառայության |Քաղաքացիական ծառայության |
|ծառայության |պաշտոնի անվանումը |պաշտոնի անվանումը |
|պաշտոնի անվանումը|Հայաստանի Հանրապետության |Հայաստանի Հանրապետության |
| |Նախագահի և Հայաստանի |գործադիր իշխանության այլ |
| |Հանրապետության |մարմիններում |
| |կառավարության աշխատակազմերում| |
|_________________|_____________________________|_________________________|
| 1 | 2 | 3 |
|_________________|_____________________________|_________________________|
|Առանձնացված |վարչության |աշխատակազմի ղեկավարի |
|ստորաբաժանման պետ|(քարտուղարության) պետ, |տեղակալ, գործակալության |
| |ծառայության ղեկավարի տեղակալ |(տեսչության) պետ |
|_________________|_____________________________|_________________________|
|Առանձնացված |վարչության |վարչության պետ, ներքին |
|ստորաբաժանման |(քարտուղարության) պետ, |ստորաբաժանումներ ունեցող |
|պետի տեղակալ |ծառայության ղեկավարի |քարտուղարության պետ, |
| |տեղակալ, վարչության |գործակալության |
| |(քարտուղարության) պետի |(տեսչության) պետի տեղակալ|
| |տեղակալ | |
|_________________|_____________________________|_________________________|
|Վարչության պետ |վարչության |վարչության պետ, ներքին |
| |(քարտուղարության) պետ, |ստորաբաժանումներ ունեցող |
| |ծառայության ղեկավարի |քարտուղարության պետ, |
| |տեղակալ, վարչության |գործակալության |
| |(քարտուղարության) պետի |(տեսչության) պետի տեղակալ|
| |տեղակալ | |
|_________________|_____________________________|_________________________|
|Խորհրդական |ինքնուրույն և ոչ ինքնուրույն|վարչության պետի տեղակալ, |
| |բաժնի վարիչ, խորհրդատու |ներքին ստորաբաժանումներ |
| | |ունեցող քարտուղարության |
| | |պետի տեղակալ, ինքնուրույն|
| | |և ոչ ինքնուրույն բաժնի |
| | |վարիչ, գործակալության |
| | |(տեսչության) բաժնի վարիչ |
|_________________|_____________________________|_________________________|
|Բաժնի վարիչ |ինքնուրույն և ոչ ինքնուրույն|վարչության պետի տեղակալ, |
| |բաժնի վարիչ, ինքնուրույն և |ներքին ստորաբաժանումներ |
| |ոչ ինքնուրույն բաժնի վարիչի |ունեցող քարտուղարության |
| |տեղակալ, խորհրդատու |պետի տեղակալ, ինքնուրույն|
| | |և ոչ ինքնուրույն բաժնի |
| | |վարիչ, գործակալության |
| | |(տեսչության) բաժնի վարիչ |
|_________________|_____________________________|_________________________|
|Առաջին քարտուղար |վարչության* և ոչ |վարչության* գլխավոր |
| |ինքնուրույն բաժնի գլխավոր |մասնագետ, ինքնուրույն և |
| |մասնագետ, ինքնուրույն և ոչ |ոչ ինքնուրույն բաժինների |
| |ինքնուրույն բաժնի վարիչի |վարիչների տեղակալներ, ոչ |
| |տեղակալ, խորհրդատու, |ինքնուրույն բաժնի գլխավոր|
| |ինքնուրույն բաժնի գլխավոր |մասնագետ, գործակալության |
| |մասնագետ |(տեսչության) գլխավոր |
| | |մասնագետ |
|_________________|_____________________________|_________________________|
|Երկրորդ քարտուղար|ինքնուրույն բաժնի գլխավոր |վարչության* գլխավոր |
| |մասնագետ |մասնագետ, ինքնուրույն և |
| | |ոչ ինքնուրույն բաժինների |
| | |պետերի տեղակալներ, ոչ |
| | |ինքնուրույն բաժնի գլխավոր|
| | |մասնագետ, գործակալության |
| | |(տեսչության) գլխավոր |
| | |մասնագետ |
|_________________|_____________________________|_________________________|
|Երրորդ քարտուղար |վարչության և ոչ ինքնուրույն |ինքնուրույն բաժնի գլխավոր|
| |բաժնի առաջատար մասնագետ |մասնագետ |
|_________________|_____________________________|_________________________|
|Կցորդ |ինքնուրույն բաժնի առաջատար |վարչության և ոչ |
| |մասնագետ |ինքնուրույն բաժնի |
| | |առաջատար մասնագետ, |
| | |գործակալության |
| | |(տեսչության) բաժնի |
| | |առաջատար մասնագետ |
._________________________________________________________________________.
* Վարչություններ, որոնց կազմում ընդգրկված չեն ոչ ինքնուրույն բաժիններ: