(ուժը կորցրել է 04.10.12 թիվ 16-Ն հրաման)
i
100.1009.260105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 01 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 հոկտեմբերի 2004 թվականի N 1009/18-Ն
ՀՀ ԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և ղեկավարվելով ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «իէ» և 12-րդ կետի «ա» ենթակետերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով, մաշկի սնկային հիվանդություններով և քոսով հիվանդացումների մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձև թիվ 61ա-ն (հավելվածը կցվում է):
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:
_____________________________________
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում