Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ...

13.07.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2005  -ից մինչեւ   13.07.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 08.06.06 թիվ 107-Ն հրաման)

i

115.0004.170205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         02           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հունվարի 2005 թվականի N 4-Ն

 

i

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը» (հավելվածը կցվում է):

2. Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Վ. Սիմոնյանին. սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ա. Եսայանի վրա:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2005 թ. հունվարի 20-ի

թիվ 4-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

I. Աշխատանք փնտրող զբաղված անձի հաշվառման համար ներկայացվող

փաստաթղթերը

 

1. Աշխատանքի տեղավորման նպատակով զբաղվածության պետական ծառայությունը ներկայացնող «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն) դիմող զբաղված անձը որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար ներկայացնում է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

 

II. Աշխատանք փնտրող չզբաղված անձի հաշվառման համար ներկայացվող

փաստաթղթերը

 

2. Աշխատանքի տեղավորման նպատակով տարածքային կենտրոն դիմող անձը որպես աշխատանք փնտրող չզբաղված հաշվառվելու համար ներկայացնում է.

ա) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

բ) սոցիալական ապահովության քարտ.

գ) աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ աշխատանք փնտրող, ինչպես նաև նախկինում վարձու աշխատանք չկատարած և աշխատանքով ինքնուրույնաբար իրեն ապահոված կամ հողի սեփականատեր հանդիսացած և հետագայում այն օտարած կամ հողը վարձակալած կամ վարձակալական պայմանագիրը լուծած անձի) և աշխատանքային գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից քաղվածք.

դ) կրթության մասին փաստաթուղթ.

ե) տեղեկանք բնակության վայրն սպասարկող անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից` սեփականաշնորհված հող (բացառությամբ տնամերձի) չունենալու կամ հող չվարձակալելու մասին.

զ) 1992 թվականից հետո աշխատանքային ստաժ ունեցող անձը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեսչությունից (այսուհետ` տարածքային հարկային տեսչություն) տեղեկանք` աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում գործատուի կողմից կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին:

3. Հողի սեփականատեր հանդիսացած և հետագայում այն օտարած կամ հողը վարձակալած կամ վարձակալական պայմանագիրը լուծած անձը ներկայացնում է նաև տեղեկանք բնակության վայրն սպասարկող անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից` հողի օտարման կամ վարձակալական պայմանագրի լուծման, իսկ տարածքային հարկային տեսչությունից` հողի սեփականատեր կամ վարձակալ եղած ժամանակահատվածում կատարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին:

Աշխատանքային ինքնուրույնաբար իրեն ապահոված չզբաղված անձը ներկայացնում է նաև տեղեկանք տարածքային հարկային տեսչությունից` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք չունեն բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում, սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում թվարկված համապատասխան փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոն են ներկայացնում նաև փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք` տրված բնակության վայրն սպասարկող համատիրության կողմից:

5. Ընդհանուր աշխատանքային ստաժը հաշվարկելու համար անձը կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. մայիսի 29-ի N 793-Ն որոշմամբ սահմանված աշխատանքային ստաժը հաստատող այլ փաստաթղթեր:

6. Աշխատանքի տեղավորման նպատակով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամը սույն հավելվածի 2-5-րդ կետերում նշված փաստաթղթերից բացի ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովի տեղեկանքը հաշմանդամության մասին:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
20.01.2005
N 4-Ն
Հրաման