(ուժը կորցնելու է 01.07.17 թվականից` 23.05.17 թիվ 161-Ն որոշում)
i
600.0176.170105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 01 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2004 թվականի N 176-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման կանոնները (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի դեկտեմբերի 24-ի
N 176-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման պայմանները` դրանց իրականացման գործընթացներում էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կառավարման և վարույթի ներքո գտնվող կայանքների տնօրինողների փոխհարաբերությունները էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ աշխատանքը և սպառողների հուսալի էլեկտրամատակարարումը ապահովելու նպատակով:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգին միացվող յուրաքանչյուր նոր կայանքի տեխնիկական հարաչափերը` կայանքի հուսալիության և անվտանգության մասով, պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի և սույն կանոնների պահանջներին:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Էլեկտրաէներգետիկական համակարգ` էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման կայանքները, դրանց կառավարման, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների համախումբ:
Էլեկտրաէներգետիկական համակարգի կենսունակություն` էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն, որը բնութագրում է նրա ունակությունը`
1) էլեկտրաէներգետիկական համակարգի որևէ տարրի հրաժարման կամ մարդու անթույլատրելի գործողությունների դեպքում սահմանափակելու դրանց ազդեցության տարածումը` էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակի կամ ամբողջական մարումը կանխելու նպատակով,
2) ապահովելու էլեկտրաէներգետիկական համակարգի կամ նրա առանձին հատվածների ինքնուրույն գործունեությունը և վերականգնման հնարավորությունը էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային բաժանումների կամ նրա տարրերի հրաժարումների, կամ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության երկարատև սահմանափակումների դեպքերում:
Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունություն` էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն, որը բնութագրում է նրա ունակությունը բնականոն ռեժիմում և հաշվարկային վթարներից հետո ապահովելու էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի սինքրոն աշխատանքը:
Կենտրոնացված կարգավարվող համակարգ` էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրակայանները (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների), հաղորդման էլեկտրական ցանցը և բաշխիչ էլեկտրական ցանցի այն մասը, որը, համաձայն սույն կանոնների գտնվում է համակարգի օպերատորի կառավարման կամ վարույթի ներքո:
Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիություն` էլեկտրաէներգետիկական համակարգի և նրա առանձին հատվածների հատկություն` ժամանակի մեջ պահպանելու առաջադրված տիրույթներում այն հարաչափերի արժեքները, որոնք բնութագրում են նախատեսված ռեժիմներով և պայմաններով էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման գործառույթներ կատարելու ունակությունը:
Էլեկտրաէներգետիկական համակարգի (կամ նրա առանձին կայանքների) հուսալիության ցուցանիշներ` համակարգի աշխատանքի հուսալիությունը բնութագրող սույն կանոնների 8-րդ գլխում սահմանված ցուցանիշները:
Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ապահովման պայմաններ` սույն կանոններով սահմանված պայմաններ, որոնց կատարմամբ ապահովվում են էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի հուսալիության նորմատիվային ցուցանիշները ժամանակի ընթացքում և հուսալիության նորմատիվային մակարդակը` ժամանակի ցանկացած պահին:
Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության նորմատիվային մակարդակ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության մակարդակ, երբ կատարված են հուսալիության, կայունության և կենսունակության ապահովման բոլոր պայմանները, և էլեկտրամատակարարման հուսալիությունը գտնվում է նախապես գնահատված սահմաններում:
Կենտրոնացված կարգավարվող համակարգի հուսալիության խախտում` հուսալիությունն ապահովող պայմանների խախտման հետևանքով հուսալիության նորմատիվային ցուցանիշների խախտում:
Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգություն` էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու աշխատանքի այնպիսի հարաչափերը, որոնք անվտանգ են համակարգի մաս կազմող տարրերի կամ համակարգին միացված սպառողների էլեկտրակայանքների համար:
Կայանքի (դրանց համալիրների) անվտանգություն` կայանքի (դրանց համալիրների) կառուցման, շահագործման ընթացքում կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկերի բացակայություն: Կայանքի (դրանց համալիրների) կողմից ստեղծվող վտանգավոր կամ վնասակար գործոնները, դրանց թույլատրելի մեծությունները և դրանց ազդեցության կանխարգելման կամ սահմանափակման միջոցները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով:
Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության ապահովման պայմաններ (այսուհետ` անվտանգության ապահովման պայմաններ)` սույն կանոններով սահմանված պայմաններ, որոնց կատարումը անհրաժեշտ է էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության նորմատիվային մակարդակի ապահովման համար:
Հզորություն առաջնային կարգավորում` հաճախության փոփոխումից էլեկտրակայանի տուրբինի, միջուկային ռեակտորի ավտոմատ կարգավորման սարքվածքների միջոցով իրականացվող գեներացվող հզորության մեծության փոփոխությունը արագագործ ավտոմատ սարքերով:
Հաշվարկային վթար` աշխատանքի մեջ գտնվող էլեկտրակայանքի հրաժարում, որի հավանականությունը հաշվի է առնվում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը, անվտանգությունը և կենսունակությունը հաշվարկելիս:
Հզորության երկրորդային կարգավորում` հզորության հաշվեկշռի վերականգնման նպատակով էլեկտրակայանի հզորության կարգավորումը կարգավարի հրամանով (օպերատիվ կարգավորում) կամ ըստ հաճախության կամ հզորության փոխհոսքերի ռեժիմի կարգավորման ավտոմատ համակարգով:
Հզորության երրորդային կարգավորում` հատուկ նախատեսված էլեկտրակայանի հզորության կարգավորում օպերատորի հրահանգով` երկրորդային պահուստի վերականգնման համար, ինչպես նաև այլ նպատակներով ռեժիմի օպերատիվ ճշգրտում:
(N-1) չափանիշ` համակարգի հուսալիության ապահովման չափանիշ, որը բնութագրում է էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը` շարունակել իր բնականոն գործունեությունը, այդ թվում սպառողներին պայմանագրով սահմանած որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրաէներգետիկական համակարգի ցանկացած որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) հաշվարկային վթարի դեպքում:
Արտադրող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Արտահանող` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
ԳԼՈՒԽ 3. |
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՎԱՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
3. Կենտրոնացված կարգավարվող համակարգի հուսալիության և անվտանգության նորմատիվային ցուցանիշները սահմանվում են ելնելով`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրակայանների հարաչափերից, հաղորդման ու բաշխման էլեկտրական ցանցերի հուսալիությունից և անվտանգությունից, տարրերի պահուստավորման աստիճանից,
բ) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ զուգահեռ աշխատանքի պահանջներից,
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրության, հաղորդման և բաշխման գործառույթներում ներգրավված սարքվածքների տեխնիկական հնարավորություններից և սահմանափակումներից,
դ) սպառողներին մատչելի սակագներով հուսալի էլեկտրամատակարարման ապահովման պահանջից,
ե) էլեկտրաէներգետիկական համակարգում հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության և անվտանգության ապահովման պայմաններից` այդ թվում` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկուսացված աշխատանքի ռեժիմներում,
զ) էներգապաշարների ներմուծման սահմանափակման պայմաններում էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու պարտադիր պայմանից:
4. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նորմատիվային արժեքները հաստատվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Մինչև այդ ցուցանիշների նորմատիվային արժեքների հաստատումը, պայմանագրային կողմերը սահմանում են հուսալիության ժամանակավոր ցուցանիշների արժեքները, համաձայնեցնում Համակարգի օպերատորի հետ և ամրագրում էլեկտրաէներգիայի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերում:
ԳԼՈՒԽ 4. |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
5. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ապահովումը գործառույթների համալիր է, որոնք իրականացվում են լիցենզավորված անձանց և ծառայություններ մատուցողների կողմից` համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, գործունեության լիցենզիայի, սույն կանոնների և էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների:
6. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը, ինչպես նաև Արտադրողների ու Հաղորդողի էլեկտրական ցանցերին միացված սպառողները պետք է ապահովեն իրենց կայանքների շահագործումը, սպասարկումն ու պահպանումը` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի, սույն կանոնների պահանջների և շահագործման վերաբերյալ կազմակերպությունների ստանդարտների և այլ իրավական ակտերի համաձայն:
7. Արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը պետք է ապահովեն իրենց տնօրինման տակ գտնվող համակարգային նշանակության ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների շահագործումը, սպասարկումն ու պահպանումը` սույն կանոնների և շահագործման վերաբերյալ կազմակերպությունների ստանդարտների պահանջների համաձայն:
8. Արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը պարտավոր են փոխանցել իրենց սարքավորումները Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ կառավարմանը և վարմանը` Համակարգի օպերատորի սահմանած ցանկով, ինչը ձևակերպվում է Համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց հետ փոխհարաբերությունների հրահանգով:
9. Սարքավորումների բաժանումը օպերատիվ կառավարման հատկանիշներով կամ օպերատիվ կառավարման ստորակարգային տարբեր մակարդակներով իրականացվում է Համակարգի օպերատորի կողմից:
10. Յուրաքանչյուր Արտադրող պետք է ապահովի`
1) էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով ամրագրված ակտիվ էլեկտրական էներգիայի առաքման հուսալիության ցուցանիշների արժեքները,
2) Համակարգի օպերատորի հրահանգով էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախության առաջնային կամ երկրորդական ավտոմատ կարգավորումը պայմանագրով ամրագրված առավելագույն և նվազագույն հզորությունների տիրույթում,
3) Համակարգի օպերատորի հրահանգով ռեակտիվ էներգիայի արտադրությունը համակարգի օպերատորի սահմանած տիրույթներում,
4) էլեկտրակայանների ագրեգատների գործարկումը կամ կանգնեցումը, աշխատանքը պայմանագրային հզորության սահմաններում,
5) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների էլեկտրամատակարարումն ապահովելու համար.
ա) ջերմային կայանները տարվա բոլոր ամիսներին պետք է ապահովեն բնական գազի` 7-օրյա, իսկ ձմռանը` նաև պահուստային մազութի 5-օրյա պաշար` կայանի աշխատանքը պայմանագրով ամրագրված ամբողջ հզորությամբ ապահովելու համար,
բ) տարվա բոլոր ամիսների համար տարեկան կարգավորման ջրամբարներում պետք է ապահովվի սահմանված ծավալի էլեկտրական էներգիա արտադրելու համար անհրաժեշտ ջրային պաշարներ:
11. Համակարգի օպերատորը պետք է ապահովի`
1) լիցենզավորված անձանց հետ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշիռների մշակումը և համաձայնեցումը` հաշվի առնելով հզորության անհրաժեշտ պահուստը` համաձայն սույն կանոնների 2-րդ բաժնի պահանջների:
2) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմների մշակումը և դրանց կատարման հսկումը այն սարքավորումների և էլեկտրահաղորդման գծերի աշխատանքի ռեժիմների մասով, որոնք գտնվում են Համակարգի օպերատորի վարույթում կամ նրա կառավարման ներքո:
3) էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի հետևյալ հարաչափերի հաշվարկումը և սահմանումը:
ա) Արտադրողների յուրաքանչյուր էլեկտրակայանի աշխատանքային հզորությունները,
բ) երկրորդային և երրորդային կարգավորման ակտիվ հզորության պահուստները, (առաջնային ընդհանուր ավտոմատ կարգավորման հզորության պահուստը չի նորմավորվում),
գ) հզորության կարգավորիչների հարաչափերը,
դ) հաղորդման էլեկտրական ցանցերի թողունակության հնարավորությունները,
ե) հուսալիության (N-1) չափանիշի հնարավոր առավելագույն պահպանումը,
զ) լիցենզավորված անձանց սարքավորումների նորոգման համաձայնեցված ժամանակացույցերը,
է) ռեակտիվ հզորության պահուստը,
ը) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ կառավարման կամ վարույթի ներքո գտնվող էլեկտրահաղորդման գծերի և սարքավորումների, ավտոմատիկայի և ռելեական պաշտպանության ծավալը և նախադրվածքները,
4) ռեժիմի վարումը կարգավարական ժամանակացույցերին համապատասխան և անհրաժեշտության դեպքում` դրանց ճշգրտումը,
5) տարեկան, ամսական, շաբաթական և օրական ռեժիմների մշակման և օպերատիվ վարման ժամանակ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության վերլուծությունը, ռետրոսպեկտիվ (հետադարձ) վերլուծությունը, էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի մակարդակի գնահատումը:
6) Համակարգի օպերատորի տարածքում տեղակայված էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարական տեխնոլոգիական կառավարման միջոցների և տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացված կառավարման համալիրների շահագործումը և զարգացման կազմակերպումը:
7) էլեկտրաէներգետիկական համակարգի, էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի անձնակազմի պատրաստման ծրագրերի մշակումը` հուսալիության և կարգավարական կառավարման մասով:
12. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունն ապահովող առանձին տարրերի (ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի սարքվածքներ և սարքավորումներ) մերժման կամ ժամանակավոր անգործության դեպքում Համակարգի օպերատորը իր հայեցողությամբ պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության հնարավոր բարձր մակարդակ ապահովելու համար:
13. Համակարգի օպերատորը, համագործակցելով Արտադրողների, Հաղորդողի և Բաշխողի հետ, յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը հաստատում է`
ա) կենտրոնացված կարգավարվող համակարգի բնականոն սխեման,
բ) համակարգային նշանակության ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի ծավալը և նախադրվածքները:
14. Արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը իրավունք չունեն ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Համակարգի օպերատորի կողմից հաստատված սխեմայում, ծավալներում կամ նախադրվածքներում, աշխատանքից հանել, աշխատանքի մեջ մտցնել ռելեական պաշտպանության կամ ավտոմատիկայի սարքեր:
ԲԱԺԻՆ 2.
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼԻՍ
ԳԼՈՒԽ 5. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
15. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների կարճատև (օր, շաբաթ) ու երկարատև (ամիս, տարի և հեռանկարային) պլանավորման հիմքում դրվում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական կարգավարման սկզբունքը` պարտադիր ապահովելով հուսալիության և անվտանգության նորմատիվային մակարդակները պլանավորվող ամբողջ ժամանակահատվածում:
16. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների պլանավորման ժամանակ հաշվի են առնվում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունն ապահովող հետևյալ պայմանները` պլանավորվող ժամանակահատվածի բոլոր բնութագրական օրերի ռեժիմների համար, հաշվի առնելով էլեկտրակայանների պլանային-նախազգուշական նորոգումները:
1) (N-1) չափանիշի ապահովումը կենտրոնացված կարգավարվող համակարգում,
2) բեռնվածքի բաշխումն ըստ էլեկտրակայանների և բոլոր ռեժիմներում անհրաժեշտ պահուստային հզորությունների (առաջնային, երկրորդային և երրորդային կարգավորման պահուստներ) ապահովումը,
3) ակտիվ հզորության պահուստները.
օպերատիվ պահուստը պետք է ապահովի սարքավորումների խափանման պատճառով առաջացած հզորության վթարային անկման փոխհատուցումը (վթարային պահուստ) և կանխատեսվող բեռնվածքի սխալանքի փոխհատուցումը (բեռնավորման պահուստ): Էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախության և միջհամակարգային 220 կՎ էլեկտրահաղորդման գծերով փոխհոսքի հզորության առաջնային, երկրորդային և երրորդային կարգավորման հզորության պահուստների մեծությունները պետք է լինեն ոչ պակաս սույն կանոնների 13-րդ գլխում նշվածից,
4) հաճախության շեղման թույլատրելիությունը էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի բնականոն և վթարային ռեժիմներում,
5) էլեկտրաէներգետիկական համակարգի ստուգողական կետերում լարման մակարդակների թույլատրելիությունը` սույն կանոնների «Լարման և ռեակտիվ հզորության կարգավորում» գլխի պահանջներին համապատասխան,
6) էլեկտրահաղորդման գծերի և սարքավորումների ջերմային դիմացկունության պայմանների ապահովումը,
7) էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կայունության պահանջների ապահովումը` համաձայն գործող նորմատիվ ակտերի,
8) էլեկտրաէներգետիկական համակարգի կենսունակության ապահովման հնարավորությունները տարբեր վնասվածքների դեպքերում,
9) էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախային բեռնաթափման նախադրվածքների և անջատվող սպառողների անվանացանկի համապատասխանությունը կնքված պայմանագրերին,
10) ջրամբարներում ջրային պաշարների անհրաժեշտ ծավալների առկայությունը և դրանց արդյունավետ օգտագործման ռեժիմները:
ԳԼՈՒԽ 6. |
(N-1) ՉԱՓԱՆԻՇԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ |
17. (N-1) չափանիշը 110-220 կՎ էլեկտրական ցանցերում համարվում է ապահովված, եթե էլեկտրական ցանցի որևէ տարրի ստիպողական անգործությունը, այդ թվում հաշվարկային վթարը, չի բերում հետևյալ իրավիճակների.
1) ցանցի ռեժիմային բնութագրերի (աշխատանքային լարում, լարման շեղում և այլն) անթույլատրելի փոփոխությունների և անթույլատրելի գերբեռնումների,
2) էլեկտրամատակարարման դադարեցման, եթե նույնիսկ օգտագործվել են պահուստային սնման աղբյուրները,
3) սարքավորումների ու էլեկտրահաղորդման գծերի անջատումների, այդ թվում կապված էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների խախտման հետ,
4) արտադրող ագրեգատների կայունության խախտումների,
5) պայմանագրերով սահմանված հզորության մեծության ստիպողական սահմանափակման և էլեկտրական էներգիայի ծավալների:
18. (N-1) չափանիշը էլեկտրակայաններում համարվում է ապահովված, եթե տվյալ պահին ամենամեծ հզորությամբ աշխատող գեներատորի հանկարծակի հրաժարման դեպքում չի գործում հաճախության ավտոմատ բեռնաթափումը կամ բեռնվածքի ավտոմատ սահմանափակումը, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն ռեժիմները կարելի է վերականգնել ոչ ավելի, քան 15 րոպեի ընթացքում` ապահովելով լարման և հաճախության սահմանված մեծությունները:
19. Էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդման 110-220 կՎ էլեկտրական ցանցերում և էլեկտրակայաններում ներկայումս (N-1) չափանիշը ամբողջությամբ չի ապահովված, այդ պատճառով էլեկտրակայանի կամ հաղորդման էլեկտրական ցանցի տարրերի հրաժարումների հետևանքով սպառողներին էլեկտրական էներգիայի թերմատակարարումը նվազագույնի հասցնելու նպատակով Համակարգի օպերատորը էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան պլանավորման ժամանակ շուկայի բոլոր մասնակիցներին պետք է գրավոր տեղեկացնի տարվա համար պլանավորված ռեժիմներով աշխատելու դեպքում (N-1) չափանիշի չապահովման տևողությունը, դեպքերը, հանգույցները և սարքավորումները, իսկ լիցենզավորված անձինք պարտավոր են ապահովել այդ հանգույցների և սարքավորումների բարձր հուսալիությունը:
ԳԼՈՒԽ 7. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
20. Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ապահովված է, եթե կատարված են հետևյալ պայմանները.
1) բացառվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մարումն ամբողջությամբ` ցանկացած վթարի դեպքում, երբ անջատվում է ցանկացած երկու տարր ցանկացած երրորդ տարրի նորոգման ժամանակ,
2) ապահովվում է էլեկտրաէներգետիկական համակարգի երաշխավորված վերականգնումը լրիվ մարման դեպքում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության հաստատված ցուցանիշներով սահմանված ժամկետում,
3) բացառվում է էլեկտրաէներգետիկական համակարգի սարքավորումների, կայանքների և կառույցների վնասումը պայթյուններից, հրդեհներից, քայքայումներից և ռադիոակտիվ նյութերի արտանետումներից, որոնք առաջանում են էլեկտրաէներգետիկական համակարգի` որպես միասնական տեխնոլոգիական համալիրի, ոչ բնականոն ռեժիմով անթույլատրելի երկարատև աշխատանքի հետևանքով:
21. Համակարգի օպերատորը համակարգային վթարների դեպքում արտադրող կայանների անվտանգության ապահովման համար պետք է ղեկավարի էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն աշխատանքային ռեժիմի վերականգնման ընթացքը:
Ջերմային էլեկտրակայանների սեփական կարիքների սնման վերականգնման տևողությունը պետք է կազմի`
1) 30 րոպեից ոչ ավելի` ելնելով կուտակչային մարտկոցից վթարային լուսավորության սնման թույլատրելի ժամանակի տևողությունից,
2) ոչ ավելի, քան հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների կուտակչային մարտկոցից սնվելու հաշվարկային թույլատրելի տևողությունը, որը հավասար է ջերմային էլեկտրակայանի հիմնական ագրեգատների վթարային կանգնեցման ժամանակին:
Հայկական ատոմային էլեկտրակայանի 220, 110 կՎ լարման դողերի վրա լարումը վերականգնելու տևողությունը սահմանվում է Համակարգի օպերատորի կողմից:
ԳԼՈՒԽ 8. |
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՆՐԱ ՏԱՐՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼԻՍ |
22. Կանխատեսվող ու փաստացի ձևավորվող էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշռով, էլեկտրական ցանցերի կառուցվածքով, ինչպես նաև համակարգի առանձին տարրերի հուսալիության ցուցանիշներով պայմանավորված կենտրոնացված կարգավարվող համակարգի տարեկան, ամսական, շաբաթական և օրական ռեժիմների պլանավորման և օպերատիվ վարման ընթացքում Համակարգի օպերատորը որոշում է հուսալիության հաշվարկային ցուցանիշները հաստատված մեթոդիկայով:
23. Մինչև կենտրոնացված կարգավարվող համակարգի հուսալիության ցուցանիշների հաշվարկի մեթոդիկայի ներդրումը էլեկտրաէներգետիկական համակարգի և նրա առանձին տարրերի աշխատանքի հուսալիության գնահատման համար սահմանվում են հետևյալ ցուցանիշները.
1) կենտրոնացված կարգավարվող համակարգի էլեկտրական էներգիայի մատակարարման հուսալիության փաստացի ցուցանիշ` P համ. Փ,
2) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության ցուցանիշ` ըստ հզորության` P.p,
3) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության ցուցանիշ` ըստ էլեկտրական էներգիայի` P.w,
4) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության ամփոփ ցուցանիշ` P.է. կ.,
5) հաղորդման էլեկտրական ցանցի և հաղորդման տարրերի աշխատանքի հուսալիության ամփոփ ցուցանիշ` P.հաղ,
6) Արտադրողների, Հաղորդողի և Բաշխողի էլեկտրակայանքներում տեղադրված համակարգային նշանակության կառավարման, հակավթարային և ռելեական պաշտպանության սարքվածքների աշխատանքի հուսալիության ցուցանիշներ` ըստ Համակարգի օպերատորի դասակարգման,
7) Համակարգի օպերատորը իր հիմնավորմամբ կարող է համակարգի առանձին տարրերի համար կիրառել հուսալիության լրացուցիչ ցուցանիշներ:
24. Պլանավորման, նորմավորման կամ պայմանագրերում ներառման համար հաշվարկային ժամանակահատված է հանդիսանում մեկ օրացուցային տարին: Հուսալիության ցուցանիշների պայմանագրային մեծությունների կատարման ամենամսյա գնահատումը կատարվում է հաշվարկային ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ինտեգրալ ցուցանիշի հաշվարկման մեթոդով:
25. Կենտրոնացված կարգավարվող համակարգի աշխատանքի հուսալիությունը հաշվարկային ժամանակահատվածի համար որոշվում է հետևյալ բանաձևով`
W
_ Փ
n = _______________
համ.Փ W + /\W, (1)
Փ
որտեղ` WՓ - հաշվարկային ժամանակահատվածում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է (մլն կՎտ.ժ).
/\W = (/\Wբաշխ.ց + /\Wհաղ.ց + /\Wարտ. + /\Wայլ) - հաշվարկային ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է` վթարային ընդհատումների և պլանային անջատումների հետևանքով (մլն կՎտ.ժ),
/\Wբաշխ.ց - թերմատակարարումը բաշխիչ էլեկտրական ցանցի պատճառով
(մլն կՎտ.ժ),
/\Wհաղ.ց - թերմատակարարումը հաղորդման էլեկտրական ցանցի պատճառով
(մլն կՎտ.ժ),
/\Wարտ. - թերմատակարարումը արտադրողների պատճառով (մլն կՎտ.ժ):
/\Wայլ) - թերմատակարարումը այլ պատճառներով (օրինակ` ներմուծողի,
փոխհոսքեր իրականացնողի) (մլն կՎտ.ժ):
Թերմատակարարված էլեկտրաէներգիայի բաղկացուցիչ մասերի վերլուծությունը կիրառվում է հուսալիության բարձրացման ընթացիկ միջոցառումների (ներդրումների) իրականացման դեպքում առավել արդյունավետ ոլորտները որոշելու համար:
26. Էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության փաստացի ցուցանիշները որոշվում են հետևյալ բանաձևերով`
1) հուսալիության փաստացի ցուցանիշ ըստ հզորության`
365 365
__ __
\ \
/_ Pi - /_ Piվթ
_ i=1 i=1
n = ________________________
p Փ 365
__
\
/_ Pi
i=1 , (2)
որտեղ` Pi - i-րդ օրվա համար պայմանագրով սահմանված աշխատանքային
հզորության արժեքն է (ՄՎտ),
Piվթ - i-րդ օրը վթարային հայտի կամ վթարի պատճառով աշխատանքից դուրս
հանված հզորության արժեքն է (ՄՎտ),
2) հուսալիության փաստացի ցուցանիշ` ըստ էլեկտրական էներգիայի արտադրության`
365
__
\
/_ WiՓ
_ i=1
n = ___________________
W Փ 365 365
__ __
\ \
/_ WiՓ + /_ /\Wi
i=1 i=1 , (3)
որտեղ` WiՓ - i-րդ օրվա փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակն է
(մլն կՎտժ),
/\Wi - i-րդ օրվա Համակարգի օպերատորի առաջադրանքով սահմանված
արտադրության ենթակա էլեկտրական էներգիայի և փաստացի արտադրված
էլեկտրական էներգիայի տարբերության բացարձակ մեծությունը (մլն
կՎտ.ժ),
3) /\Wi - էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության ամփոփ փաստացի ցուցանիշ`
_ _ _
n = n n
է.կ. Փ P Փ W Փ , (4)
_ _
որտեղ` n P Փ և n W Փ որոշվում են (2) և (3) բանաձևերով:
27. Հաղորդման էլեկտրական ցանցի և հաղորդման տարրերի աշխատանքի հուսալիության ամփոփ փաստացի ցուցանիշը որոշվում է ըստ 220 կՎ տրանսֆորմատորների և 110-220 կՎ էլեկտրահաղորդման գծերի պատրաստականության գործակիցների փաստացի մեծությունների հետևյալ բանաձևով`
N
_ ___
n = | |K պ Փi
հաղ Փ _ _
i=1 , (5)
Tվiui
որտեղ` Kպ Փi = _______ - i-րդ խումբ տարրերի պատրաստականության
8760 գործակիցների փաստացի արժեքն է,
Tվi - i-րդ խումբ տարրերի վերականգնման ժամանակն է, ժամ, որը որոշվում է մեկ միավորի բերված այդ խումբ տարրերի վթարային կայուն հրաժարումների հայտնաբերման և վերացման ժամանակների գումարով,
ui - i-րդ խումբ տարրերի կայուն հրաժարման հոսքի հարաչափն է (1/տարի):
Պատրաստականության գործակիցը որոշվում է հետևյալ խումբ տարրերի համար.
1) 220 կՎ մինչև 80 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորներ և ավտոտրանսֆորմատորներ,
2) 220 կՎ 80 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորներ և ավտոտրանսֆորմատորներ,
3) 220 կՎ էլեկտրահաղորդման միաշղթա գծեր, մեկ շղթայի հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր և երկու շղթաների հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր` առանձին-առանձին,
4) 110 կՎ էլեկտրահաղորդման միաշղթա գծեր, մեկ շղթայի հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր և երկու շղթաների հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր` առանձին-առանձին:
28. Էլեկտրակայաններում, հաղորդման ու բաշխիչ էլեկտրական ցանցերում տեղադրված համակարգային նշանակության կառավարման, հակավթարային ու ռելեական պաշտպանության սարքվածքների աշխատանքի հուսալիության ցուցանիշները սահմանվում են Համակարգի օպերատորի կողմից և պետք է բնութագրեն այդ սարքավորումների կեղծ գործարկումների, ոչ ընտրողական գործարկումների կամ չգործարկման հետևանքով առաջացած մերժումները:
29. Հուսալիության փաստացի ցուցանիշների գերազանցումը նորմատիվ մեծությունից առաջացնում է պատասխանատվություն` առուվաճառքի ու ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան:
30. Կենտրոնացված կարգավարվող համակարգի և նրա առանձին տարրերի աշխատանքի հուսալիության ցուցանիշի` ըստ տարիների փոփոխությունների դինամիկան գնահատելու համար կարող է կիրառվել հուսալիության փոփոխման գործակից, որը որոշվում է ընթացիկ և նախորդ հաշվարկային ժամանակահատվածներում հուսալիության ցուցանիշների հարաբերությամբ: Այս գործակիցը կիրառվում է համակարգի առանձին օղակների հուսալիության համեմատական վերլուծության և հուսալիության բարձրացման առավել արդյունավետ ներդրումների հեռանկարային ուղղությունները որոշելու համար:
31. Համակարգի օպերատորի կառավարման ու վարման ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի հիմնական սարքավորումների հուսալիության ցուցանիշները ներառվում են լիցենզավորված անձանց միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերում` հավելվածների տեսքով:
32. Յուրաքանչյուր տարի շուկայի մասնակիցները պայմանագրերի կնքման կամ նորացման ժամանակ վերլուծում են ինչպես ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի, այնպես էլ նրա առանձին հանգույցների և տարրերի հուսալիության փաստացի մակարդակը, օգտագործելով ոչ պակաս, քան վերջին 5 տարիներում կատարված քննությունների և տեխնոլոգիական խախտումների գրանցված դեպքերը:
33. Արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը Համակարգի օպերատորին ներկայացնում են հաշվետվություն իրենց սխեմաների տարրերի հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ` Համակարգի օպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում: Համակարգի օպերատորը կատարում է հաշվետվությունների վերլուծություն և մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը եռամսյակային հաշվետվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
ԲԱԺԻՆ 3.
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԳԼՈՒԽ 9. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
34. Էլեկտրաէներգետիկական համակարգի` որպես միասնական տեխնոլոգիական համալիրի, ռեժիմների կառավարման աշխատանքների կազմակերպիչ և կատարող կարգավարական կառավարման ստորակարգության բոլոր աստիճաններում համարվում է Համակարգի օպերատորը` իր կարգավարի վարույթում և կառավարման սահմաններում գտնվող սարքավորումների, կառույցների և սարքվածքների շրջանակներում:
35. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմների կառավարումը նշանակում է` ռեժիմների մշակում և իրականացում առաջիկա տարում, աշխատանքի ռեժիմների կարճաժամկետ պլանավորում, էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմների օպերատիվ կառավարում` հաճախության, լարման, հզորության ակտիվ և ռեակտիվ հոսքերի կարգավորում, ապահովելով էլեկտրակայանների հզորության անհրաժեշտ պահուստները և էլեկտրական ցանցերի թողունակությունը:
36. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման մասով սույն կանոնները խախտող կամ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության անհրաժեշտ ցուցանիշների պահպանմանն ուղղված օպերատորի պահանջները չկատարող էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտները պատասխանատվություն են կրում լիցենզիայով և կնքված պայմանագրերով սահմանված կարգով, եթե դա չի առաջացրել այլ հետևանքներ, որոնց համար պատասխանատվությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենքով:
ԳԼՈՒԽ 10. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ |
37. Մեկ տարվա համար ռեժիմների մշակման նպատակն է էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշիռների կազմումը, որոնք ապահովում են սահմանված քանակի և որակի էլեկտրական էներգիայի հուսալի մատակարարումը սպառողներին: Հաշվարկային ժամանակահատված է համարվում մեկ տարին` բաժանված ամիսների:
38. Հաշվարկներ կատարելու համար շուկայի սուբյեկտները Համակարգի օպերատորի կողմից սահմանված ընթացակարգով Համակարգի օպերատորին հայտնում են հետևյալ տեղեկատվությունը կանխատեսվող ժամանակահատվածի համար`
1) 220, 110 կՎ էլեկտրական ցանցերին միացված Արտադրողները`
ա) տնօրինվող և աշխատանքային հզորությունը յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա համար,
բ) յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա օրական արտադրանքի սահմանափակումը,
գ) առաջարկություններ սարքավորումների պլանային նորոգումների ժամանակացույցերի վերաբերյալ,
դ) կարգավորման, ավտոմատիկայի, ռելեական պաշտպանության սարքվածքների կանխարգելիչ ստուգումների ժամանակացույցերը,
ե) առաջարկություններ համակարգային օժանդակ ծառայությունների տեսակների և հարաչափերի վերաբերյալ:
2) Հաղորդողը և Բաշխողը`
ա) առաջարկություններ ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի պլանային նորոգումների ժամանակացույցերի վերաբերյալ,
բ) կարգավորման, ավտոմատիկայի, ռելեական պաշտպանության սարքվածքների կանխարգելիչ ստուգումների ժամանակացույցեր,
գ) էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը` ըստ ջերմային դիմացկունության,
դ) էլեկտրական ցանցի տոպոլոգիայի և տարրերի հարաչափերի ենթադրվող փոփոխությունները:
3) Բաշխողը լրացուցիչ հայտնում է`
ա) էլեկտրական էներգիայի սպառման (ստացման) օրական ժամային ժամանակացույցը` յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա համար,
բ) էլեկտրական էներգիայի սպառումն ըստ տարվա ամիսների,
4) ներկրում-արտահանում իրականացնող լիցենզավորված անձինք`
ա) հզորության օրական ժամային ժամանակացույցը և թույլատրելի շեղումները էլեկտրաէներգիայի առաքման կետերում` յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա համար,
բ) առաքվող (ստացվող) էլեկտրական էներգիայի քանակը նույն կետերում` ըստ տարվա ամիսների,
գ) պայմանագրի կամ նախնական համաձայնագրի տվյալները Արտադրողի (առաքողի) հետ էլեկտրական էներգիայի առաքման պայմանների վերաբերյալ (արտադրության ռեժիմների երաշխավորված կամ չերաշխավորված պայմաններ, արտադրության ռեժիմների կարգավարման պայմաններ),
դ) Համակարգի օպերատորի կողմից սահմանված այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ռեժիմների, միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի ավտոմատիկայի և ռելեական պաշտպանության ծավալների և նախադրվածքների հաշվարկի համար,
ե) տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական համակարգի լիազորված օպերատիվ անձնակազմի հետ բանակցությունների վարման պայմանները,
զ) Հաղորդողի (Բաշխողի) հետ համաձայնագրերը` էլեկտրական էներգիայի հաղորդման պայմանների մասին,
է) պայմանագրի կամ համաձայնագրի տվյալները հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողի հետ` ներմուծվող (արտահանվող) էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման պայմանների վերաբերյալ:
39. 38-րդ կետով սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը սահմանում է համակարգի օպերատորը:
40. Լիցենզավորված անձանցից ստացված տեղեկատվության հիման վրա Համակարգի օպերատորը պարտավոր է սահմանել.
1) յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա հզորության հաշվեկշիռը, առանձնացնելով հզորության պահուստները` ըստ դրանց տեսակների,
2) էլեկտրական էներգիայի հաշվեկշիռները` ըստ տարվա ամիսների,
3) Արտադրողների բեռնվածքի ժամանակացույցերը` ըստ էլեկտրացանցերի առաքման հանգույցների` յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա համար,
4) լիցենզավորված անձանց կողմից էլեկտրական էներգիայի սպասվող սպառման ժամանակացույցերը` յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա համար,
5) սարքավորումների, ավտոմատիկայի և ռելեական պաշտպանության սարքվածքների նորոգումների և կանխարգելիչ ստուգումների համաձայնեցված ժամանակացույցերը,
6) համակարգային օժանդակ ծառայությունների տեսակներն ու ծավալները,
7) էլեկտրաէներգետիկական համակարգի և տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ էլեկտրական կապերի թողունակությունները և էլեկտրական ցանցի հատույթները` Համակարգի օպերատորի հայեցողությամբ:
41. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմները հաշվարկելիս Համակարգի օպերատորը դրանք համաձայնեցնում է լիցենզավորված անձանց հետ: Առանձին ցուցանիշների մասով համաձայնության չգալու դեպքում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության պայմաններից ելնելով` տարաձայնությունը լուծվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ին N 57 որոշմամբ սահմանված կարգով:
42. Համակարգի օպերատորը լիցենզավորված անձանց հետ ամեն ամիս անց է կացնում էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմի ցուցանիշների ճշգրտում, կախված`
1) էլեկտրական էներգիայի սպառման մակարդակից,
2) հիդրոէլեկտրակայանների արտադրությունից,
3) էլեկտրական էներգիայի և հզորության փոխհոսքերի հաշվեմնացորդից (սալդո),
4) սարքավորումների օպերատիվ վիճակից:
43. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմի ճշգրտված ցուցանիշները ենթակա են համաձայնեցման լիցենզավորված անձանց հետ:
44. Ըստ ամիսների բաժանված էլեկտրաէներգետիկական համակարգի` աշխատանքի պլանավորված տարեկան ռեժիմը Համակարգի օպերատորը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 1-ը:
45. Մինչև լիցենզավորված անձանց միջև առուվաճառքի պայմանագրերի կնքելը Համակարգի օպերատորը լիցենզավորված անձանց է ներկայացնում մշակված ռեժիմների համակարգային ընդհանուր արդյունքները, իսկ տվյալ լիցենզավորված անձին վերաբերող արդյունքները հայտնում է նրան մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը: Հաջորդ տարվա աշխատանքի ռեժիմների մշակման համակարգային ընդհանուր արդյունքների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության կազմը սահմանում է Համակարգի օպերատորը` համաձայնեցնելով լիցենզավորված անձանց հետ:
Համակարգի օպերատորը լիցենզավորված անձանց է ներկայացնում սարքավորումների համաձայնեցված պլանային նորոգման ժամանակացույցերը:
ԳԼՈՒԽ 11. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
46. Կարճաժամկետ` մեկ շաբաթվա համար, պլանավորման նպատակն է առուվաճառքի պայմանագրերով սահմանված քանակի և որակի էլեկտրական էներգիայի և հզորության առաքման հուսալիության ստուգումը, սարքավորումների պլանային նորոգման դուրսբերումը և աշխատանքի դնելը` Համակարգի օպերատորի հաշվարկների և վերլուծության հիման վրա:
47. Կարճաժամկետ` առաջիկա օրվա համար, պլանավորման նպատակն է լիցենզավորված անձանց համար կազմել առաջադրանք հաջորդ օրվա համար` ներառելով էլեկտրական էներգիայի արտադրությունը, էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի սարքավորումների կազմը, էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի բեռնվածքի ժամանակացույցի սահմանումը, համակարգային օժանդակ ծառայությունների ծավալներն ու հարաչափերը, էլեկտրական ցանցերի ստուգողական կետերում լարման մեծությունների ժամանակացույցերը:
Օրվա էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները, ըստ սահմանված ռեժիմների, կատարման համար պարտադիր են:
48. Լիցենզավորված անձինք Համակարգի օպերատորին հայտնում են հաջորդ շաբաթվա յուրաքանչյուր օրվա վերաբերյալ տեղեկատվություն` հետագայում յուրաքանչյուր առաջիկա օրվա տեղեկատվության ճշգրտումով (անհրաժեշտության դեպքում):
1) Արտադրողները`
ա) էլեկտրակայանների աշխատանքային հզորությունները,
բ) սարքավորումները նորոգման հանելու հայտերը,
գ) կարգավորման և ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կանխարգելիչ ստուգման հայտերը,
դ) արտադրության նկատմամբ առաջացած սահմանափակումները:
2) Հաղորդողը և Բաշխողը`
ա) էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանային սարքավորումների նորոգման հայտերը,
բ) ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կանխարգելիչ ստուգման հայտերը,
գ) էլեկտրական ցանցի տարրերի հարաչափերի ակնկալվող փոփոխությունների հայտերը:
49. Համակարգի օպերատորը Արտադրողներին և Բաշխողին հայտնում է հետևյալ տեղեկությունը`
1) էլեկտրակայանների հզորության պահուստների անհրաժեշտ մեծությունը և էլեկտրակայանների ցուցակը, որոնք ներգրավվելու են համակարգային ծառայություններ մատուցման մեջ` նշելով ծառայության տեսակը և հարաչափերը,
2) հաղորդման էլեկտրական ցանցի բնութագիրը` հաշվի առնելով նորոգման հայտերը:
ԳԼՈՒԽ 12. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
50. Օպերատիվ կառավարման նպատակն է լիցենզավորված անձանց աշխատանքի ընթացիկ ռեժիմների վարումը, որն ապահովում է ըստ պայմանագրի էլեկտրական էներգիայի առաքման հուսալիությունն ու որակը` հաշվի առնելով էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի փաստացի ռեժիմային պայմանները:
51. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմների կառավարումն իրականացնում է Համակարգի օպերատորը` իր օպերատիվ կառավարման և վարման սահմաններում գտնվող սարքավորումների, սարքվածքների և էլեկտրահաղորդման գծերի շրջանակներում` կարգավարական օրական գրաֆիկի հիման վրա (արտադրության, հոսանահաղորդման և սպառման հզորությունների ժամային արժեքները, ինչպես նաև ակտիվ հզորության պահուստները, համակարգային ծառայությունների տրամադրումը, ստուգողական կետերում լարման մակարդակը):
52. Անհրաժեշտության դեպքում անց է կացվում կարգավարական գրաֆիկի ճշգրտում, որը պայմանավորված է էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման գործընթացի առանձնահատկությամբ, որոնց հստակ ծավալները ժամանակի ցանկացած պահի համար հնարավոր չէ նախօրոք պլանավորել:
53. Ռեժիմի ճշգրտման ժամանակ Համակարգի օպերատորը որոշումն ընդունում է` ելնելով էլեկտրաէներգետիկական համակարգի` որպես միասնական համալիրի, արտադրանքի համար կատարվող նվազագույն ծախսի պայմանից:
54. Կարգավարական գրաֆիկի փոփոխմանը վերաբերող Համակարգի օպերատորի բոլոր կարգադրությունները գրանցվում են կարգավարական փաստաթղթերում և հիմք են հանդիսանում առևտրային հաշվարկների համար:
55. Կարգադրություն տալիս Համակարգի օպերատորը պետք է նշի լիցենզավորված անձանց ռեժիմի հարաչափի փոփոխման մեծությունը և փոփոխման իրականացման ժամկետը: Լիցենզավորված անձանց աշխատանքի ռեժիմի փոփոխման հանձնարարականը, որն իրականացվում է Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ, պետք է գրանցվի կարգավարական փաստաթղթերում` նշելով ճշգրտման նախաձեռնողին:
Կարգավարական գրաֆիկի փոփոխման որոշումն ընդունում է Համակարգի օպերատորը` տվյալ պահին ռեժիմային պայմանների փոփոխման սեփական կանխատեսումների հիման վրա:
56. Կարգավարական գրաֆիկի ճշգրտման ժամանակ Համակարգի օպերատորը պետք է ապահովի հզորության պահուստների սահմանված մեծությունները և, անհրաժեշտության դեպքում, կարգադրություն տա էլեկտրակայանների ագրեգատների գործարկման/կանգնեցման և սպառման բեռնվածքի փոփոխման վերաբերյալ` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի կնքված պայմանագրերը:
57. Սարքավորումների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, կարգավորման համակարգերի և կարգավարական ու տեխնոլոգիական կառավարման միջոցների դուրսբերումը նորոգման և փորձարկման` թույլատրված հայտերով, իրականացվում է Համակարգի օպերատորի կողմից` ելնելով էլեկտրաէներգետիկական համակարգի կոնկրետ ռեժիմային պայմաններից:
58. Յուրաքանչյուր օր Համակարգի օպերատորն անց է կացնում էլեկտրաէներգետիկական համակարգի նախորդ օրվա ռեժիմի վերլուծություն: Եթե Համակարգի օպերատորի գնահատմամբ, սույն կանոնների 8-րդ գլխին համապատասխան, տեղի են ունեցել դեպքեր, որոնք նվազեցրել են էլեկտրաէներգետիկական համակարգի` որպես միասնական համալիրի, հուսալիությունը, Համակարգի օպերատորն այդ մասին հայտնում է շահագրգիռ լիցենզավորված անձանց, անհրաժեշտության դեպքում հավաքում է լրացուցիչ տեղեկատվություն (օսցիլոգրամ, ռեգիստոգրամ)` լիցենզավորված անձանց հետ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության անկման պատճառները և հետևանքները վերլուծելու համար:
59. Լիցենզավորված անձանց հարցումով Համակարգի օպերատորը տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն` կարգավարական գրաֆիկի ճշտումների մասին ընդունված որոշումների հիմնավորվածության վերաբերյալ:
60. Համակարգի օպերատորը ապահովում է շահագրգիռ շուկայի լիցենզավորված անձանց ամենօրյա տեղեկությունների տրամադրումը`
1) նախորդ օրվա բեռնվածքի ժամանակացույցի կատարման վերաբերյալ,
2) հաջորդ օրվա բեռնվածքի ժամանակացույցի հանձնարարականի վերաբերյալ,
3) անցյալ օրերի աշխատանքի պլանավորված ռեժիմների խախտումների մասին:
ԳԼՈՒԽ 13. |
ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ |
61. Համակարգում էլեկտրական հոսանքի հաճախությունը բնականոն ռեժիմում պետք է լինի անվանական 50 Հց` +/-0.2 Հց-ից ոչ ավելի շեղումով (բնականոն թույլատրելի) և կարճ ժամանակով +/- 0.4 Հց-ից ոչ ավելի (առավելագույն թույլատրելի): Ընդ որում, հաճախության շեղումների վերականգնումը մինչև բնականոն թույլատրելի մեծություն պետք է իրականացվի 15 րոպեից ոչ ուշ:
Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային ռեժիմում էլեկտրական հոսանքի հաճախության շեղման տևողությունը կանոնակարգվում է նորմատիվ ակտերով և սարքավորումների գործարանային շահագործման հրահանգներով:
62. Համակարգի օպերատորի կառավարման կամ վարույթի ներքո գտնվող էլեկտրական ցանցում հզորության հոսանահաղորդումները չպետք է գերազանցեն հոսանահաղորդումների առավելագույն թույլատրելի սահմանները:
63. Համակարգի կայանների զուգահեռ աշխատանքի գործնական իրականացման ժամանակ անխուսափելի է պլանավորված ռեժիմներից շեղումների առաջացումը հետևյալ պատճառներով`
1) իրական և կանխատեսվող էներգասպառման չհամընկնումը` ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգով,
2) էլեկտրակայանների ժամային միջակայքերով տրված հզորությունների, հզորության հոսանահաղորդումների ժամանակավոր անհամապատասխանությունները,
3) սպառողների անընդհատ փոփոխվող բեռնվածքը` հատկապես բեռնվածքի աճի և անկման ժամերին,
4) արտադրվող կամ սպառվող հզորության վթարային անջատումը:
64. Հոսանահաղորդումների և հաճախության կարգավորման նպատակով իրականացվում է ընդհանուր առաջնային, երկրորդային և երրորդային կարգավորում:
65. Տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ հզորության հոսանահաղորդումների և հաճախության կարգավորման աշխատանքների կազմակերպման և կոորդինացման ժամանակ Համակարգի օպերատորը ղեկավարվում է զուգահեռ աշխատանքի և փոխադարձ առաքումների պայմանագրերով:
66. Հաճախության և հզորության առաջնային (էլեկտրաէներգետիկական համակարգի մեկուսացված աշխատանքի ռեժիմում) և երկրորդային (տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ զուգահեռ աշխատանքի ռեժիմում) կարգավորման համար հզորության պահուստների պլանավորման ընդհանուր սկզբունքներ են`
1) կարգավարական գրաֆիկից շեղումների փոխհատուցման սկզբունքը,
2) առավել խոշոր էներգաբլոկի կամ էներգասպառման հանգույցի վթարային անջատման դեպքում հզորության փոխհատուցման սկզբունքը:
67. Բոլոր Արտադրողները պարտավոր են`
1) մասնակցել հաճախության առաջնային ընդհանուր կարգավորմանը` ռեակտորների, կաթսաների, տուրբաագրեգատների, հիդրոագրեգատների կարգավորող համակարգերի լարքով` կազմակերպությունների ստանդարտների պահանջներին համապատասխան,
2) ապահովել Համակարգի օպերատորի հանձնարարականների կատարումը հաճախության առաջնային ընդհանուր կարգավորման հարաչափերի լարքի, հաճախության և հզորության երկրորդային և երրորդային ավտոմատ կամ ձեռքի կարգավորման մասնակցության և դրանց հարաչափերի լարքի մասով:
ԳԼՈՒԽ 14. |
ԼԱՐՄԱՆ ԵՎ ՌԵԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ |
68. Լարման և ռեակտիվ հզորության կարգավորման նպատակն է `
1) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի կայունությունը,
2) հաղորդման էլեկտրացանցերում էլեկտրական էներգիայի կորուստների նվազարկումը,
3) էլեկտրական էներգիայի լարման որակի ապահովումը` գործող նորմատիվներին համապատասխան,
4) էլեկտրաէներգետիկական օբյեկտներում սարքավորումների աշխատանքի բնականոն պայմանների ապահովումը` գործող նորմատիվ ակտերին և գործարանային հրահանգներին համապատասխան:
69. Լարման կարգավորումն իրականացվում է էլեկտրակայանների գեներատորների` ըստ լարման և ռեակտիվ հզորության ռեժիմների փոփոխության ճանապարհով, ռեակտիվ հզորության փոխհատուցման միջոցներով, տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների փոփոխմամբ:
70. Համակարգի օպերատորը պարտավոր է իրականացնել էլեկտրաէներգետիկական համակարգի ռեակտիվ հզորության և լարման կարգավորման աշխատանքների կոորդինացումը` իր կարգավարի օպերատիվ կառավարման և վարման շրջանակներում գտնվող սարքավորումների և էլեկտրահաղորդման գծերի սահմաններում` հետևյալ առաջադրանքների տրման և դրանց կատարման հսկման միջոցով.
1) էլեկտրակայանների գեներատորների գրգռման համակարգերի բնութագրերի մասով,
2) գեներատորներ, ռեակտիվ հզորության փոխհատուցման միջոցներ, տրանսֆորմացիայի գործակիցների կարգավորմամբ էլեկտրաէներգետիկական համակարգի ստուգողական կետերի լարման գրաֆիկների մասով:
71. Լարման գրաֆիկները պետք է ձևավորվեն Համակարգի օպերատորի կողմից` շաբաթական և օրական (անհրաժեշտության դեպքում) ռեժիմների պլանավորման հաշվարկների հիման վրա և ռեժիմների օպերատիվ կառավարման տեմպով:
72. Առավելագույն բեռնվածության ժամերի համար Համակարգի օպերատորը հաշվարկների հիման վրա պետք է համոզվի, որ ցանկացած գեներատորի անջատման դեպքում լարումը կպահպանվի պահանջվող մակարդակով:
73. Արտադրողները պարտավոր են ապահովել Համակարգի օպերատորի պատասխանատվության տիրույթում գտնվող ռեակտիվ հզորության և լարման կառավարման համար անհրաժեշտ ուժային սարքավորումները և կառավարման միջոցները հետևյալ կերպ.
1) անհրաժեշտության դեպքում` Համակարգի օպերատորի հանձնարարությամբ, ռեակտիվ հզորության կարգավորման լայն տիրույթով ուժային սարքավորման տեղակայում,
2) գեներատորների գրգռման ավտոմատ կարգավորիչների կարգաբերում, որը բավարարում է էլեկտրակայանների հաղորդաձողերի վրա լարման նվազման դեպքում` ըստ գրգռման լարման աճի արագության, առավելագույն գրգռման բազմապատիկության, գրգռման լարման նվազագույն սահմանափակման և գրգռման ավտոմատ կարգավորման համակարգում ինքնաճոճման բացակայության պահանջներին,
3) կապի ավտոտրանսֆորմատորների և սեփական կարիքների տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների ձեռքով և ավտոմատ փոփոխում:
Եթե սույն կետի պահանջների կատարման համար պահանջվում են նոր ներդրումներ, ապա դրանք իրականացվում են 12-րդ գլխում սահմանված կարգով:
74. Արտադրողները պարտավոր են արտադրող սարքավորումները պահպանել այնպիսի վիճակում, որ ապահովվի նրանց աշխատանքը էլեկտրակայաններում գեներատորների շահագործման և արտադրող գործարանների հրահանգներով կանոնակարգված կամ ջերմային փորձարկումների արդյունքներով ստացված հարաչափերի տիրույթում:
75. Հաղորդողը և Բաշխողը պարտավոր են ապահովել`
1) անհրաժեշտության դեպքում ռեակտիվ հզորության փոխհատուցման կառավարվող միջոցների տեղակայումը (այդ թվում` խոշոր սպառողների մոտ), որոնք թույլ են տալիս էլեկտրակայանների հետ համատեղ կառավարել Համակարգի օպերատորի պատասխանատվության գոտում լարումն ու ռեակտիվ հզորությունը,
2) տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների ձեռքով կամ ավտոմատ փոփոխումը Համակարգի օպերատորի հրահանգով կամ ավտոմատիկայի սարքերով:
76. Արտադրողի, Հաղորդողի և Բաշխողի էներգաօբյեկտների լարման և ռեակտիվ հզորության կարգավորման (ավտոմատ կամ ձեռքի կառավարում) մասնակցության ձևերը, լարման և ռեակտիվ հզորության ավտոմատ կարգավորման համակարգի լարքի հարաչափերը, դրանց կարգավորման տիրույթները սահմանում է Համակարգի օպերատորը:
ԳԼՈՒԽ 15. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ |
77. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն իրականացվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն մշակված ծրագրերով:
78. Կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումներն իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են Համակարգի օպերատորը և Բաշխողը` ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից:
ԳԼՈՒԽ 16. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ |
79. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ապահովմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների ծրագրերը կարող են կազմվել`
1. առանձին լիցենզավորված անձանց կողմից` վերջիններիս էներգակայանքների հուսալիության ու անվտանգության սահմանված ցուցանիշների ապահովման համար,
2. Համակարգի օպերատորի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի ընդհանուր հուսալիության ու անվտանգության սահմանված ցուցանիշների ապահովման համար:
80. Հուսալիության ու անվտանգության միջոցառումների ծրագրերը կազմվում են` ելնելով`
1. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված կայանքների հուսալիության և անվտանգության նորմերի պարտադիր ապահովման պայմանից,
2. լիցենզավորված անձին սույն կանոններով կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջադրվող` իր կայանքների աշխատանքի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանից,
3. էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի հուսալիության ու անվտանգության նախորդ ժամանակահատվածի փաստացի ցուցանիշների վերլուծության արդյունքներից:
81. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության նորմատիվային մակարդակի ապահովման կամ բարձրացման համակարգային միասնական միջոցառումների ծրագրերը կազմվում են Համակարգի օպերատորի կողմից` բոլոր շահագրգիռ լիցենզավորված անձանց մասնակցությամբ:
82. Լիցենզավորված անձի էներգակայանքների հուսալիության ու անվտանգության սահմանված ցուցանիշների ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրերը կազմվում են լիցենզավորված անձանց կողմից և համաձայնեցվում են Համակարգի օպերատորի հետ:
83. Լիցենզավորված անձը պարտավոր է իրականացնել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության մակարդակի ապահովմանն ու բարձրացմանն ուղղված` Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված, միջոցառումների ծրագիրը` ըստ հաստատված տարեկան ժամանակացույցի: