(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«07» նոյեմբերի 1995 թ. Ն-063-I
«ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
i
I. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Գրավի մասին պայմանագրերը նոտարական կարգով վավերացնելու և գրանցելու համար գանձվում է տուրք` գրավի առարկայի (գրավականի) գնի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ գումարը»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերը համապատասխանաբար համարել` չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ մասերը:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: