(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0033.130105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածը «դավանանքից» բառից հետո լրացնել «ազգային փոքրամասնության պատկանելությունից,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ և 19-րդ հոդվածների 6-րդ կետերը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
i
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
13 հունվարի 2005 թվականի
ՀՕ-33-Ն