Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

18.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.01.2005  -ից մինչեւ   18.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)

i

010.0032.130105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից առաջ լրացնել «քրեական» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 4-րդ կետի «չորս ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.».

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) արդարադատություն չիրականացնելը.

3) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը.

4) դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը կամ օրենքով պաշտպանվող գաղտնիքը հրապարակելը.

5) այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելը.

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը.

7) դատարանում քննվող գործով կողմերին իրավաբանական բնույթի խորհրդատվություն տալը.

8) անհարգելի պատճառով երեք և ավելի օր անընդմեջ աշխատանքի չներկայանալը.

9) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 հունվարի 2005 թվականի

ՀՕ-32-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-32-Ն օրենք