(ուժը կորցրել է 16.09.15 թիվ 941-Ն հրաման)
i
326.1002.041104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 11 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32604298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
19 հոկտեմբերի 2004 թվականի N 1002-Ն
i
ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) փրկարարի վկայականի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը` համաձայն հավելված 1-ի.
բ) փրկարարի գրքույկի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը` համաձայն հավելված 2-ի.
գ) փրկարարի մետաղյա ժետոնի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը` համաձայն հավելված 3-ի:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2004 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 1002-Ն հրամանի
ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարի վկայականը նախատեսված է փրկարարական պատրաստություն և կարգ ունեցող փրկարարին համապատասխան կոչում և պատրաստություն չունեցող, սակայն փրկարարական աշխատանքների մասնակցող քաղաքացիներից տարբերելու, անհրաժեշտության դեպքում փրկարարի մասին տեղեկություններ ստանալու համար:
2. Փրկարարը իր պարտականությունների կատարման ժամանակ վկայականը պետք է կրի արտահագուստի վրա` երևացող մասում:
3. Փրկարարի վկայականը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:
4. Փրկարարի վկայականը պատվիրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
II ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
5. Փրկարարի վկայականի առաջին երեսի ձևն է`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒն
«Անձնական ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ
Լիչնիյ N ___________________
__________________________________________________________________________
Հասակը Աչքերը ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ռօստ ___________ Գլազա ___________ ՈՒԴՕՍՏՕՎԵՌԵՆԻՅԵ ԼԻՉՆՕՍՏԻ N ---
Մազերը Արյան խումբը Ա.Ա. __________________________
Վօլօսի _________ Գռուպպա կռօվի _____ Ի.Ֆ. __________________________
Այլ հատուկ նշաններ և տվյալներ ՎՍԵՄ ՕՌԳԱՆԱՄ ՎԼԱՍՏԻ Ի ԳՌԱԺԴԱՆԱՄ
Դռուգիյե օսօբիյե պռիմետի ի դաննիյե __ ՕԿԱԶԻՎԱՏ ՍՕԴԵՅՍՏՎԻՅԵ
_____________________________________
_____________________________________ ._______.
| | Տրվում է ____________
Զենքի առկայությունը | | _____________________
Նալիչիյե օռուժիյե ___________________ | | Վիդանօ ______________
| | _____________________
ՍՈՒՅՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է 1949Թ. ._______. «___»________________
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ _________________________
ԵՎ 1949Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎՅԱՆ (ստորագրություն) (պօդպիս)
ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ _________________________
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ (անձն. ստորագրություն)
(ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1.) (լիչնայա պօդպիս)
Կ.Տ. Մ.Պ.
ՎԼԱԴԵԼԵՑ ՆԱՍՏՕՅԱՇԵԳՕ ՈՒԴՕՍՏՕՎԵՌԵՆԻՅԱ ԼԻՉՆՕՍՏԻ ՆԱԽՕԴԻՏՍՅԱ ՊՕԴ ԶԱՇԻՏՕՅ ԺԵՆԵՎՍԿԻԽ ԿՕՆՎԵՆՑԻՅ ՕՏ 12 ԱՎԳՈՒՍՏԱ 1949Գ. Ի ԴՕՊՕԼՆԻՏԵԼՆՕԳՕ ՊՌՕՏՕԿՕԼԱ Կ ԺԵՆԵՎՍԿԻՄ ԿՕՆՎԵՆՑԻՅԱՄ ՕՏ 12 ԱՎԳՈՒՍՏԱ 1949Գ. (ՊՌՕՏՕԿՕԼ 1.)
6. Փրկարարի վկայականի երկրորդ երեսի ձևն է`
«Personal ____________________________ REPUBLIC OF ARMENIA
__________________________________________________________________________
Height _________ Eyes _______________ IDENTITY CARD N ____
Hair ___________ Blood group ________
N.S. __________________________
RENDER ASSISTANSE TO ALL
Any special notes and information SITIZENS AND ANTHORITIES
_____________________________________
_____________________________________ ._______.
Arms availability ___________________ | | Given by
| | «___» _______________
UNDER DEFENSE OF GENEVE CONVENTION | | _____________________
FROM AUGUST, 12, 1949 AND | | (signature)
SUPPLEMENTARY REGISTRATION ADVERSE ._______. _____________________
GENEVE CONVENTION FROM AUGUST, 12, (P.S)
1949 (REGISTRATION 1) Stamp place
7. Վկայականի ընդհանուր ֆոնը լինում է բաց մոխրագույն:
8. Վկայականի առաջին երեսի վերին մասում` որտեղ գրված է «ՓՐԿԱՐԱՐ», «ՍՊԱՍԱՏԵԼ» բառերը և «RESCUER» բառը` երկրորդ երեսին, ամբողջ երկարությամբ վերևից 12մմ ցած, 10մմ լայնությամբ, լինում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որի կենտրոնում սպիտակ շրջանակի մեջ, դարչնագույն ֆոնի վրա քաղաքացիական պաշտպանության միջազգային նշանը` կապույտ հավասարակողմ եռանկյուն:
III ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Փրկարարի վկայականը տրվում է փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարի երդում տալուց հետո:
10. Փրկարարի վկայականը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում վկայականը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:
Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2004 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 1002-Ն հրամանի
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարի գրքույկը նախատեսված է փրկարարի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, փրկարարական աշխատանքների մասնակցության մասին գրանցումներ կատարելու համար:
2. Փրկարարի գրքույկը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:
3. Փրկարարի գրքույկը պատվիրվում է լիազոր մարմնի կողմից:
II ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Փրկարարի գրքույկի չափերն են` 85x125մմ:
5. Վկայականի շապիկը լինում է մուգ կապույտ գույնի, իսկ էջերը բաց մոխրագույն:
6. Փրկարարի գրքույկի ձևը հաստատվում է Հավելված 2.1-ով:
7. Փրկարարի գրքույկում ամրագրվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փրկարարի իրավունքները և պարտականությունները:
8. Փրկարարի գրքույկ տրվում է փրկարարի կարգավիճակ շնորհելիս` որակավորող հանձնաժողովի կողմից փրկարարների գրանցամատյանում գրանցում կատարելուց, փրկարարին անձնական համար շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:
9. Գրքույկը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:
10. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի գրքույկում որակավորող հանձնաժողովի կողմից կատարվում է համապատասխան գրառում:
Հավելված 2.1
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2004 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 1002-Ն հրամանով
հաստատված Հավելված 2-ի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ
REPUBLIC OF ARMENIA RESCUER PASSPORT
Փրկարարի գրքույկի լրացման կարգը
1. Փրկարարի գրքույկում բոլոր գրառումները կատարվում են գրչով և վավերացվում են գրառում կատարողների ստորագրություններով և կնիքներով:
2. «Աշխատանքների կատարման հատուկ պայմաններ» սյունակում մատնանշվում է` տեղեկանքի վարակվածությունը ռադիոակտիվ, քիմիական նյութերով, վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, աշխատանք ջրի տակ, ծխապատ և գազապատ շինություններում, օդերևութաբանական-կլիմայական պայմանները և այդ պայմաններում աշխատելու ժամանակը:
3. «Հատուկ նշումներ» սյունակում գրառումներ են կատարվում կառավարական պարգևներով պարգևատրվելու մասին, որակավորումից հրաժարվելու մասին և այլն:
Փրկարարի գրքույկի պատրաստման ժամանակ «Մասնակցությունը փրկարարական աշխատանքների» բաժնի ծավալը անհրաժեշտության դեպքում կարող է մեծացվել:
ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՄԵՆԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒն
Համաձայն «Փրկարար» ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սույնը ներկայացնողը իրավունք ունի`
1. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունի արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկելու տոմսեր:
2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարն իրավունք ունի`
ա) ստանալու իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իր իրավասությունների շրջանակներում.
բ) պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները.
գ) արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ.
դ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով.
3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարն ունի հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք:
Պարտավոր է`
ա) որոնել և միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկության ուղղությամբ.
բ) պատրաստ լինել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական օգնությունը.
գ) կատարելագործել իր ֆիզիկական, մասնագիտական, բժշկական, հոգեբանական պատրաստականությունը.
դ) կատարելագործել փրկարար ուժերի կազմում իր գործելու ունակություններն ու հմտությունները.
ե) պահպանել փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները.
զ) անվերապահորեն կատարել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ իր կազմավորման ղեկավարի հրամանները.
է) բնակչությանը բացատրել արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգ գործելակերպի կանոնները` արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով.
ը) հավատարիմ մնալ փրկարարի երդմանը:
Գրքույկը վավերական է բոլոր երկրներում:
SHOW ALL-ROUND ASSISTANCE
According to the law of the Republic of Armenia on «Rescue forces and status of ruscuers» the holder of this passport has a right:
1. The rescuer involved in the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations has a right of obtaining of all transport means tickets in order to arrive to the rescue operations place.
2. During the implementation of the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations the rescuer has a right:
a) Receive necessary complete and correct information for carrying out their duties within the frames of their responsibilities.
b) To require all the persons in disaster zone to maintain all security rules.
c) To have a free access to the dwelling and industrial territories and organizations in disaster zone.
d) To use the communication, transportation and other material means in disaster zone in case of necessity and for life rescuing with further equivalent reimbursement.
3. Rescuers involved in emergencies prevention, possible consequences reduction and elimination operations have the right of special food provision, medical and psychological rehabilitation.
The rescuer is obliged:
a) To search and undertake measures to rescue people,
b) To be ready for providing first medical assistance during the implementation of the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations.
c) To enhance their physical, professional, medical, psychological obligations,
d) To enhance the working abilities and skills in rescue forces formations.
e) To keep the security rules during rescue operations implementation.
f) To immediately carry out orders of the heads of their formations during the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations.
g) To explain the rules of safe operations to the population during emergencies for disaster prevention.
h) To remain faithful to the rescuers oath.
The passport is valid in all countries.
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ
սերիա համար
__________________________________________________________________________
ազգանուն
__________________________________________________________________________
անուն, հայրանուն
հանդիսանում է ______________________________________________ կարգի փրկարար
.______________.
| | 1. Ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը
| |
| | _________________________________________________________
| | _________________________________________________________
| | 2. Անձնական ստորագրություն
| | _________________________________________________________
| | 3. Սկզբնական որակավորման անցկացումը
.______________.
Հանրապետական որակավորման հանձնաժողով ստորագրություն ______________________ ամսաթիվ ____________________________ Անձը հաստատող փաստաթուղթ _________________________________________________
տեսակը սերիա _________________________________ համար ____________________________
__________________________________________________________________________
ում կողմից է տրված
RESCUER PASSPORT
series number
__________________________________________________________________________
first name, last name
__________________________________________________________________________
is a rescuer ______________________ class
.______________.
| | 1. Date of birth, Place of birth
| |
| | _________________________________________________________
| | _________________________________________________________
| | 2. Personal signature
| | _________________________________________________________
| | 3. Primary gualification conducting
.______________.
Republican gualification commission signature _________________________ date _________________________________ Document, centifical person ______________________________________________
type series _______________________________ number ____________________________
__________________________________________________________________________
issued by
Որակավորում անցնելու մասին նշում Mark on passing the gualification
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
որակավորող հանձնաժողովի անվանումը/name of gualification commission
Արձանագրություն N __________ Ամսաթիվ ____________________________________
Protocol Date
Շնորհվել է որակավորում ___________________________________________________ Is awarded gualification
__________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman
__________________________________
Կ.Տ./STAMP

Գործունեության տեսակների սահմանափակում Limitation of activity types
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Արյան խումբ ______________________________________________________________ Blood group
Հատուկ նշաններ ___________________________________________________________ Special signs
Ատամների բանաձև _________________________________________________________ Teeth form
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
5. Տիրապետում է հետևյալ մասնագիտությունների Is a master of the following skills
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
6. Ընտանիքի, ժառանգների բնակության հասցեն Family, heir residence address
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
7. Հեռախոս
______________________________
Telephone
8. Մասնակցել է փրկարարական աշխատանքների (գործողությունների) Participation at the rescue activites (operations)
._________________________________________________________________________.
| 1. | 2. | 3. |
|_____________________|_____________________|_____________________________|
|Աշխատանքների |Կատարված |Փրկարարների գործունեության |
|տևողությունը, վայրը |աշխատանքների բնույթը |գնահատականը և գնահատական |
|Operations duration, |և պայմանները |տվող պաշտոնատար անձի |
|place |Character and |ստորագրությունը, կնիքը |
| |conditions of |Assesment of the rescuers |
| |fuifilled operations |activities and the assesing |
| | |official |
|_____________________|_____________________|_____________________________|
|_____________________|_____________________|_____________________________|
|_____________________|_____________________|_____________________________|
|_____________________|_____________________|_____________________________|
|_____________________|_____________________|_____________________________|
|_____________________|_____________________|_____________________________|
|_____________________|_____________________|_____________________________|
._________________________________________________________________________.
9. Բժշկական տեղեկություններ/Medical inforamtions
Որոշ դեղորայքի բացասական ազդեցություն Adverse effect do the some medicianes
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Կատարած պատվաստումներ Inoculatioans
.____________________________________________________.
| Ամսաթիվ | Տեսակը | Ստորագրություն, կնիք |
| Date | Type | Signature, stamp |
|_______________|_____________|______________________|
|_______________|_____________|______________________|
|_______________|_____________|______________________|
|_______________|_____________|______________________|
|_______________|_____________|______________________|
|_______________|_____________|______________________|
|_______________|_____________|______________________|
.____________________________________________________.
.____________________________________________________.
| 4. | 5. | 6. |

10. Հատուկ նշումներ/Special remarks
Հավելված 3
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2004 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 1002-Ն հրամանի
ՓՐԿԱՐԱՐԻ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I ՓՐԿԱՐԱՐԻ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Մետաղյա ժետոնի պատրաստումն ու տվյալների փորագրումը կատարվում է փրկարարների որակավորող հանձնաժողովի ներկայացմամբ` լիազոր մարմնի պատվերով:
2. Փրկարարի մետաղյա ժետոնը փրկարարի վկայականին չի փոխարինում:
3. Փրկարարի մետաղյա ժետոնը նախատեսված է փրկարարին դժբախտ պատահարների ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելու, նրա մասին տեղեկություններ ստանալու և մահվան դեպքում նրա ճանաչման հնարավորության համար:
4. Փրկարարը, իր պարտականությունների կատարման ժամանակ մետաղյա ժետոնը պետք է կրի մարմնի վրա` ձեռքին կամ վզին կախված մետաղյա շղթայով:
5. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում մետաղյա ժետոնը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:
II ՓՐԿԱՐԱՐԻ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՁԵՎԸ
6. Փրկարարի ժետոնը չժանգոտվող մետաղից է, ուղղանկյուն ձևով` կլորացված անկյուններով:
7. Փրկարարի ժետոնը ունի հետևյալ չափերը` երկարությունը կենտրոնական մասում-50մմ, լայնությունը-25մմ, հաստությունը-1.5մմ`
.____________________. .____________________.
| ՀԱՅԱՍՏԱՆ | | ARMENIA |
| փրկարար | | recuer |
| Գրիգորյան | | Grigoryan |
| Գրիգոր Գրիգորի | | Grigor Grigori |
| 0(II) Rh+ | | 0(II) Rh+ |
| 0000001 | | 0000001 |
.____________________. .____________________.
8. Ժետոնի առաջին երեսին հայերեն լեզվով փորագրված է.
ա) 1-ին տողում - «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը.
բ) 2-րդ տողում - «փրկարար» բառը.
գ) 3-րդ տողում - փրկարարի ազգանունը.
դ) 4-րդ տողում - փրկարարի անուն, հայրանունը.
ե) 5-րդ տողում - փրկարարի արյան խումբը.
զ) 6-րդ տողում - որակավորող հանձնաժողովի հաշվառման մատյանում գրանցված փրկարարի հաշվառման անձնական համարը.
9. Ժետոնի երկրորդ երեսին փորագրվում են 8-րդ կետում նշված տվյալները` անգլերեն լեզվով:
III ՓՐԿԱՐԱՐԻ ԺԵՏՈՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Փրկարարի մետաղյա ժետոն տրվում է փրկարարի կարգավիճակ շնորհելիս` որակավորող հանձնաժողովի կողմից, փրկարարների գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելուց, փրկարարին հաշվառման անձնական համար շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:
11. Մետաղյա ժետոնը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ: