(ուժը կորցրել է 07.02.13 թիվ 131-Ն որոշում)
i
040.1644.061204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2004 թվականի N 1644-Ն
i
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագետի ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 126 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 25-ի
N 1644-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման (այսուհետ` Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին) և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը:
2. Ռոտացիան Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետների փոխատեղումն է:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար) որոշմամբ դիվանագետի երկամյա աշխատանքային փուլի ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարվանից ոչ ավելի ժամկետով, եթե`
ա) անմիջական ղեկավարը, համաձայնեցնելով դիվանագետի հետ, պատճառաբանված հիմնավորում է ներկայացնում.
բ) դա բխում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումն արդյունավետորեն իրականացնելու անհրաժեշտությունից:
4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումն օտարերկրյա պետությունում:
Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով` պայմանով, որ դիվանագետի` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը չգերազանցի 3 տարին:
5. Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա:
Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մասին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումն ու դասակարգումն է:
Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով դիվանագետի տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը և վայրը, դիվանագիտական աստիճանը և ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը:
Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգման արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար սահմանվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի կամ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը, ծառայության ժամկետը և վայրը:
6. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` նախարարի սահմանած կարգով:
7. Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են` հաշվի առնելով համապատասխան դիվանագետի, նրա կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, նախարարի համապատասխան տեղակալների կարծիքները:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարծիքների ամփոփմամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի քննարկմանը:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը 10-օրյա ժամկետում քննարկում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում նախարարի համապատասխան տեղակալների հետ և այն ներկայացնում նախարարին` համապատասխան նշանակումներ կատարելու համար:
10. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորմանը համապատասխան ռոտացիայի արդյունքում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակում կատարվում է յուրաքանչյուր դիվանագետի` պարտականությունների կատարմանն անցնելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 25-ի
N 1644-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետությունում |Օտարերկրյա պետությունում |
| գործող դիվանագիտական ծառայության |գործող դիվանագիտական ծառայության |
| մարմնի պաշտոնները |մարմնի պաշտոնները |
|___________________________________|_____________________________________|
|ՀՀ արտաքին գործերի նախարարության |Գործերի հավատարմատար, արտակարգ |
|աշխատակազմի վարչության պետ, |դեսպանորդ և լիազոր նախարար, գլխավոր |
|ՀՀ արտաքին գործերի նախարարության |հյուպատոս |
|աշխատակազմի առանձնացված | |
|ստորաբաժանման ղեկավարի տեղակալ | |
|___________________________________|_____________________________________|
|ՀՀ արտաքին գործերի նախարարության |Դեսպանության խորհրդական, հյուպատոս |
|աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի | |
|նախարարության աշխատակազմի | |
|առանձնացված ստորաբաժանման բաժնի | |
|վարիչ (պետ), խորհրդական | |
|___________________________________|_____________________________________|
|Առաջին քարտուղար |Առաջին քարտուղար, փոխհյուպատոս |
|___________________________________|_____________________________________|
|Երկրորդ քարտուղար |Երկրորդ քարտուղար, հյուպատոսական |
| |գործակալության ղեկավար |
|___________________________________|_____________________________________|
|Երրորդ քարտուղար |Երրորդ քարտուղար |
|___________________________________|_____________________________________|
|Կցորդ |Կցորդ |
._________________________________________________________________________.
---------------------------------------
ԻՐՏԵԿ - Որոշման բնագրում 3-րդ կետ չկա