(չեղյալ է ճանաչվել 28.07.05 թիվ 1119-Ն որոշում)
i
040.1321.300904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2004 թվականի N 1321-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«բ) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող 477099675 դրամ գումարը տրամադրել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 543214285 դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքը մարելու նպատակով, որի նկատմամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում է 66114610 դրամ զեղչ` կնքելով նվիրատվության պայմանագիր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ