Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

11.04.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2004  -ից մինչեւ   11.04.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 16.03.10 թիվ 82-Ն հրաման)

i

322.0500.310804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32204221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

4 սեպտեմբերի 2003 թվականի N 500-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ 953 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործավարության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Կոմիտեի նախագահի տեղակալներին, կոմիտեի աշխատակազմի ղեկավարին, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարներին սույն հրամանով հաստատված գործավարության կարգի դրույթներին համապատասխան` կազմակերպել գործավարությունը կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոլեգիայի 18.11.1999 թ. N 5 որոշման 7-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի գործավարության հրահանգը»:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գ. Եգանյանի վրա:

 

Հավելված 1

 

Հաստատում եմ

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

4 սեպտեմբերի 2003 թ.

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ` կոմիտե/ գործավարության կարգը:

2. Կոմիտեի գործավարության կազմակերպումն իրականացնում է կոմիտեի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են կոմիտեի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարները:

4. Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ գործավարությունը կազմակերպվում է կոմիտեի նախագահի 16.04.2002թ. N 245-Կ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգին» համապատասխան:

5. Կոմիտեի համակարգում սույն կարգով նախատեսված գործավարության միասնական կարգի ապահովման նկատմամբ հսկողությունը դրվում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի վրա (այսուհետ` աշխատակազմի ղեկավար):

6. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՈՒ ՇԱՐԺԸ

 

7. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:

8. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի կոմիտեի նախագահին հասցեագրված «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ կոմիտեի համակարգչային ցանցով հաղորդվում են կոմիտեի նախագահին:

9. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարների վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

10. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են կոմիտեի համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ կառուցվածքային, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որով հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:

13. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

14. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունենա գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

15. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

16. Քարտուղարությունում չեն գրանցվում տեղեկատվական բնույթի փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է կոմիտեի դրոշմակնիքը, նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո անմիջականորեն հանձնվում է աշխատակազմի համապատասխան կառուցվածքային կամ տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներին:

17. ՀՀ Նախագահից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում են կոմիտեի նախագահին:

Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

18. Կոմիտեի նախագահին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո հանձնվում են հասցեատիրոջը:

19. Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերը և մյուս փաստաթղթերը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են նրան:

Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը հանձնարարականներ է տալիս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:

20. ՀՀ իրավական ակտերի նախագծերն աշխատակազմում քննարկելու համար կոմիտեի նախագահի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում` կոմիտեի նախագահի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:

21. Գլխադասային ստորաբաժանման աշխատողը (այսուհետ` աշխատակազմի աշխատող) քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում կամ մատյանում, գլխադասային ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` կոմիտեի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրության հիման վրա:

22. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթերին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման հիման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:

23. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ ֆայլում որևէ նշում կատարել:

24. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

25. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`

ՀՀ նախարարություններից, այլ պետական մարմիններից ստացված կոմիտեի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար`

ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,

բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր,

գ/ այլ փաստաթղթերի` քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համար` մինչև 15 օր:

26. ՀՀ օրենքների և ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության, վարչապետի որոշումների նախագծերի քննարկման համար ՀՀ Նախագահի 16.04.2002թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 18 կետի «ե» ենթակետի պահանջների համաձայն` սահմանվում է 5-օրյա ժամկետ` դրանք ստանալուց հետո:

27. ՀՀ կառավարությունից ստացված փաստաթղթերի կատարման համար (եթե ժամկետ սահմանված չէ) սահմանվում են հետևյալ ժամկետները.

ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար` մինչև 5 օր,

բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի համար` մինչև 10 օր:

28. Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել միայն կոմիտեի նախագահի կողմից:

29. Եթե հանձնարարականը տրված է 2 և (կամ) ավելի կատարողներին` ապա քարտուղարությունը փաստաթղթերի բնօրինակը հանձնում է առաջին կատարողին, իսկ կրկնօրինակները հանձնարարականի ցանկում նշված այլ կատարողներին:

Փաստաթղթի հանձնարարականի կատարումը ապահովվում է համատեղ` անկախ նրանից, թե ում անվան առաջին տառը և ազգանունը նշված են հանձնարարականի ցանկում առաջինը:

30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում փաստաթղթերի կատարման ժամկետների խախտման դեպքում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից կոմիտեի նախագահի անունով ներկայացվում է զեկուցագիր, որին կցվում է հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարողի ստորագրությամբ բացատրագիրը:

31. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներն աշխատակազմի իրավաբանական բաժնից դուրս են տրվում միայն աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:

Աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:

 

III. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից: Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում` ելից փաստաթղթերը ստորագրվում են կոմիտեի նախագահին փոխարինող համապատասխան տեղակալի կողմից:

33. Ստորագրման ներկայացվող նամակին կցվում են երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրումով:

34. Նամակների տեքստերի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի թիվը:

35. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են, որպես ՀՀ նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:

Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:

36. Նյութերը` կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները և ցուցումները` կից նյութերով, ուղարկվում են, որպես կանոն, էլեկտրոնային կամ թղթի վրա պատճենների ձևով:

37. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:

Ելից համարը դրվում է տեքստի վերջում:

38. ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և օտարերկրյա պետություններ ուղարկվող նամակները, որոնք ստորագրվում են կոմիտեի նախագահի կողմից, նախքան առաքվելը, պետք է նշագրման տրվեն համապատասխան տեղակալին:

39. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:

40. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանում, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:

41. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային թվային օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:

42. Փաստաթղթերն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:

43. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:

 

IV. ԿՈՄԻՏԵԻՑ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ) ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

44. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից թղթակցությունը պարտադիր պարունակում է կատարման ժամկետ և ենթակա է կատարման` նշված ժամկետում:

45. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից փաստաթղթերի պատասխանները հասցեագրվում են ելից թղթակցությունը ստորագրած համապատասխան պաշտոնատար անձի անունով:

46. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից փաստաթղթերի կատարման ժամկետը երկարացվում է բացառապես կոմիտեի նախագահի կողմից` կոմիտեի աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարների զեկուցագրերի հիման վրա:

47. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից փաստաթղթերի կատարման ժամկետի խախտման դեպքում աշխատակազմի ղեկավարի կողմից կոմիտեի նախագահի անունով ներկայացվում է զեկուցագիր, որին կցվում է հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարողի բացատրագիրը:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

48. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:

49. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

50. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

51. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

52. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից ներկայացվում են կոմիտեի նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին:

53. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ կարող են հանձնվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցումը:

54. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները կոմիտեի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար:

Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երկու օրինակից, երկուսն էլ հանձնվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում: Առաջին օրինակը քարտուղարության պետի ստորագրությամբ ուղարկվում է դիմողին, իսկ երկրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրումով, կցվում է գործին:

55. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ենթակա են քննարկման սույն կարգի 25-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետում:

56. ՈՒսումնասիրություններից ու վերջնական քննարկումներից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են քարտուղարություն` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հիմնավորմամբ, ստորագրությամբ և աշխատակազմի ղեկավարի` «Գործին» մակագրությամբ` ամսաթվի նշումով:

57. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:

58. Հսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման:

Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Հսկողություն» դրոշմոցը:

Պատասխանի պայմանանիշը կազմված է գրանցման պայմանանիշից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:

Պատասխաններն ուղարկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որից հետո փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է հսկողությունից և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:

59. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:

Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում` համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում մատյանների միջոցով)` քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում:

 

VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

60. Նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը հանձնվում են քարտուղարության պետին: Դրանց մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա գրանցվում են նաև ֆայլերը:

61. Աշխատակազմի արխիվային փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

62. Անհրաժեշտության դեպքում գործավարության արխիվային փաստաթղթերից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` բացառապես կոմիտեի նախագահի` թույլտվությամբ քարտուղարության պետի զեկուցագրի հիման վրա:

63. Քարտուղարության պետը արխիվային փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի գործավարության պայմանանիշերի:

64. Քարտուղարության պետը գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

65. Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են քարտուղարության պետի մոտ:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
04.09.2003
N 500-Ն
Հրաման