Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 36

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Դատական ակտերի դեմ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց կողմից ՀՀ դատարանների նախագահների Խորհրդին հասցեագրված դիմում-բողոքների մասնակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատարաններում աշխատանքի կազմակերպման գործում նկատվող թերությունները, ինչպես նաև դատական ակտերը բողոքարկելու ժամկետների վերաբերյալ օրենսդրության երբեմն ոչ ճիշտ կիրառումն առանձին դեպքերում տեղիք են տալիս կողմերի արդարացի դժգոհությանը, նրանց մոտ կասկածներ են առաջանում դատավորների անաչառության ու անկողմնակալության նկատմամբ:

Մասնավորապես, նկատվում են դեպքեր, երբ դատարանները օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ` ուշացումով են դատավճիռները, վճիռները և որոշումները հանձնում բողոքարկման իրավունք ունեցող անձանց, որպիսի հանգամանքը վերջիններիս զրկում է օրենքով նախատեսված ժամկետներում վերադաս դատարաններին բողոքներ ներկայացնելու հնարավորությունից:

Դատարանների կողմից երբեմն սխալներ են թույլ տրվում բողոքարկման բաց թողած ժամկետները վերականգնելու դիմումների քննության ընթացքում: Այդ դիմումները մերժվում են, դատական ակտի պատճենը համապատասխան դատարանից ուշ ստանալը բողոքարկելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ չհամարելով:

Նշված թերությունները վերացնելու, դատական ակտերի բողոքարկման ժամկետների վերաբերյալ օրենսդրությունը միատեսակ և ճիշտ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատարաններից պահանջել ապահովելու աշխատանքի կազմակերպման այնպիսի մակարդակ, որպեսզի անշեղորեն պահպանվեն վճիռները, դատավճիռները և որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող անձանց հանձնելու` ՀՀ քաղ. դատ. օր-ի 138 հոդվածով, ՀՀ քր. դատ. օր-ի 375, 402 հոդվածներով նախատեսված ժամկետները:

2. Դատարաններին պարզաբանել, որ բողոքարկման բաց թողած ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները: Եվ բոլոր այդ դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (հիվանդություն, անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով և այլն), ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի:

3. Որպես կանոն, բողոքարկման բաց թողնված ժամկետը պետք է դիտվի հարգելի և վերականգնվի նաև այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտի պատճենը օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ հանձնելու պատճառով:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
22.12.2000
N 36
Որոշում