Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ...

21.07.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   21.07.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 20.05.98 թիվ 145 հրաման)

i

050.0091.190397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 1997 թ. թիվ 91

 

ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 319 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) հավելվածի 57-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» համատեղ կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` եռօրյա ժամկետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատմանը:

 

            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                        ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

    ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ          ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    _______________ Բ. ԱՍԱՏՐՅԱՆ           _______________ Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

    «____» ____________ 199 Թ.            «____» __________________ 199 Թ.

 

ԿԱՐԳ

 

ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

i

Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշմամբ հաստատված հավելվածի (ՀՀ կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 319 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) 57-րդ կետի «բ» ենթակետի և գործողության մեջ է դրվում ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվելու պահից:

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դրանց դուրսգրման կարգը:

2. Դեբիտորական պարտքը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող, ինչպես նաև ֆիզիկական անձանց (դեբիտորների) կողմից բանկին վճարման ենթակա այն պարտքի գումարն է, որն առաջացել է բանկի հետ նրանց ֆինանսատնտեսական փոխհարաբերությունների արդյունքում:

3. Դեբիտորական պարտքերի մեջ չեն ներառվում վարկերի (այդ թվում` միջբանկային վարկերի, դեպոզիտների), արժեթղթերի գծով ինչպես նաև ֆակտորինգային գործառնությունների իրականացման արդյունքում առաջացած վարկային պահանջների գծով պարտքերը:

4. Սույն կարգում սահմանված ժամկետներն առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:

5. Դեբիտորական պարտքը համարվում է ժամկետանց, եթե պայմանագրում նշված ժամկետում այն չի մարվել և, կողմերի համաձայնությամբ, մինչև մարման ժամկետի լրանալը պայմանագրային կարգով չի երկարաձգվել:

Ընդ որում, եթե երկարաձգումների ընդհանուր տևողությունը երկու և ավելի անգամ գերազանցում է պայմանագրով նախատեսված մարման ժամկետը, ապա պարտքը համարվում է ժամկետանց:

Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել պարտքի մարման ժամկետը, պարտքի մարման ժամկետ է համարվում գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահին հաջորդող 60-րդ օրը:

Այլ բանկերում բացված թղթակցային հաշիվների մնացորդները համարվում են ժամկետանց դեբիտորական պարտք` հաշվետիրոջ կողմից ներկայացված առաջին պահաջը

Բանկի կողմից տրված երաշխավորագրերի դիմաց նրանից գանձված գումարների գծով առաջացած պարտքը համարվում է ժամկետանց դեբիտորական պարտք` գանձման պահից հաշված 60-րդ օրը, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ, իսկ բանկի կողմից տրված երաշխավորագիրը չի վերաձևակերպվել որպես վարկ:

6. Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնելու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի:

Բանկի կողմից տրված երաշխավորագրերի դիմաց նրանից գանձված գումարների գծով առաջացած ժամկետանց դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` ժամկետանց դառնալու պահից 120-րդ օրը:

Դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի (անկախ ժամկետանց օրերի թվից) նաև այն դեպքում, երբ պարտապանն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվել է պարտքի մարման անհնարինությունը:

7. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվեկշռից ենթակա են դուրսգրման բանկի ֆինանսական արդյունքներով, ընդ որում`

ա) մինչև 1997 թվականի մայիսի 1-ը ժամկետանց դարձած դեբիտորական պարտքերն անհուսալի դառնալու դեպքում համամասնորեն դուրս են գրվում ամեն ամիս` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) 1997 թվականի մայիսի 1-ից հետո առաջացած դեբիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման բանկի հաշվեկշռից` անհուսալի դառնալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրը:

8. Հաշվեկշռից դուրս գրված դեբիտորական պարտքերը բանկը հաշվառում է հետհաշվեկշռի 9-րդ բաժնում նոր բացվող «Հաշվեկշռից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» 9965 հաշվում:

9. Պարտապանի անվճարունակության հետևանքով հաշվեկշռից անհուսալի պարտքի դուրսգրումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.03.1997
N 91
Որոշում