Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

12.08.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2004  -ից մինչեւ   12.08.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 14.07.10 թիվ 365-Ն որոշում)

i

600.0056.040504

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         05           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2004 թվականի N 56-Ն

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի ը) ենթակետը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը (հավելված):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «Լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 64-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԿԱՐԳ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ (այսուհետև` հանձնաժողով) ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ օգտակար և օգտագործվող ակտիվների մեծացմանը կամ փոխարինմանն ուղղված ներդրումները:

1.2 Սույն կարգում ամրագրված դրույթները պարտադիր են լիցենզավորված անձանց կողմից կատարվող բոլոր այն ներդրումների համար, որոնք հետագայում լրիվ կամ մասնակիորեն պետք է ներառվեն լիցենզավորված անձի սակագնում (ծառայությունների մատուցման վճարում):

1.3 Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ հիմնախնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.

ա) արտադրական հզորությունների ավելացում,

բ) ծառայությունների մատուցման և սպասարկման որակի ցուցանիշների բարելավում կամ համապատասխանեցում սահմանված նորմերին,

գ) տեխնոլոգիական ու առևտրային կորուստների կամ սեփական կարիքների ծախսերի իջեցում,

դ) մաշված և դուրս գրված ակտիվների նորով փոխարինում,

ե) անվտանգության և հուսալիության ցուցանիշների մակարդակի բարձրացում,

զ) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,

է) հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերի ընդլայնում կամ թողունակության մեծացում,

ը) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում, տեղական պաշարների արդյունավետ օգտագործում,

թ) հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների նորմատիվ ակտերի պահանջների կատարում,

ժ) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2.1 Ներդրումային ծրագրերը, լիցենզավորված անձի հայեցողությամբ, հանձնաժողովի համաձայնեցմանը կարող են ներկայացվել մեկ կամ երկու փուլով:

2.2 Ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում երկու փուլով, եթե.

ա) առաջին փուլով հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում ներդրումների իրականացման հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները,

բ) երկրորդ փուլով հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերը:

2.3 Ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում մեկ փուլով, եթե.

ա) հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերը,

բ) ներդրումային ծրագիրն ուղղված է լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տնտեսական գույքի, գործիքների և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը:

2.4 Ներդրումների իրականացման հիմնական ուղղությունների և սպասվող արդյունքների մասին հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագրերում պետք է արտացոլված լինեն.

ա) ներդրումային ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները,

բ) ընտրված ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումները,

գ) ընտրված ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումների ծավալի, իրականացման ժամանակացույցի և սպասվող արդյունքների գնահատականը,

դ) լիցենզավորված անձի սակագնի (մատուցվող ծառայության վճարի) վրա ընտրված ուղղություններից յուրաքանչյուրի ազդեցության գնահատականը,

ե) ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և պայմանները:

2.5 Ներդրումային ծրագրերի նախագծային փաստաթղթերում պետք է ընդգրկվեն.

ա) նախագծի նպատակը և ընդհանուր նկարագրությունը,

բ) դրված նպատակին հասնելու հնարավոր տարբերակները, դրանց համեմատական վերլուծությունը և լավագույնի ընտրությունը,

գ) ընտրված տարբերակի բնութագրերը` սպասվող տեխնիկատնտեսական ցուցանիշները և անհրաժեշտ ներդրումների ծավալը,

դ) նախագծի իրականացման ժամանակացույցը, ֆինանսավորման աղբյուրները և պայմանները,

ե) ներդրումների ֆինանսատնտեսական արդյունավետության հաշվարկները:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախագծերի հետ հանձնաժողով են ներկայացվում նաև համապատասխան փորձաքննական եզրակացությունները:

2.6 Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տնտեսական գույքի, գործիքների և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումային ծրագրերը պետք է ներառեն.

ա) գույքի անվանացանկը և նախնական արժեքները,

բ) գույքի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումները:

2.7 Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումները, որոնց իրականացման հրատապությամբ պայմանավորված ժամանակահատվածը բավարար չի եղել դրանք հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելու համար, հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում աշխատանքների ավարտից հետո` յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Նշված նպատակով կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի դրանց իրականացման անհրաժեշտությունը և կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

Հանձնաժողովը 30 օրյա ժամկետում կայացնում է համապատասխան որոշում անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումները լիցենզավորված անձի սակագնում (ծառայությունների մատուցման վճարում) հետագայում լրիվ կամ մասնակիորեն ներառելու մասին:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3.1 Լիցենզավորված անձի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրն ստանալու օրվանից հանձնաժողովն սկսում է դրա ուսումնասիրման գործընթացը և 30 օրվա ընթացքում`

ա) կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ չտալու մասին կամ,

բ) համապատասխան գրությամբ լիցենզավորված անձին է ներկայացնում իր դիտողությունները և առաջարկությունները:

3.2 Սույն ծրագրի 3.1 կետի բ) ենթակետով սահմանված դեպքում լիցենզավորված անձը դիտարկում է հանձնաժողովի ներկայացրած դիտողությունները և առաջարկությունները և ծրագրի լրամշակված տարբերակը կրկին ներկայացնում է հանձնաժողովի համաձայնեցմանը: Ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակում հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում լիցենզավորված անձը ներկայացնում է պարզաբանումներ և հիմնավորումներ:

Հանձնաժողովը ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կայացնում է որոշում` ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ չտալու մասին:

3.3 Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը դիմում է հանձնաժողով` ներկայացնելով ներդրումային ծրագրում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Հանձնաժողովն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ 30 օրվա ընթացքում կայացնում է համապատասխան որոշում:

 

4. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Դրամաշնորհների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով տրամադրված վարկային միջոցներով իրականացվող նպատակային ներդրումային ծրագրերի համար հանձնաժողովը կարող է սահմանել առանձին ընթացակարգեր` ելնելով ներկայացված ծրագրի նպատակային առանձնահատկություններից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
12.05.2004
N 56-Ն
Որոշում