Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

15.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.03.2012  -ից մինչեւ   15.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-74-Ն օրենք)

i

010.0082.190604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(1-ին գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

(2-րդ գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

(3-րդ գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 32. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Պետական վերահսկողության հիմնական խնդիրներն են`

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

2) տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

i

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ):

Պետական վերահսկողությունն իրականացվում է գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից ստուգումներ կատարելու միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

2. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատում է ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Պետական վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ծառայությունները մատուցելու փուլերում:

(33-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-197-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 34. ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գլխավոր պետական տեսուչը`

1) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` քննում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների հետ կապված վարչական պատասխանատվության մասին գործերը և իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ.

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման դեպքերում արձակում է կարգադրագրեր` արտադրանքի իրացումն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին.

3) օրենքով նախատեսված դեպքերում արձակում է ստուգումն իրականացնելու մասին հանձնարարագրեր.

4) օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դիմում դատարան` պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական տեսուչը`

1) առաջարկություններ է ներկայացնում գլխավոր պետական տեսուչին` վերջինիս իրավասության հարցերով.

2) արձակում է կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական և (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2. Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

3. Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:

4. Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:

5. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 36. ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐԸ

 

i

1. Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման արգելմանը, արտադրանքը շրջանառությունից հանելուն, սպառողներին այդ մասին տեղեկացնելուն և սպառողներից արտադրանքի վերադարձմանը, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել.

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման կասեցմանը` մինչև հայտնաբերված խախտման վերացումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչությանը:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են գլխավոր պետական տեսուչի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

 

i

ԳԼՈՒԽ 5.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

(5-րդ գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(7-րդ գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն օրենք)

 

19 հունիսի 2004 թվականի

ՀՕ-82-Ն

 

 

pin
ՀՀ 26.05.2004
N ՀՕ-82-Ն օրենք