(ուժը կորցրել է 29.06.02 թիվ 867 որոշում)
i
040.0059.010497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» ապրիլի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 1997 թ. թիվ 59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 36 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 188 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» թիվ 36 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 11-րդ կետում «1997» թիվը փոխարինել «1998» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 188 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված բժշկական և դեղագործական աշխատողները ծառայությունն անցկացնելու ժամկետում համարվում են լիցենզավորված ըստ իրենց բժշկական և դեղագործական մասնագիտության` որպես զինծառայող մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար»: