(ուժը կորցրել է 06.09.13 թիվ 14-Ն հրաման)
i
112.0460.210504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11204124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
5 մայիսի 2004 թվականի N 460-Ն 30 ապրիլի 2004 թվականի N 2-Ն
ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ 4-րդ կետի «Ե» ենթակետի Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգով (հավելված 1):
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության կողմից տրվող ուղեգրի ձևը (հավելված 2):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական պատվեր իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատությունների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Բժշկական վարչությանը. առաջնորդվել սույն կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Հաստատված է»
ՀՀ առողջապահության նախարարի
և ՀՀ ոստիկանության պետի
05.05.2004 թ. թիվ 460-Ն / 2-Ն
հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Է ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բժշկական հաստատություններում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը:
2. ՀՀ Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման համաձայն:
3. ՀՀ Ոստիկանության հիվանդ ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատություններ պլանային հոսպիտալացման է ուղեգրում ՀՀ Ոստիկանության բժշկական վարչությունը` հիմք ընդունելով իր ստորաբաժանումների միջնորդագրերը:
4. ՀՀ Ոստիկանության հիվանդ ծառայողները և նրանց ընտանիքների հիվանդացած անդամները քաղաքացիական հիվանդանոցային բժշկական հաստատություններ հետազոտման և բուժման են ներկայանում ՀՀ Ոստիկանության բժշկական վարչության կողմից տրված ուղեգրերով (բացառությամբ բարձր և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և «հատուկ, դժվարամատչելի հետազոտություններ»-ից, որոնց ցանկը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 26.03.2004 թ. թիվ 283-Ս հրամանով):
5. Պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունները յուրաքանչյուր ամիս կտրոն - հաշվետվությունը ներկայացնում են բժշկական վարչություն, որը իր հերթին համադրելով ուղեգրերը կտրոնների հետ, ներկայացնում է ամփոփ տվյալներ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալություն` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ֆինանսական փոխհատուցում իրականացնելու նպատակով:
6. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքում, Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա քաղաքացիական բժշկական հաստատությունում` ՀՀ կառավարության 2004 թ-ի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հոսպիտալացված Ոստիկանության ծառայողների մասին` բուժ. կազմակերպությունը հաղորդում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, կատարելով համապատասխան գրառումները ընդունարանի մատյանում, նշելով հաղորդում ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
7. ՀՀ Ոստիկանության հիվանդ ծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բուժման և հետազոտության ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է ՀՀ ԱՆ առողջապահական պետական գործակալության` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հաստատված կարգով, հիմք ընդունելով հիվանդության պատմագրերը և ուղեգրերը:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________________
ՈՒՂԵԳԻՐ թիվ _____ «____»________ 200__ թ.
______________________________
______________________________
պարոն (տիկին) ________________
ՀՀ Ոստիկանության Բժշկական վարչությունը ուղեգրումը _____________ քաղաքի (մարզի) բնակիչ /ոստիկանության ծառայող կամ ընտանիքի անդամ/ ________________ ____________________ -ին _______ տարեկան, ստացիոնար բուժման (հետազոտման) համար, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում:
Կ.Տ.
______________________________________________________
(ուղեգիր տվողի պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)
--------------------------------------------------------------------------
կտրման գիծ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
թիվ ______ «____»________ 200__ թ. ուղեգրի վերաբերյալ
Քաղաքացի զինծառայող /կամ ընտանիքի անդամ/ -----------------------------
--------------------------------------------------------------------------
(Անուն, ազգանուն, տարիքը, բնակության վայրը)
Կատարվել է անվճար բուժում (հետազոտություն) _______________________________ Որի կապակցությամբ խորհուրդ է տրվում ______________________________________ Բուժումն իրականացվել է ___________________________________________________
(բժշկական հաստատություն, բաժանմունք,
--------------------------------------------------------------------------
մահճակալ օրեր, դեղորայք և լրացուցիչ վճարում հիվանդի կողմից
--------------------------------------------------------------------------
կատարվել է թե ոչ, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ)
Հիվանդ կամ նրա հարազատը -----------------------------------
(Անուն, ազգանուն, ստորագրություն)
Բժշկական հաստատության ղեկավար -----------------------------------
(Անուն, ազգանուն, ստորագրություն)
Կ.Տ.