Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր, ստորագրեցին սույն Արձանագրությունը ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» 1999 թվականի սեպտեմբերի 2-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 1-ին հոդվածով նախատեսված հանումները տարածվում են հավելվածում թվարկված ապրանքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Այն ապրանքների նկատմամբ, որոնց վրա, սույն Արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան, տարածվում են ազատ առևտրի ռեժիմից հանումները, Կողմերը միմյանց տրամադրում են առավել բարենպաստության ռեժիմ այն հարցում, ինչ վերաբերում է.

արտահանելիս գանձվող հարկերին ու տուրքերին (հավելվածում թվարկված ապրանքների նկատմամբ), ներառյալ այդ հարկերի ու տուրքերի գանձման մեթոդները,

տարանցման մաքսային ձևակերպումներին, փոխադրմանը, պահեստավորմանը, վերաբեռնմանը և այլ նման ծառայությունների վերաբերող դրույթներին,

վճարումների մեթոդներին և վճարումների փոխանցմանը,

արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրմանը,

ներքին շուկայում ապրանքների վաճառքին, գնմանը, փոխադրմանը, բաշխմանն ու օգտագործմանը վերաբերող կանոններին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են.

Կողմերից յուրաքանչյուրի կողմից մաքսային միություն կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով կամ նման միության կամ գոտի ստեղծելու արդյունքում երրորդ երկրներին տրամադրվող առավելությունների նկատմամբ,

Կողմերի օրենսդրությանը համապատասխան` զարգացող երկրներին տրամադրվող առավելությունների նկատմամբ,

սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով հարևան երկրներին տրամադրվող առավելությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Արձանագրությունը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում նշված Համաձայնագրի հետ միաժամանակ:

2. Սույն Արձանագրությունը կնքվում է մեկ տարի ժամկետով` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 3-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Արձանագրություն