i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն), մի կողմից, և Եվրոպական համայնքների վիճակագրական գրասենյակը, (այսուհետ` Եվրոստատ), մյուս կողմից,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 1996 թվականին ստորագրված Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը (ԳՀՀ) և, մասնավորապես, վերջինիս վիճակագրության բնագավառում համագործակցությանը վերաբերող գլուխը,
հաշվի առնելով, որ ԳՀՀ համատեքստում, համագործակցությունը վիճակագրության բնագավառում պետք է ուղղված լինի արդյունավետ վիճակագրական համակարգերի հետագա զարգացմանը, վիճակագրական տվյալների տեղեկատվական և ծրագրային տեխնոլոգիական համատեղելիությանը, արժանահավատ վիճակագրության ժամանակին տրամադրմանը, Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և մոնիտորինգ անցկացնելուն, ինչպես նաև Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացին աջակցելուն և Հայաստանում մասնավոր ձեռնարկությունների զարգացմանը նպաստելուն,
հաշվի առնելով, այս նպատակով, միջազգային և, մասնավորապես, համայնքի մեթոդներին, ստանդարտներին և դասակարգումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը և վիճակագրական տեղեկության համապատասխան փոխանակման կազմակերպման անհրաժեշտությունը` տվյալների բազաներ կառուցելու և/կամ օգտագործելու միջոցով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Կողմերը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կհամագործակցեն արտաքին առևտրին վերաբերող վիճակագրական տեղեկությունների փոխանակման բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Սույն Համաձայնագրում ընդգրկված վիճակագրական տվյալների փոխանակման նպատակներն են.
- տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն Նախարարությանը` նպատակ ունենալով օգնելով ստեղծելու պայմաններ և տրամադրել անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն ԳՀՀ իրականացման համար,
- տրամադրել Եվրոպական հաստատություններին և անդամ պետությունների կառավարություններին այնպիսի տեղեկատվություն, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական հարաբերությունների ձևավորման, մոնիտորինգի անցկացման և գնահատման համար, և մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վիճակագրությունը լայն հասարակայնությանը, գործարար և այլ տնտեսական ու սոցիալական շրջանակներին` Եվրոպական միության շրջանակում:
ՀՈԴՎԱԾ 3. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Սույն Համաձայնագրում նշված վիճակագրական տվյալները պարունակում են արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալներ` ըստ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող 1-ին Հավելվածում նշված ձևի:
ՀՈԴՎԱԾ 4. ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները կստացվեն համատեղ վիճակագրական համագործակցության ծրագրից, որը հաստատվել է Նախարարության և Եվրոստատի միջև` «TACIS» ծրագրի շրջանակում:
ՀՈԴՎԱԾ 5. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Եվրոստատը և Նախարարությունը միմյանց միջև կփոխանակեն անվճար հրատարակություններ և տվյալներ, որոնք վերաբերում են 1-ին հավելվածում նշված արտաքին առևտրի տվյալների ցանկին:
Տվյալների փոխանակումը կիրականացվի եռամսյակը մեկ` համապատասխան համակարգչային աջակցության միջոցով:
Կողմերի միջև փոխանակված տվյալներն առաջին հերթին պետք է օգտագործվեն իրենց ներպետական նպատակների համար: Հիշյալ տվյալների ցանկացած լրացուցիչ ներառումը հրատարակություններում, նախատեսված արտաքին տարածման համար, կպահանջեն երկու Կողմերի նախօրոք և հստակ համաձայնությունը և համապատասխան մեջբերում հրատարակության տեքստում:
ՀՈԴՎԱԾ 6. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Կողմերի միջև գործնական աշխատանքային կապերը կիրականացվեն նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների միջև: Սույն Համաձայնագիրն իրականացնելու և մոնիտորինգ անցկացնելու համար որոշումները կընդունվեն, որքանով որ դա հնարավոր է, երկու Կողմերից նշանակված ներկայացուցիչների կողմից:
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
Անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի և Եվրոստատի գլխավոր տնօրենի մակարդակներով:
ՀՈԴՎԱԾ 7. ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ մտցնել սույն Համաձայնագրի մեջ առանձին արձանագրություններով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Այդ արձանագրությունը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ, Կողմերի համար պարտադիր ընթացակարգերի ավարտի մասին միմյանց ծանուցման օրվանից:
ՀՈԴՎԱԾ 9. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ չծանուցի մյուսին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի փետրվարի 23-ին, Լյուքսեմբուրգ քաղաքում 1999 թվականի մարտի 9-ին, երկու օրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների ներկայացման համար օգտագործվելիք ֆորմատը հետևյալն է.
ներկայացման համար սովորական միջոցը մագնիսական ժապավենն է կամ ինտերնետ ցանցի էլեկտրոնային փոստը: Սովորական ֆորմատի ֆայլը սահմանափակված չէ: Օգտագործվելու է ASCII սիմվոլների հավաքածուն: Բացի ստորև նշված տեղեկությունից, անհրաժեշտ է (տվյալների պատշաճ մեկնաբանության համար) մեզ տրամադրել տեղեկություն` օգտագործվող մեթոդաբանության, գաղտնիության այն մեթոդների և կանոնների վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ձեր կողմից:
Յուրաքանչյուր գրանցում պետք է ընդգրկի հետևյալ դաշտերը.
Լեսպոնդենտի կոդը Միշտ ISO կոդը
Հոսքը I-ներմուծման համար, E-արտահանման համար,
R-վերաարտահանման համար
Տարին Օրինակ, 1996թ.
Ժամանակահատվածը 1 (հունվարի) - 12 (դեկտեմբերի)` ամիսների
համար 31 (I եռամսյակ) - 34 (IV եռամսյակ)`
եռամսյակների համար
Ծագման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման
և վերաարտահանման համար և մատնանշում է
արտադրության (ծագման) երկիրը: Ծագման երկիրը
պետք է կոդավորվի` օգտագործվելով
կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ
կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր
կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Այս
դաշտն օգտագործվում է միայն ներմուծման,
վերաարտահանման համար և մատնանշում է
արտադրության (ծագման) երկիրը (ստորև տես`
1-ին և 12-րդ օրինակները):
Նշանակման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն արտահանման
և վերաարտահանման համար: Նշանակման երկիրը
պետք է կոդավորվի` օգտագործելով ISO
կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ
կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր
կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: (Ստորև
տես` 1-ին և 2-րդ օրինակները):
Ապրանքի կոդը Ապրանքի ազգային կոդը վերցված է Ապրանքի
նկարագրման և կոդավորման հարմոնիզացված
համակարգից (ՀՀ): Շատ երկրներ օգտագործում են
Համակցված անվանացանկի (ՀԱ) կոդավորում, որը
ՀՀ-ի ընդլայնումն է:
Ծավալը Առևտրի ծավալը ԱՄՆ դոլարով կամ եվրոյով
(խնդրվում է նշել Ձեր ընտրությունն ուղեկից
նամակում):
Առաջին քանակական թիվը Առաջին և երկրորդ քանակական թվեր. այս երկու
դաշտերը ցույց են տալիս ներմուծված,
արտահանված կամ վերաարտահանված ապրանքների
քանակությունը, սովորաբար օգտագործվում է
միայն մեկ քանակական թիվ, սակայն, որոշ
դեպքերում` երկուսը: Եթե առկա են միջազգային
առաջարկություններ: Տես` 3-րդ օրինակ, ստորև:
Առաջին քանակական միավորը Այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով
արտահայտված է առաջին քանակական թիվը: Այստեղ
նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը
(կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է
ազգային կոդավորումը, խնդրվում է տրամադրել
ֆայլ բացատրություններով: Տես` 3-րդ օրինակը,
ստորև:
Երկրորդ քանակական թիվը Եթե առկա է այս դաշտը, այն ցույց է տալիս
ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող
ապրանքների քանակությունը` արտահայտված
երկրորդ քանակական միավորով, սովորաբար
օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ,
սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ
լուծվում է ազգային մակարդակով, անգամ, եթե
առկա են միջազգային առաջարկություններ:
(Ստորև տես` 3-րդ օրինակը):
Երկրորդ քանակական միավորը Եթե առկա է երկրորդ քանակական թիվը, այս
դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով
արտահայտված է երկրորդ քանակական թիվը:
Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO
կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե
օգտագործվում է ազգային կոդավորում, խնդրվում
է տրամադրել ֆայլ բացատրություններով:
(Ստորև տես` 3-րդ օրինակը):
Օրինակներ
- Օրինակ 1
- Հոսք = R (վերաարտահանում)
- Ծագման երկիր = FI
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ֆիննական ծագում ունեցող ապրանքների վերաարտահանում Գերմանիա:
- Օրինակ 2
- Հոսք =E (արտահանում)
- Ծագման երկիր = (դատարկ դաշտը նշանակում է, որ ապրանքի ծագման երկիրը ձերն է)
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ապրանքի սովորական արտահանում ձեր երկրից Գերմանիա:
- Օրինակ 3. քանակություն ԵՄ առևտրում`
- «Կարտոֆիլի» համար օգտագործվում է միայն առաջին քանակական թիվը` կգ,
- «Կենդանի կենդանիների» համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` կետերի թիվը,
- «Գինիների» և այլ ալկոհոլային խմիչքների համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` լիտր: Սակայն, «Ոգելից ալկոհոլային խմիչքների» համար երկրորդ քանակական միավորը լիտր է` զուտ (100%) ալկոհոլով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 10-ից: