(ուժը կորցրել է 20.11.2019 թիվ 51-Ն որոշում)
i
603.0009.080404
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 04 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2004 թվականի N 09-Ն
i
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 3-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
23 փետրվարի 2004 թ.
թիվ 09-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակարանային ֆոնդի մասին» ձև թիվ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները (ըստ քաղաքների, իսկ գյուղական վայրերի ամփոփն` ըստ տարածաշրջանների), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային վիճակագրության բաժին` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
5. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը (սյունակ 1), ընդհանուր մակերեսը` ներքին չափերով (սյունակ 2) և կադաստրային արժեքը (սյունակ 3):
6. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
7. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
8. Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով:
ԲԱԺԻՆ 2. ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ
9. Այս բաժնում արտացոլվում է բնակելի տների քանակը (սյունակ 1), ընդհանուր մակերեսը` ներքին չափերով (սյունակ 2) և կադաստրային արժեքը (սյունակ 3):
10. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
11. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Հայաստանի Հանրապետության |մինչև հաշվետու |
|ծառայության մարզային |կառավարությանն առընթեր |ժամանակաշրջանին |
|գործակալություն |անշարժ գույքի կադաստրի |հաջորդող ապրիլի 1-ը:|
|(տարածքային բաժին) |պետական կոմիտեի տարածքային | |
| |ստորաբաժանումները` ըստ | |
| |քաղաքների, իսկ գյուղական | |
| |վայրերի ամփոփն` ըստ | |
| |տարածաշրջանների: | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 3-ԲՆԱԿՖՈՆԴ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ |23 փետրվարի 2004 թ. |
| | թիվ 09-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
200-թ. համար
1. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
._________________________________________________________________________.
| Տողի | |Քանակը, |Ընդհանուր |Կադաստրային|
|համարը| |միավոր |մակերեսը, |արժեքը, |
| | | |ներքին |հազ. դրամ |
| | | |չափերով, | |
| | | |քառ. մետր | |
|______|__________________________________|________|__________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|______|__________________________________|________|__________|___________|
| 101 |Ընդամենը (200..թ. հունվարի 1-ի | | | |
| |դրությամբ) | | | |
|______|__________________________________|________|__________|___________|
| 102 |Ընդամենը (200..թ. հունվարի 1-ի | | | |
| |դրությամբ) | | | |
|______|__________________________________|________|__________|___________|
| 103 |Աճը տարվա ընթացքում (200..թ. | | | |
| |հունվարի 1-ի դրությամբ) | | | |
._________________________________________________________________________.
2. Բնակելի տներ (առանձնատներ)
._________________________________________________________________________.
| Տողի | |Քանակը, |Ընդհանուր |Կադաստրային|
|համարը| |միավոր |մակերեսը, |արժեքը, |
| | | |ներքին |հազ. դրամ |
| | | |չափերով, | |
| | | |քառ. մետր | |
|______|__________________________________|________|__________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|______|__________________________________|________|__________|___________|
| 201 |Ընդամենը (200..թ. հունվարի 1-ի | | | |
| |դրությամբ) | | | |
|______|__________________________________|________|__________|___________|
| 202 |Ընդամենը (200..թ. հունվարի 1-ի | | | |
| |դրությամբ) | | | |
|______|__________________________________|________|__________|___________|
| 203 |Աճը տարվա ընթացքում (200..թ. | | | |
| |հունվարի 1-ի դրությամբ) | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________