(ուժը կորցրել է 20.11.2019 թիվ 52-Ն որոշում)
i
603.0005.080404
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 04 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2004 թվականի N 05-Ն
i
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 168-Ն որոշումը:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
23 փետրվարի 2004 թ.
թիվ 05-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձև ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հանցագործությունների մասին» ձև թիվ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 03 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Տող 001-ում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գրանցված բոլոր հանցագործությունների քանակը, որն, ըստ ծանրության առանձին տեսակների, արտացոլվում է 011-ից 014 տողերում:
6. Տող 001-ում արտացոլված հանցագործությունների ընդհանուր քանակը 016, 017, 018, 019, 020 և 021 տողերում արտացոլված հանցագործությունների քանակների հանրագումարն է:
7. Տող 016-ում արտացոլվում է մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 016.1-ից 016.5 տողերում:
8. Տող 017-ում արտացոլվում է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 017.1-ից 017.6 տողերում:
9. Տող 018-ում արտացոլվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 018.1-ից 018.4 տողերում:
10. Տող 019-ում արտացոլվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 019.1 և 019.2 տողերում:
11. Տող 020-ում արտացոլվում է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 020.1-ից 020.5 տողերում:
12. Տող 021-ում արտացոլվում է 016, 017, 018, 019 և 020 տողերում չնշված` այլ հանցագործությունների քանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
i
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության |
|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական |
|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման |
|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Հայաստանի Հանրապետության |մինչև հաշվետու |
|ծառայություն |կառավարությանն առընթեր |ժամանակաշրջանին |
| |Հայաստանի Հանրապետության |հաջորդող ամսվա 10-ը |
| |ոստիկանությունը | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ |
| (անվանումը) | (ամսական) |
|Գտնվելու վայրը ____________________________________ | |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | «Հաստատված է» |
| (փոստային դասիչ)| Հայաստանի |
| | Հանրապետության |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| վիճակագրության |
| | պետական խորհրդի |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |23 փետրվարի 2004 թ. |
| | թիվ 05-Ն որոշմամբ |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| |____________________|
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման| Չլրացնել |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի |____________________|
|Հանրապետության արդարադատության նախարարության |ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից | |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200-թ. ---- ամսվա համար
._________________________________________________________________________.
| Հանցագործություններ | Տողի |Հաշվետու |Նախորդ |
| | համարը |ժամանակա-|տարվա |
| | |հատվածում|նույն |
| | | |ժամանակա-|
| | | |հատվածում|
|___________________________________________|_________|_________|_________|
| Ա | Բ | 1 | 2 |
|___________________________________________|_________|_________|_________|
|Ընդհանուր քանակը | 001| | |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ |ոչ մեծ ծանրության | 011| | |
|թվում|_____________________________________|_________|_________|_________|
| |միջին ծանրության | 012| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |ծանր | 013| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |առանձնապես ծանր | 014| | |
|___________________________________________|_________|_________|_________|
|որից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի | 015| | |
|գործադրմամբ | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|Մարդու (անձի) դեմ ուղղված | 016| | |
|հանցագործություններ, ընդամենը | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ |սպանություն | 016.1| | |
|թվում|_____________________________________|_________|_________|_________|
| |սպանության փորձ | 016.2| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |դիտավորությամբ առողջությանը վնաս | 016.3| | |
| |պատճառելը, ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` ծանր | 016.3.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված| 016.4| | |
| |հանցագործություններ, ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` բռնաբարություն և բռնաբարության| 016.4.1| | |
| |փորձ | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |մարդու (անձի) դեմ ուղղված այլ | 016.5| | |
| |հանցագործություններ | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|Հասարակական անվտանգության, հասարակական | 017| | |
|կարգի և բնակչության առողջության դեմ | | | |
|ուղղված հանցագործություններ, ընդամենը | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ |բանդիտիզմ | 017.1| | |
|թվում|_____________________________________|_________|_________|_________|
| |հրազեն, ռազմամթերք պատրաստելը և | 017.2| | |
| |ապօրինի շրջանառությունը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |ճանապարհային երթևեկության և | 017.3| | |
| |տրանսպորտային միջոցների շահագործման | | | |
| |կանոնները խախտելը, ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` մահվան ելքով | 017.3.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |խուլիգանություն, ընդամենը | 017.4| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` կատարվել է զենքի գործադրմամբ | 017.4.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |թմրամիջոցների հետ կապված | 017.5| | |
| |հանցագործություններ, ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` թմրամիջոցների ապօրինի | 017.5.1| | |
| |շրջանառությունը, ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |դրանից` իրացնելու նպատակով |017.5.1.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |հասարակական անվտանգության, | 017.6| | |
| |հասարակական կարգի և բնակչության | | | |
| |առողջության դեմ ուղղված այլ | | | |
| |հանցագործություններ | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|Սեփականության դեմ ուղղված | 018| | |
|հանցագործություններ, ընդամենը | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ |պետական կամ հանրային գույքի | 018.1| | |
|թվում|հափշտակություններ, ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` ավազակություն | 018.1.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |կողոպուտ | 018.1.2| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |գողություն | 018.1.3| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |խարդախություն | 018.1.4| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |յուրացում կամ վատնում | 018.1.5| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |անձնական գույքի հափշտակություններ, | 018.2| | |
| |ընդամենը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |որից` ավազակություն | 018.2.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |կողոպուտ | 018.2.2| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |գողություն, ընդամենը | 018.2.3| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |դրանից` բնակարանային |018.2.3.1| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |խարդախություն | 018.2.4| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |յուրացում կամ վատնում | 018.2.5| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |տրանսպորտային միջոցներ փախցնելը | 018.3| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |սեփականության դեմ ուղղված այլ | 018.4| | |
| |հանցագործություններ | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|Տնտեսական գործունեության դեմ ուղղված | 019| | |
|հանցագործություններ, ընդամենը | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ |կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, | 019.1| | |
|թվում|պահելը կամ իրացնելը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |տնտեսական գործունեության դեմ ուղղված | 019.2| | |
| |այլ հանցագործություններ | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|Պետական իշխանության, պետական ծառայության և | 020| | |
|կառավարման կարգի դեմ ուղղված | | | |
|հանցագործություններ, ընդամենը | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ |պետական, քաղաքական կամ հասարակական | 020.1| | |
|թվում|գործչի սպանությունը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |պաշտոնեական լիազորությունները | 020.2| | |
| |չարաշահելը և անցնելը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |կաշառք ստանալը, տալը և կաշառքի | 020.3| | |
| |միջնորդությունը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |իշխանության ներկայացուցչի նկատմամբ | 020.4| | |
| |բռնություն գործադրելը | | | |
| |_____________________________________|_________|_________|_________|
| |պետական իշխանության, պետական | 020.5| | |
| |ծառայության և կառավարման կարգի դեմ | | | |
| |ուղղված այլ հանցագործություններ | | | |
|___________________________________________|_________|_________|_________|
|Այլ հանցագործություններ | 021| | |
| |_____________________________________|_________|_________|_________|
|Հանցագործությունների ընդհանուր քանկից` | 022| | |
|կոռուպցիոն բնույթի հանցագործություններ | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________
(ձևը փոփ. 25.05.06 թիվ 04-Ն որոշում)