Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...

09.06.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.1997  -ից մինչեւ   09.06.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 15.05.98 թիվ 298 որոշում)

i

040.0052.250397

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«25» ՄԱՐՏԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 1997 թ. թիվ 52

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով (կազմը կցվում է):

i

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 25-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 52 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ղ. Մեհրաբյան            -  ՀՀ ստանդարտացման, չափագիտության և

                               սերտիֆիկացման վարչության պետ (նախագահ)

 

    Ա. Խաչատրյան            -  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մրցակցության

                               խթանման բաժնի պետ (նախագահի տեղակալ)

 

    Գ. Միրզոյան             -  ՀՀ հարկային տեսչության տեսչական վարչության

                               պետի տեղակալ

 

    Ա. Դավթյան              -  ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական

                               հաշվառման մեթոդաբանության բաժնի պետ

 

    Ա. Գաբրիելյան           -  «Ինֆոկոմ»  ՓԲԸ-ի նախագահ

 

    Գ. Հարությունյան        -  ՀՀ առևտրի,  սպասարկումների և

                               զբոսաշրջիկության նախարարության առևտրի և

                               սպասարկումների կազմակերպման վարչության պետ

 

    Ս. Նահապետյան           -  ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդոլոգիայի

                               մշակման բաժնի պետ

 

    Պ. Ասլանյան             -  Հայաստանում ապրանքների գծիկավոր ծածկագրման

                               «EAN - ARMENIA» «Արման» ընկերության

                               գործադիր տնօրեն

 

    Հ. Հանեսյան             -  «Ավիահամալիր» ՓԲԸ-ի նախագահ

 

    Ա. Հակոբյան             -  ՀՀ ստանդարտացման, չափագիտության և

                               սերտիֆիկացման վարչության չափագիտական

                               ծառայության բաժնի պետ (քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.1997
N 52
Որոշում