Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԻՄՅԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

ցանկանալով խորացնել երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական փոխհարաբերությունները,

գիտակցելով, որ սույն Համաձայնագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության և ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հետագա համագործակցության զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են մուտք գործել ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր առավելագույն ժամկետով` առանց մուտքի արտոնագրերի:

2. ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր առավելագույն ժամկետով` առանց մուտքի արտոնագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկության դիվանագիտական, վարչական, տեխնիկական և սպասարկող անձնակազմի անդամներ, ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության տարածքում միջազգային բանակցություններ վարելու համար գործուղված պաշտոնական պատվիրակությունների անդամներ և ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության տարածք առանց մուտքի արտոնագրերի:

2. ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկության դիվանագիտական, վարչական, տեխնիկական և սպասարկող անձնակազմի անդամներ, Հայաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող` միջազգային կազմակերպություններում ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային բանակցություններ վարելու համար գործուղված պաշտոնական պատվիրակությունների անդամներ և ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք առանց մուտքի արտոնագրերի:

Սույն երկկողմանի համաձայնությունը տարածվում է 1-ին և 2-րդ կետերում թվարկված անձանց ընտանիքների անդամների վրա, եթե նրանք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1-ին և 2-րդ հոդվածներում թվարկված անձինք կարող են առանց արգելքի անցնել Կողմերի պետական սահմանները միջազգային երթևեկության համար նախատեսված սահմանակետերում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերն իրենց իրավունք են վերապահում արգելել անցանկալի անձանց մուտքը, սահմանափակել կամ բեկանել ընդունող երկրում նրանց մնալու ժամկետը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պայմանավորվող կողմերն իրենց իրավունք են վերապահում կասեցնել սույն Համաձայնագրի վերոհիշյալ դրույթները լիովին կամ մասամբ` ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջապահության պահպանման և այլ լուրջ պատճառներից:

2. Պայմանավորվող կողմը պետք է դիվանագիտական ուղիներով անհապաղ տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին նման կասեցման կամ բեկանման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը պետք է փոխանակեն վավերական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի նմուշները` նշելով դրանց օգտագործման կարգը, ոչ ուշ, քան դրանց գործածության մեջ մտնելուց երեսուն (30) օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագիրը կնքված է անժամկետ:

2. Պայմանավորվող կողմերը կարող են դիվանագիտական ուղիներով գրավոր հայտարարությամբ կասեցնել սույն Համաձայնագիրը: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Պայմանավորվող կողմին այդ մասին ծանուցելուց երեք (3) ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրի մեջ յուրաքանչյուր փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միմիայն երկկողմ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին Պայմանավորվող կողմերի միջև ծանուցագրերի փոխանակման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 1997 թվականի հոկտեմբերի 21-ին, երկու բնօրինակով, հայերեն և իսպաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 27-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.10.1997
Համաձայնագիր