Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱ ...

10.05.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.1991  -ից մինչեւ   10.05.1996  -ը:
 

 

i

/ուժը կորցրել է 10.05.96 թիվ 271 ՀՀ վարչապետի որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 1991 թ. թիվ 585

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկային օրենսդրության, գների պետական կարգապահության, տնտեսական իրավախախտումների նկատմամբ հսկողության համակարգի արմատական կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական հարկային տեսչության և նրա տեղական հարկային տեսչությունների բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն (Հայգլխպետհարկտեսչություն): Այդ կապակցությամբ դուրս բերել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական հարկային տեսչությունները:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական հարկային տեսչությունների վրա դնել գների պետական հսկողության ֆունկցիաները:

3. Հայաստանի Հանրապետության խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության աշխատողների ընդհանուր թվաքանակը սահմանել 1600 միավոր (առանց շենքերը պահպանող և սպասարկող անձնակազմի), այդ թվում կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 80 միավոր:

/հանվել է 11.04.92թ.  թիվ 222 որոշում /

4. Սահմանել, որ Հայգլխպետհարկտեսչության պահպանումը կատարվում է հանրապետական բյուջեի հաշվին:

5. Հաստատել Հայգլխպետհարկտեսչության աշխատողների պաշտոնագրքույկները և աշխատանքի վարձատրության պայմանները, համաձայն NN 1-4 հավելվածների:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայգլխպետհարկտեսչությանը` համատեղ քննության առնել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ Հայգլխպետհարկտեսչության աշխատանքի վարձատրության ֆոնդի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:

7. Թույլատրել Հայգլխպետհարկտեսչությանը անցկացնել համակարգի աշխատողների արտահերթ ատեստավորում:

8. Հանձնարարել Հայգլխպետհարկտեսչությանը` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 16-ի N 435 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև տեսչության գործունեության հետ կապված ենթաօրենսդրական ակտերի փաթեթը:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
02.10.1991
N 585
Որոշում