Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերը,

ելնելով իրենց երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու անհրաժեշտությունից,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը սույն Համաձայնագրին, ինչպես նաև իրենց երկրների ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կնպաստեն երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը բոլոր մակարդակներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի բնագավառում: Այդ նպատակով նրանք`

կաջակցեն կրթական, գիտական և մշակութային հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և զարգացմանը անմիջական պայմանավորվածությունների հիման վրա,

կապահովեն ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում անցկացվող գիտական և գիտամեթոդական սեմինարներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև համագործակցությունը համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացման գործում,

կխրախուսեն ընդհանուր և մասնագիտական-տեխնիկական կրթության բնագավառում համագործակցության մյուս ձևերը,

կաջակցեն համագործակցությանը երաժշտական արվեստի, թատերական արվեստի, կերպարվեստի, թանգարանների, գրադարանների, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի բնագավառում:

Փոխանակումների կոնկրետ ձևերն ու պայմանները կկարգավորվեն երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև` համապատասխան համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների գիտությունների ակադեմիաների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կհամագործակցեն կրթության և գիտության գիտատեխնիկական բազայի զարգացման հարցերում, կխրախուսեն նոր տեխնոլոգիաները: Գիտական հաստատությունների ու կազմակերպությունների համար փոխշահավետ պայմաններով կիրականացվեն տեխնիկական միջոցների և սարքավորումների առաքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն իրենց երկրների լեզվի, պատմության, գրականության և մշակույթի ուսումնասիրման նպատակով կնպաստեն դրանց առնչվող մասնագետների փոխանակումների կազմակերպմանը, ուսումնամեթոդական ձեռնարկների ու նյութերի փոխանակմանը, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն, իրենց երկրների ազգային օրենսդրության սահմաններում և միմյանց հետ համաձայնեցված պայմաններով, իրենց երկրներում կդյուրացնեն, համապատասխանաբար, մյուս Կողմի կրթական և մշակութային հիմնարկությունների կազմակերպումը և գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կաջակցեն գեղարվեստական փառատոնների, համույթների և մենակատարների հյուրախաղերի անցկացմանը, մյուս Կողմի հեղինակների երաժշտական և դրամատիկական ստեղծագործությունների բեմադրություններին, գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակումներին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Փոփոխությունների և լրացումների վերաբերյալ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` երկու երկրների ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ճանապարհով փոխադարձաբար իրազեկ դարձնելու պահից և գործում է հինգ տարի ժամկետով:

Այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս հինգ տարով, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված ծրագրերի հետ կապված այն աշխատանքների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և ղրղզերեն օրինակներում տարաձայնությունների առկայության դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.04.1997
Համաձայնագիր