Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Ղ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը,

հաշվի առնելով գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության դրական փորձը, ինչպես նաև երկու պետությունների միջև տեղի ունեցող ինտեգրացման գործընթացները,

հայ և ղրղզ իրավաբանների միջև փոխըմբռնման և բարեկամական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ ուղղություններով.

1) իրավաբանական գիտության և պրակտիկայի տարաբնույթ հիմնահարցերով երկկողմ սիմպոզիումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում,

2) Կողմերի գերատեսչական նորմատիվ ակտերի մասին տեղեկության փոխանակում,

3) Կողմերի պատվիրակությունների փոխանակում արդարադատության մարմինների և հաստատությունների կազմակերպման և գործունեության ավելի ամբողջական ուսումնասիրման համար,

4) իրավաբանական կադրերի պատրաստման, մասնագետների փոխադարձաբար փոխանակման աջակցություն,

5) արդարադատության մարմինների և հիմնարկների միջև գործնական կապերի հաստատում,

6) օրինագծերի իրավական փորձաքննության համար համահավասար հիմունքներով մասնագետների խմբերի ստեղծում,

7) արդարադատության ազգային համակարգերի տեղեկատվության բնագավառի մասնագետների փոխանակման իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը կարող են հիմնել հանձնաժողովներ` սեփականության հարաբերությունների, ներդրումների ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ համաձայնեցված առարկայացանկով համատեղ ծրագրերի մշակման և օրենսդրության կատարելագործման հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը միջոցառումներ կիրականացնեն երկու պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման, ինչպես նաև ինտեգրացման ծրագրերի նախագծերի մշակման ուղղությամբ` հաշվի առնելով երկու երկրների տնտեսական զարգացման և նրանց միջև համագործակցության ընդլայնման պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերը յուրաքանչյուր տարի կհամաձայնեցնեն հաջորդ տարվա համագործակցության իրենց կոնկրետ նախագծերը` ելնելով համապատասխան ֆինանսական հնարավորություններից:

Համագործակցության համատեղ միջոցառումների ֆինանսավորման ժամանակ Կողմերը կելնեն այն սկզբունքից, որի համաձայն` կազմակերպման և գտնվելու հետ կապված, ինչպես նաև հնարավոր բժշկական ծախսերը կրում է ընդունող Կողմը, իսկ երկու ուղղություններով տրանսպորտով երթևեկության ծախսերը` ուղարկող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի գործողության ոլորտին վերաբերող հարցերով Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները կլուծվեն երկկողմ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի միմյանց ծանուցման պահից:

Սույն Համաձայնագիրը կարող է Կողմերից մեկի կողմից չեղյալ հայտարարվել և իր գործողությունը դադարեցնում է չեղյալ հայտարարման մասին ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս լրանալուց հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման հարցերում Կողմերը կօգտվեն ռուսերեն տեքստից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հունիսի 28-ից:

 

 

pin
Ղրղզստանի Հանրապետություն
Համաձայնագիր