Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և հողաբարելավման նախարարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին Համաձայնագիրը` ստորագրված Կահիրեում 1992 թվականի մայիսի 27-ին,

ձգտելով աջակցել և զարգացնել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում,

նկատի ունենալով, որ նման համագործակցության զարգացումը և ամրապնդումը փոխշահավետ է երկու երկրների համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցությանը, որը կներառի հետևյալ ոլորտները.

- բուսաբուծություն,

- անասնաբուծություն,

- գյուղատնտեսական մթերքների հետբերքահավաքային մշակում,

- գյուղատնտեսական արտադրանքի պահպանման տեխնոլոգիաներ,

- սննդի վերամշակման արտադրություն,

- գյուղատնտեսական և պարենային ապրանքների մարկետինգ,

- գյուղատնտեսական ոլորտում հետազոտական աշխատանքներ,

- բույսերի սանիտարական հսկողություն,

- անասնաբուժական ծառայություններ,

- հողատարածքների բարելավում,

- ոռոգման համակարգեր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

ա) գիտական, մարկետինգային, տեխնիկական տեղեկության և փաստաթղթերի փոխանակում,

բ) գենետիկական և կենսաբանական նյութերի փոխանակում,

գ) գիտական հետազոտությունների բնագավառում զարգացման մասին տեղեկության փոխանակում,

դ) փորձագետների և խորհրդատուների փոխադարձ այցելություններ,

ե) երկու երկրների ուսումնական ծրագրերի, սեմինարների, կոնֆերանսների և ժողովների կազմակերպում,

զ) արտադրության և մարկետինգի համակարգերի բարելավմանն ուղղված եռակողմ համագործակցություն (այլ երկրների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ) տնտեսական բարեփոխումների աջակցության, ռեգիոնալ ծրագրերի զարգացման և իրականացման նպատակով,

է) երկու երկրների կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում` ներառյալ արտադրության, մարկետինգի և արտաքին առևտրի բնագավառները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կստեղծեն գյուղատնտեսության բնագավառում համագործակցության Համատեղ հանձնաժողով` կազմված երկու նախարարությունների ներկայացուցիչներից և հարմարության դեպքում նաև կոոպերատիվ և մասնավոր ձեռնարկությունների պատվիրակներից:

Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության Համատեղ հանձնաժողովի նիստերը հաջորդաբար կգումարվեն Երևանում և Կահիրեում: Նիստերի ժամկետները կճշտվեն դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հանձնաժողովը կընդունի սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված բնագավառների հետագա համագործակցությունը զարգացնելու նպատակով հանձնարարականներ և առաջարկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված փորձագետների և խորհրդատուների փոխադարձ այցելությունների ընթացքում ուղարկող Կողմը հոգում է ճանապարհածախսը:

Ընդունող Կողմը այցելությունների ընթացքում հոգում է ներպետական փոխադրումների, կեցության և օրապահիկի ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` սույն Համաձայնագրի համապատասխան իրենց ներպետական իրավական ընթացակարգերն ավարտվելու մասին միմյանց վերջին ծանուցման օրը:

Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարացվի ևս հինգ տարով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխել սույն Համաձայնագիրը: Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն ու լրացում ուժի մեջ կմտնի դրա համար սահմանված կարգով:

 

Կատարված է Կահիրե քաղաքում 1997 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերում մեկնաբանման տարբերությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 12-ից:

 

 

pin
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
10.04.1997
Համաձայնագիր