Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

գիտակցելով, որ տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցությունը կայուն և երկարաժամկետ երկկողմանի հարաբերությունների զարգացման կարևոր և անհրաժեշտ տարրն է հանդիսանում,

հաշվի առնելով իրենց պետությունների արտադրական և գիտատեխնիկական ներուժերի միջև արդեն ձևավորված տեխնոլոգիական փոխադարձ կապերը,

ճանաչելով Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների ուղղակի արտադրական փոխգործունեության վճռական դերը շուկայական հարաբերությունների հիման վրա ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գործում,

ձգտելով ստեղծել բարենպաստ պայմաններ ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի աջակցման և փոխշահավետ զարգացման համար,

հենվելով երկու երկրների միջև ձեռք բերված տնտեսական փոխգործունեության մակարդակի վրա,

արտահայտելով բազմակողմանի առևտրական համակարգի ամրապնդմանը և առևտրի ոլորտում, Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի /ԳԱՏՏ/ հիմնական սկզբունքներին համապատասխան հարաբերությունների զարգացմանը աջակցելու վճռականություն,

ղեկավարվելով անշեղ տնտեսական աճի ապահովման, իրենց քաղաքացիների կենսապայմանների բարելավման, զբաղվածության ընդլայնման, նյութական և մարդկային պաշարների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն սեփականության բոլոր ձևերի ձեռնարկությունների, ճյուղային և միջճյուղային համալիրների միջև կոոպերացիայի իրականացմանը և զարգացմանը` դրանց ուղղակի արտադրական կապերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն արտադրության միջազգային մասնագիտացման և կոոպերացման, դրանց իրականացման համար պայմանների ապահովման, արդյունաբերության ճյուղերում նախապատվությունների որոշման, համատեղ նախագծերի և ծրագրերի մշակման ու իրագործման, արտադրության, ներառյալ պաշտպանական ճյուղերի ապառազմականացման ոլորտը, համակարգելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ`

կոոպերացիայի շրջանակներում կատարվող ապրանքների մատակարարում նշանակում է տեխնոլոգիապես փոխշաղկապված և վերջնական արտադրանքի համատեղ պատրաստման համար անհրաժեշտ հումքի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի, մթերումների, կիսաֆաբրիկատների, համալրող և ճյուղային ու միջճյուղային նշանակության այլ արտադրանքի մատակարարում,

ծառայությունների մատուցում նշանակում է նախագծային, վերանորոգման աշխատանքներ, տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական գործողություններ,

մաքսային կանոնակարգերի պայմանակարգերի (ռեժիմների) շրջանակներում ապրանքների մատակարարումներ նշանակում է ապրանքների մատակարարումներ` Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերն արտադրական կոոպերացիայի և ուղղակի կապերի հիմնական նշանը համարում են պայմանագրերը /կոնտրակտները/, որոնք կնքվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից` համապատասխան ճյուղային և միջճյուղային համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն արտադրական կոոպերացիայի վերաբերյալ ճյուղային և միջճյուղային համաձայնագրերի կնքմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը նախընտրելի են համարում արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագրեր կնքել ներքոհիշյալ ճյուղերում`

- վառելիքաէներգետիկ համալիր,

- մետաղաձուլման, քիմիական, նավթաքիմիական արդյունաբերություն,

- տրանսպորտ,

- բժշկական և դեղագործական արդյունաբերություն,

- գյուղատնտեսություն և սննդի արդյունաբերություն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Արտադրական կոոպերացիայի մասին ճյուղային և միջճյուղային համաձայնագրերում կորոշվեն կոոպերացմանը մասնակցող և ապրանքների արտադրության /ծառայությունների մատուցման/ մասնագիտացումը պահպանող ձեռնարկությունների և կազմակերպությունների ցուցակները, ինչպես նաև արտադրանքների /ծառայությունների մատուցման/ կոոպերացված մատակարարումների ծավալները և անվանացանկը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Արտադրական կոոպերացիայի մասին ճյուղային և միջճյուղային համաձայնագրերը կիրագործվեն դրանց հիման վրա, Պայմանավորվող կողմերի ձեռնարկությունների միջև պայմանագրերի /կոնտրակտների/ կնքման ճանապարհով, որոնք հիմք են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման և Պայմանավորվող կողմերի մաքսային սահմաններից դուրս բերելու համար:

Արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքների /ծառայությունների/ հայտարարագրումը և հաշվառումն իրականացվում է Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից` իրենց օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կոոպերացիայի շրջանակներում պատվիրատուի հումքով արտադրվող ապրանքների մատակարարումը կիրականացվի պատվիրատուի հումքով կատարվող գործողությունների մասին Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող հումքը, նյութերը և համալրող արտադրատեսակները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ առանց այն Պայմանավորվող կողմի լիազորված մարմնի համապատասխան նախնական գրավոր համաձայնության, որի տարածքից մատակարարվել են վերը նշված հումքը, նյութերը և համալրող արտադրատեսակները:

Պայմանավորվող կողմերը պայմանավորվեցին արտադրական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով անցկացնել իրենց երկրների ազգային օրենսդրությունների նորմերի համակարգման և մերձեցման հետևողական աշխատանք` ուղղված ձեռնարկությունների և ճյուղերի կոոպերացիոն կապերի կարգավորմանը նպաստող տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերն անհրաժեշտության դեպքում կհամաձայնեցնեն գիտարար արտադրություններում և արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերում կոոպերացիայի զարգացումը խթանող վարկեր և ներդրումներ տալու պայմանները, ինչպես նաև ներմուծման նպատակով արտադրվող ապրանքների փոխարինիչների թողարկումը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը կազմակերպում են ներքոհիշյալ հիմնախնդիրների համատեղ մշակումը` հանձնարարելով դրանց լուծումը շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին`

մարկետինգային, լիզինգային հետազոտությունների անցկացում և ցուցահանդեսների կազմակերպում, ծառայությունների մատակարարում,

իրենց երկրների միջև այնպիսի ժամանակակից տեղեկատվական հաղորդակցությունների զարգացում, որոնք նպաստում են գործընկերներ փնտրելուն, պայմանագրեր /կոնտրակտներ/ մշակելուն, կնքելուն և կատարելուն,

մասնագետների պատրաստման համատեղ միջոցառումների իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Պայմանավորվող կողմերի փոխհամաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված վեճերը Պայմանավորվող կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցագրերի ստացման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով: Սույն Համաձայնագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա յուրաքանչյուր հնգամյա ժամանակահատվածներով, քանի դեռ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը նախապես` վեց ամիս առաջ մինչև հերթական ժամկետի լրանալը, գրավոր ծանուցման միջոցով մյուս Պայմանավորվող կողմին չի տեղեկացնի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման իր մտադրության մասին:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1996 թվականի հունիսի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների տարընթերցման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 11-ից:

 

 

pin
Վրաստանի Հանրապետություն
Համաձայնագիր