(ուժը կորցրել է 28.02.08 թիվ 146-Ն հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«11» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ. ԹԻՎ 537
Հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության 1996 թ. դեկտեմբերի 9-ի «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև 4-ի լրացման թիվ 17-5/74 հրահանգը:
Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարության
«11» 12 1996 թ. թիվ 537 հրամանով
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ» ՁԵՎ ԹԻՎ 4-Ի ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետի և սահմանում է «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև թիվ 4-ի լրացման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ օրենսդրության համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև թիվ 4-ի (այսուհետև բացատրագիր) լրացման կարգը:
1.2. Ներկայացվող բացատրագրի առաջին էջում լրացվում է ձեռնարկության, կազմակերպության (այսուհետև կազմակերպություն) անվանումը, գործունեության տեսակի, տնտեսական կառավարման մարմնի և հարկ վճարողի հաշվառման համար ծածկագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության հասցեն և հեռախոսի համարը:
1.3. Սույն հրահանգին համապատասխան ներկայացվող բացատրագրում տվյալներն արտացոլվում են հազար դրամներով:
1.4. Այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հրապարակում են տարեկան հաշվապահական հաշվետվությունները, ներկայացնում են նաև սույն բացատրագրի լրացուցիչ գրավոր հավելված` հրահանգի 3.1-ից 3.12 կետերում պահանջվող տեղեկությունների համաձայն:
1.5. Բացատրագիրը և կից հավելվածը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Եթե հաշվապահական հաշվառումը տարվում է պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպության կամ մասնագետների կողմից, ապա բացատրագիրը կամ հավելվածը ստորագրում են կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառումը վարող մասնագետը:
2. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ (ՁԵՎ ԹԻՎ 4)
2.1. Բացատրագրի թիվ 1 «Հիմնական միջոցների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության հիմնական միջոցների մնացորդը տարեսկզբին, տարվա ընթացքում մուտքագրումը, ելքագրումը և տարեվերջի մնացորդը: Հիմնական միջոցների այն տեսակները (տող 010-ից տող 080-ը ներառյալ), որոնց համար հաշվարկվում է մաշվածություն, աղյուսակում առանձին տողերով ցույց են տրվում նաև մնացորդային արժեքով սկզբնական արժեքով և մաշվածությամբ: Հիմնական միջոցների այն տեսակները (տող 090-ից տող 120), որոնց համար չի հաշվառվում մաշվածություն, աղյուսակում ցույց են տրվում սկզբնական արժեքով:
Ընդամենը հիմնական միջոցների մնացորդային արժեքը (տող 130) տողում ցույց է տրվում 010, 020, 030, 040, 050, 060, 070, 080, 090, 100, 110, 120 տողերի հանրագումարը:
Ընդամենը հիմնական միջոցների սկզբնական արժեք (տող 131) տողում ցույց է տրվում 011, 021, 031, 041, 051, 061, 071, 081, 090, 100, 110, 120 տողերի հանրագումարը:
Ընդամենը հիմնական միջոցների մաշվածություն (տող 132) տողում ցույց է տրվում 012, 022, 032, 042, 052, 062, 072, 082 տողերի հանրագումարը:
2.2. Բացատրագրի թիվ 2 «Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների շարժը» աղյուսակում արտացոլվում են կազմակերպության կապիտալ ներդրումների (տող 140) և տեղակայման ենթակա սարքավորումների ( տող 150) մնացորդները տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների գումարային մեծությունը: Առանձին տողերով (141, 142, 143) ցույց է տրվում կապիտալ ներդրումների շարժը ըստ ներդրման ուղղությունների:
2.3. Բացատրագրի թիվ 3 «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մնացորդը տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված վարձակալված հիմնական միջոցների գումարային մեծությունը:
Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մնացորդային արժեքի (տող 160), սկզբնական արժեքի (տող 161) և մաշվածության գումարի (տող 162) շարժը ցույց է տրվում առանձին տողերով:
2.4. Բացատրագրի թիվ 4 «Ոչ նյութական ակտիվների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության ոչ նյութական ակտիվների շարժը ըստ տեսակների (տող 170-ից տող 210-ը ներառյալ), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների (տող 220) մնացորդը տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված ոչ նյութական ակտիվների գումարային մեծությունը:
Ընդամենը ոչ նյութական ակտիվների մնացորդային արժեք (տող 230) տողում ցույց է տրվում 170, 180, 190, 200, 210, 220 տողերի հանրագումարը:
Ընդամենը ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեք (տող 231) տողում ցույց է տրվում 171, 181, 191, 201, 211, 221, 221 տողերի հանրագումարը:
Ընդամենը ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա (տող 232) տողում ցույց է տրվում 172, 182, 192, 202, 212, 222 տողերի հանրագումարը:
2.5. Բացատրագրի թիվ 5 «Ֆինանսական ներդրումներ» աղյուսակը բաղկացած է երկու` 5.1 «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» և 5.2 «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» աղյուսակներից, որոնցում արտացոլվում է ֆինանսական ներդրումների մնացորդները տարեսկզբին և տարեվերջին, տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված ֆինանսական ներդրումների գումարային մեծությունը:
5.1. «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» աղյուսակում արտացոլվում է մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող ֆինանսական ներդրումների շարժը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ և այն ֆինանսական ներդրումների շարժը, որոնց մարման ժամկետները հայտնի չէ (բաժնետոմսեր, բաժնեմասեր) հետևյալ հոդվածների գծով`
ա) բաժնետոմսեր (տող 240)
բ) բաժնեմասեր (տող 250)
գ) պարտատոմսեր (տող 260)
դ) մուրհակներ (տող 270)
ե) ավանդներ (տող 280)
զ) այլ երկարաժամկետ ներդրումներ (ավանդային սերտիֆիկատներ,
սեփականաշնորհման սերտիֆիկատներ, երկարաժամկետ փոխառություններ և այլն)
(տող 290)
5.2. «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» աղյուսակում արտացոլվում է ինչպես մինչև մեկ տարի ժամկետով ներդրված ֆինանսական ներդրումների շարժը, այնպես էլ երկարաժամկետ ներդրումները այն գումարների չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին, հետևյալ հոդվածների գծով`
ա) պարտատոմսեր (տող 310)
բ) մուրհակներ (տող 320)
գ) ավանդներ (տող 330)
դ) առևտրային արժեթղթեր (տող 340)
ե) այլ կարճաժամկետ ներդրումներ (ավանդային սերտիֆիկատներ, կարճաժամկետ
փոխառություններ և այլն) (տող 350):
2.6. Բացատրագրի թիվ 6 «Որոշ ապրանքանյութական պաշարների շարժը» աղյուսակում արտացոլվում է կազմակերպության որոշ շրջանառու ակտիվների շարժը հաշվետու տարվա ընթացքում:
«Նյութեր» հոդվածում (տող 370) ցույց է տրվում կազմակերպության նյութական պաշարների մնացորդը տարեսկզբին, մուտքագրումը, ելքագրումը և մնացորդը տարեվերջին: Այս հոդվածը իր մեջ չի ներառում ձեռք բերված, բայց դեռևս դրանց դիմաց չվճարված նյութերի արժեքին բաժին ընկնող ավելացված արժեքի հարկի գումարը:
«Փոխարժեք և արագամաշ առարկաներ» հոդվածի շարժը ցույց է տրվում մնացորդային արժեքով (տող 380), սկզբնական արժեքով (տող 381) և մաշվածությամբ (տող 382):
«Պատրաստի արտադրանք» հոդվածում (տող 390) ցույց է տրվում կազմակերպության փաստացի արտադրական ինքնարժեքով արտացոլված պատրաստի արտադրանքի շարժը:
«Ապրանքներ» հոդվածի շարժը աղյուսակում արտացոլվում է գնման արժեքով (տող 400), առևտրային հավելագրով (տող 401) և վաճառքի գնով (տող 402):
2.7. Բացատրագրի թիվ 7 «Դեբիտորական պարտքերի շարժը» աղյուսակում ցույց է տրվում կազմակերպության մեկ տարուց ավելի և մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող դեբիտորական պարտքերի շարժը` հաշվապահական հաշվառման թիվ 62 «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» (տող 410, 420), թիվ 61 «Հաշվարկներ տրված կանխավճարների գծով» (տող 430,440), թիվ 76 «Հաշվարկներ դեբիտորների հետ» (տող 450,460) և 78 «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» (տող 470,480) հաշիվների գծով: Ընդ որում, կարճաժամկետ դեբիտորական պարտքերի մեջ ցույց են տրվում նաև երկարաժամկետ դեբիտորական պարտքերը` այն գումարների չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:
«Այլ դեբիտորական պարտքեր» հոդվածում (տող 490) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման թիվ 63, 65, 68, 69, 70, 71 և այլ հաշիվների շարժը հաշվետու տարում:
Առանձին տողերով ցույց է տրվում նաև կարճաժամկետ դեբիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական պարտքերի շարժը:
Ընդամենը երկարաժամկետ դեբիտորական պարտքեր (տող 500) տողում ցույց է տրվում 410, 430, 450, 470 տողերի հանրագումարը:
Ընդամենը կարճաժամկետ դեբիտորական պարտքեր (տող 510) տողում ցույց է տրվում 420, 440, 460, 480, 490 տողերի հանրագումարը:
Ընդամենը ժամկետանց դեբիտորական պարտքեր (տող 511) տողում ցույց է տրվում 421, 441, 461, 481, 491 տողերի հանրագումարը:
2.8. Բացատրագրի թիվ 8 «Հաշվարկներ հիմնադիրների հետ կանոնադրական կապիտալի գծով» աղյուսակում արտացոլվում է ֆիզիկական անձանց (տող 520) և կազմակերպությունների (տող 530) տարեսկզբի պարտքը կանոնադիր կապիտալի գծով, պարտքի ավելացումը, պակասումը և պարտքի տարեվերջի մնացորդը:
2.9. Բացատրագրի թիվ 9 «Սեփական կապիտալի հիմնական տարրերի շարժը» աղյուսակում արտացոլվում է հաշվետու տարում «Կանոնադրական կապիտալի» (տող 550), «Պահուստային կապիտալի» (տող 560), «Լրացուցիչ կապիտալի» (տող 570), «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի» (տող 580), «Նպատակային ֆինանսավորում և մուտքերի» (տող 590) և «Չբաշխված շահույթի» (տող 600) մնացորդները տարեսկզբին, մուտքագրումը (ավելացումը), ելքագրումը (պակասեցումը) և տարեվերջի մնացորդները:
2.10. Բացատրագրի թիվ 10 «Փոխառու միջոցների շարժը» աղյուսակը բաղկացած է երկու` 10.1 «Երկարաժամկետ պարտավորությունների շարժը» և 10.2 «Կարճաժամկետ պարտավորությունների շարժը» աղյուսակներից, որոնցում արտացոլվում են փոխառու միջոցների մնացորդները տարեսկզբին, մուտքագրված ու ելքագրված գումարները և տարեվերջի մնացորդները:
10.1. «Երկարաժամկետ պարտավորությունների շարժը» աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող երկարաժամկետ պարտավորությունների շարժը հետևյալ հոդվածների գծով`
ա) բանկերի երկարաժամկետ վարկեր (տող 610)
բ) երկարաժամկետ փոխառություններ (տող 620)
գ) վարձակալական պարտավորություններ (տող 630)
10.2. «Կարճաժամկետ պարտավորությունների շարժը» աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտավորությունների շարժը հետևյալ հոդվածների գծով`
ա) բանկերի կարճաժամկետ վարկեր (տող 650)
բ) կարճաժամկետ փոխառություններ (տող 660)
գ) ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ (տող 670)
Առանձին տողերով ցույց է տրվում նաև ժամկետանց պարտավորությունների (տող 651, 661) և ժամկետանց ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների (տող 671) շարժը, որոնք աղյուսակի հանրագումարին չեն մասնակցում:
2.11. Բացատրագրի թիվ 11 «Կրեդիտորական պարտքերի շարժը» աղյուսակում ցույց է տրվում կազմակերպության մեկ տարուց ավելի և մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող կրեդիտորական պարտքերի շարժը` հաշվապահական հաշվառման` թիվ 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» (տող 690, 700), թիվ 64 «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» (տող 710, 720), թիվ 76 «Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ» (տող 730, 740) և թիվ 78 «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» (տող 750, 760) հաշիվների գծով:
Ընդ որում, կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի մեջ ցույց են տրվում նաև երկարաժամկետ կրեդիտորական պարտքերը այն գումարների չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:
«Այլ կրեդիտորական պարտքեր» հոդվածում (տող 770, 780) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման թիվ 65, 67, 68, 69, 70, 71 և այլ հաշիվների շարժը հաշվետու տարում:
Առանձին տողերով ցույց է տրվում նաև կարճաժամկետ կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերի շարժը:
Ընդամենը երկարաժամկետ կրեդիտորական պարտքեր (տող 790) տողում ցույց է տրվում 690, 710, 730, 750, 770 տողերի հանրագումարը:
Ընդամենը կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր (տող 800) տողում ցույց է տրվում 700, 720, 740, 760, 780 տողերի հանրագումարը:
Ընդամենը ժամկետանց կրեդիտորական պարտքեր (տող 801) տողում ցույց է տրվում 701, 721, 741, 761, 781 տողերի հանրագումարը:
2.12. «Հաշվարկներ հիմնադիրների հետ շահաբաժինների գծով» աղյուսակում արտացոլվում է ֆիզիկական անձանց (տող 810) և կազմակերպությունների (տող 820) տարեսկզբի պարտքը կրեդիտորական կապիտալի գծով, հաշվարկված և վճարված գումարների մեծությունը, ինչպես նաև պարտքի տարեվերջի մնացորդը` շահաբաժինների վճարման գծով:
2.13. Բացատրագրի թիվ 13 «Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի շարժը» աղյուսակում արտացոլվում է ըստ պահուստների տեսակների (տող 840-ից 870-ը ներառյալ) մնացորդները տարեսկզբին, մուտքագրված ու ելքագրված գումարները, ինչպես նաև տարեվերջի պահուստների մնացորդները:
3. ԲԱՑԱՏՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՂՅՈՒՍԱԿԻ
3.1. Հիմնական միջոցների շարժը
ա) մաշվածության (ամորտիզացիայի) հաշվարկման եղանակները
- դանդաղեցված
- սովորական
- արագացված
բ) հիմնական միջոցների այն տեսակները, որոնց համար հաշվարկվում է
արագացված ամորտիզացիա
գ) արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը
դ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.2. Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների շարժը
ա) լրացուցիչ տեղեկատվություն կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա
սարքավորումների վերաբերյալ
3.3. Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների շարժը
ա) երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների կազմը
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.4. Ոչ նյութական ակտիվների կազմը և շարժը
ա) «ֆիրմայի գնի» օգտագործման ժամկետները
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.5. Ֆինանսական ներդրումներ
ա) բաժնետոմսերն ըստ տեսակների
- հասարակ անվանական
- արտոնյալ անվանական
բ) բաժնետիրական ընկերությունների (այլ կազմակերպա-իրավական տեսակի
ձեռնարկությունների և կազմակերպությունների) ցանկը, որտեղ տիրապետվում
են 10% և ավելի բաժնետոմսերն ըստ տեսակների
գ) երկարաժամկետ պարտատոմսերն ըստ տեսակների
- նպատակային
- փոխարկելի
- վերադարձնելի
- փոխանակման կուրսով
- այլ երկարաժամկետ պարտատոմսեր
դ) երկարաժամկետ մուրհակներն ըստ տեսակների
- հասարակ
- փոխանցվող
ե) այլ երկարաժամկետ ներդրումներն ըստ տեսակների
- ավանդային սերտիֆիկատներ
- սեփականաշնորհման սերտիֆիկատներ
- երկարաժամկետ փոխառություններ
զ) կարճաժամկետ պարտատոմսերն ըստ տեսակների
- փոփոխական կուրսով
- այլ կարճաժամկետ պարտատոմսեր
է) կարճաժամկետ մուրհակներն ըստ տեսակների
- հասարակ
- փոխանցվող
ը) այլ կարճաժամկետ ներդրումներ
- ավանդային սերտիֆիկատներ
- կարճաժամկետ փոխառություններ
- առևտրային արժեթղթեր (ֆյուչերային, ֆորվարդային, օպցիոն պայմանագրեր և
այլն)
թ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.6. Որոշ ապրանքանյութական պաշարների շարժը
ա) արտադրություն բաց թողնվող նյութական ռեսուրսների փաստացի ինքնարժեքի
գնահատման մեթոդները`
- միջին ինքնարժեքով
- ըստ ժամանակի` առաջին գնման ինքնարժեքով (ՖԻՖՈ)
- ըստ ժամանակի` վերջին գնման ինքնարժեքով (ԼԻՖՈ)
բ) փոխարժեք և արագամաշ առարկաների մաշվածության հաշվարկման եղանակները
- շահագործման հանձնման ժամանակ 50 տոկոսի չափով և դուրս գրման պահին
50 տոկոսի չափով մաշվածքի հաշվարկման միջոցով
- շահագործման հանձնման ժամանակ 100 տոկոսի չափով մաշվածքի հաշվարկման
միջոցով
գ) պատրաստի արտադրանքի հաշվառման եղանակները
- փաստացի արտադրական ինքնարժեքով
- նորմատիվային (պլանային) ինքնարժեքով
դ) ապրանքներն ըստ ձեռք բերման և արտահանման շուկաների
ե) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.7. Դեբիտորական պարտքերի շարժը
ա) դեբիտորական ժամկետանց պարտքերի գումարն ըստ ժամկետանց օրերի
- մինչև 180 օր
- 180-ից 270 օր
- 270-ից 365 օր և ավելի
բ) դեբիտորական պարտքերն ըստ աշխարհագրական հատվածների (սեգմենտների)
գ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.8. Հաշվարկներ հիմնադիրների հետ` կանոնադրական կապիտալի գծով
ա) կանոնադրական կապիտալին պարտքի ավելացման պատճառները
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.9. Սեփական կապիտալի շարժը
ա) կանոնադրական կապիտալի ավելացման դիմաց ներդրված ակտիվների տեսակները
բ) կանոնադրական կապիտալի պակասեցման պատճառները
գ) պահուստային կապիտալի և լրացուցիչ կապիտալի փոփոխության աղբյուրներն
ու պատճառները
դ) նպատակային ֆինանսավորման մուտքերի աղբյուրները և ծախսման
ուղղությունները
ե) չբաշխված շահույթի ծախսման ուղղությունները
զ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.10. Փոխառու միջոցների շարժը
ա) բանկերի երկարաժամկետ վարկերի և երկարաժամկետ փոխառությունների մարման
ժամկետները տարեկան կտրվածքով (մինչև երկու տարի, երեք տարի և այլն)
բ) տեղեկություններ մինչև վեց ամիս, մեկ տարի, և մեկ տարուց ավելի
ժամկետանց փոխառու միջոցների մասին
գ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.11. Կրեդիտորական պարտքերի շարժը
ա) ժամկետանց կրեդիտորական պարտքերն ըստ ժամկետանց օրերի
- մինչև 180 օր
- 180-ից 270 օր
- 270-ից 365 օր
բ) կրեդիտորական պարտքերն ըստ աշխարհագրական հատվածների (սեգմենտների)
գ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.12. Հաշվարկներ հիմնադիրների հետ` շահաբաժինների գծով
ա) հիմնադիրներին հասանելիք գումարների չվճարման պատճառները
բ) այլ լրացուցիչ տեղեկատվություն
3.12. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի շարժը
ա) լրացուցիչ տեղեկատվություն պահուստի վերաբերյալ
«Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև թիվ 4-ը կազմվում
է 1996 թվականից:
Սույն հրահանգը ուժի մեջ է մտնում գրանցման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«____» ______________1996Թ.
ԹԻՎ ______ ՀՐԱՄԱՆՈՎ
ՁԵՎ ԹԻՎ 4
199 ԹՎԱԿԱՆԻ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Ձեռնարկության, կազմակերպության անվանումը ____________________________
Գործունեության տեսակը ._______________.
| ծածկագիր |
Տնտեսական կառավարման մարմինը |_______________|
| |
Հարկ վճարողի հաշվառման համարը |_______________|
| |
Չափի միավորը |_______________|
| |
._______________.
հազ.դրամ
Հասցեն, հեռախոսը ____________________________________________________
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ | ՏԱՐԵՍԿԶԲԻ| ՄՈՒՏՔԱ-| ԵԼՔԱ- | ՏԱՐԵՎԵՐՋԻ|
| | | ՄՆԱՑՈՐԴԸ | ԳՐՎԵԼ Է| ԳՐՎԵԼ Է| ՄՆԱՑՈՐԴԸ |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |

| 1. Շենքեր | | | | | |
| - մնացորդային արժեք | 010 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 011 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 012 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 2. Կառուցվածքներ | | | | | |
| - մնացորդային արժեք | 020 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 021 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 022 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 3. Հաղորդիչ սարքեր | | | | | |
| - մնացորդային արժեք | 030 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 031 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 032 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 4. Մեքենաներ և | | | | | |
| սարքավորումներ | | | | | |
| - մնացորդային արժեք | 040 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 041 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 042 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 5. Տրանսպորտային միջոցներ| | | | | |
| - մնացորդային արժեք | 050 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 051 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 052 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 6. Գործիքներ | | | | | |
| - մնացորդային արժեք | 060 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 061 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 062 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 7. Արտադրական և տնտեսա- | | | | | |
| կան գույք | | | | | |
| - մնացորդային արժեք | 070 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 071 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 072 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 8. Այլ հիմնական միջոցներ | | | | | |
| - մնացորդային արժեք | 080 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - սկզբնական արժեք | 081 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| - մաշվածություն | 082 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 9. Հող | 090 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 10. Բանող և մթերատու | | | | | |
| անասուններ | 100 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 11. Բազմամյա տնկարկներ | 110 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| 12. Գրադարանային ֆոնդ | 120 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | |
| -- մնացորդային արժեք| 130 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| -- սկզբնական արժեք | 131 | | | | |
|__________________________|_____|__________|________|________|__________|
| -- մաշվածություն | 132 | | | | |
.________________________________________________________________________.
2. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՏՈՂ |ՄՆԱՑՈՐ- |ՄՈՒՏ-| ԵԼՔԱ-|ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ԴԸ ՏԱՐԵ-|ՔԱԳՐ-| ԳՐՎԵԼ|ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
| | |ՍԿԶԲԻՆ |ՎԵԼ Է| Է | |
|_________________________________|_____|________|_____|______|__________|
|1. Կապիտալ ներդրումներ-ընդամենը |140 | | | | |
|_________________________________|_____|________|_____|______|__________|
|այդ թվում - շինարարության գծով |141 | | | | |
|_________________________________|_____|________|_____|______|__________|
|- հիմնական միջոցների ձեռք բերման | | | | | |
| գծով |142 | | | | |
|_________________________________|_____|________|_____|______|__________|
|- ոչ նյութական ակտիվների ձեռք | | | | | |
| բերման գծով |143 | | | | |
|_________________________________|_____|________|_____|______|__________|
|2. Տեղակայման ենթակա սարքավո- | | | | | |
| րումներ |150 | | | | |
.________________________________________________________________________.
3. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ |ՏԱՐԵՍԿԶԲԻ|ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱ- |ՏԱՐԵՎԵՐՋԻ|
| | |ՄՆԱՑՈՐԴԸ |ԳՐՎԵԼ Է|ԳՐՎԵԼ Է|ՄՆԱՑՈՐԴԸ |
|____________________________|_______|_________|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________________________|_______|_________|_______|_______|_________|
| Երկարաժամկետ վարձակալված | | | | | |
| հիմնական միջոցներ | | | | | |
| - մնացորդային արժեք | 160 | | | | |
|____________________________|_______|_________|_______|_______|_________|
| - սկզբնական արժեք | 161 | | | | |
|____________________________|_______|_________|_______|_______|_________|
| - մաշվածություն | 162 | | | | |
.________________________________________________________________________.
4. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՏՈՂ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱ- |ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ԳՐՎԵԼ Է|ԳՐՎԵԼ Է|ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|1. «Ֆիրմայի գինը» | | | | | |
|- մնացորդային արժեք |170 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- սկզբնական արժեք |171 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- ամորտիզացիա |172 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|2. Հաշվողական ծրագրերի | | | | | |
| օգտագործման իրավունք | | | | | |
|- մնացորդային արժեք |180 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- սկզբնական արժեք |181 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- ամորտիզացիա |182 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|3. Արտոնագրեր (լիցենզիաներ) | | | | | |
|- մնացորդային արժեք |190 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- սկզբնական արժեք |191 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- ամորտիզացիա |192 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|4. Կազմակերպչական ծախսեր | | | | | |
|- մնացորդային արժեք |200 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- սկզբնական արժեք |201 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- ամորտիզացիա |202 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|5. Հողի և բնական ռեսուրսների| | | | | |
| օգտագործման իրավունք | | | | | |
|- մնացորդային արժեք |210 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- սկզբնական արժեք |211 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- ամորտիզացիա |212 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|6. Այլ ոչ նյութական ակտիվներ | | | | | |
|- մնացորդային արժեք |220 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- սկզբնական արժեք |221 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|- ամորտիզացիա |222 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|Ընդամենը - մնացորդային արժեք |230 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| - սկզբնական արժեք |231 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| - ամորտիզացիա |232 | | | | |
.________________________________________________________________________.
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
5.1. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|1. Բաժնետոմսեր | 240 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|2. Բաժնեմասեր (փայեր) | 250 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|3. Պարտատոմսեր | 260 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|4. Մուրհակներ | 270 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|5. Ավանդներ | 280 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|6. Այլ երկարաժամկետ | | | | | |
| ներդրումներ | 290 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
| Ընդամենը | 300 | | | | |
.________________________________________________________________________.
5.2. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱ- |ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ԳՐՎԵԼ Է|ԳՐՎԵԼ Է|ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|1. Պարտատոմսեր | 310 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|2. Մուրհակներ | 320 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|3. Ավանդներ | 330 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|4. Առևտրային արժեթղթեր | 340 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
|5. Այլ կարճաժամկետ | | | | | |
| ներդրումներ | 350 | | | | |
|____________________________|_____|__________|_______|_______|__________|
| Ընդամենը | 360 | | | | |
.________________________________________________________________________.
6. ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՏԱՐԵՎԵՐՋԻ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՄՆԱՑՈՐԴԸ |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|1. Նյութեր | 370 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|2. Փոքրարժեք և արագամաշ | | | | | |
| առարկաներ | | | | | |
|-- մնացորդային արժեք | 380 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|-- սկզբնական արժեք | 381 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|-- մաշվածություն | 382 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|3. Պատրաստի արտադրանք | 390 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|4. Ապրանքներ | | | | | |
|-- գնման արժեք | 400 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|-- առևտրային հավելագին | 401 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|-- վաճառքի գնով | 402 | | | | |
.________________________________________________________________________.
7. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՏՈՂ|ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|______________________________|___|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|ա) հաշվարկներ գնորդների և | | | | | |
| պատվիրատուների հետ | | | | | |
|--- երկարաժամկետ |410| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- կարճաժամկետ |420| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- այդ` թվում ժամկետանց |421| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|բ) հաշվարկներ տրված | | | | | |
| կանխավճարների գծով | | | | | |
|--- երկարաժամկետ |430| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- կարճաժամկետ |440| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- այդ` թվում ժամկետանց |441| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|գ) հաշվարկներ տարբեր | | | | | |
| դեբիտորների հետ | | | | | |
|--- երկարաժամկետ |450| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- կարճաժամկետ |460| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- այդ` թվում ժամկետանց |461| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|դ) հաշվարկներ դուստր (կախյալ) | | | | | |
| ձեռնարկությունների հետ | | | | | |
|--- երկարաժամկետ |470| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- կարճաժամկետ |480| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|--- այդ` թվում ժամկետանց |481| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|ե) այլ դեբիտորական պարտքեր |490| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|այդ` թվում ժամկետանց |491| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
|Ընդամենը -- երկարաժամկետ |500| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
| -- կարճաժամկետ |510| | | | |
|______________________________|___|__________|_______|_______|__________|
| -- ժամկետանց |511| | | | |
.________________________________________________________________________.
8. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԳԾՈՎ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ | ՏԱՐԵՍԿԶԲԻ| ԱՎԵԼԱ- |ՊԱԿԱ- |ՏԱՐԵՎԵՐՋԻ |
| | | ՄՆԱՑՈՐԴԸ | ՑԵԼ Է |ՍԵԼ Է |ՄՆԱՑՈՐԴԸ |
|____________________________|_____|__________|________|______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________________________|_____|__________|________|______|__________|
|ա) ֆիզիկական անձանց հետ | 520 | | | | |
|____________________________|_____|__________|________|______|__________|
|բ) կազմակերպությունների հետ | 530 | | | | |
|____________________________|_____|__________|________|______|__________|
| Ընդամենը | 540 | | | | |
.________________________________________________________________________.
9. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՀՈԴՎԱԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՏՈՂ |ՏԱՐԵՍԿԶԲԻ| ՄՈՒՏՔԱ-| ԵԼՔԱԳՐ-|ՏԱՐԵՎԵՐՋԻ|
| | |ՄՆԱՑՈՐԴԸ | ԳՐՎԵԼ Է| ՎԵԼ Է |ՄՆԱՑՈՐԴԸ |
|____________________________|_____|_________|________|________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________________________|_____|_________|________|________|_________|
|1. Կանոնադրական կապիտալ |550 | | | | |
|____________________________|_____|_________|________|________|_________|
|2. Պահուստային կապիտալ |560 | | | | |
|____________________________|_____|_________|________|________|_________|
|3. Լրացուցիչ կապիտալ |570 | | | | |
|____________________________|_____|_________|________|________|_________|
|4. Դեբիտորական պարտքերի | | | | | |
| հնարավոր կորուստների | | | | | |
| պահուստ |580 | | | | |
|____________________________|_____|_________|________|________|_________|
|5. Նպատակային ֆինանսավորում | | | | | |
| և մուտքեր |590 | | | | |
|____________________________|_____|_________|________|________|_________|
|6. Չբաշխված շահույթ |600 | | | | |
.________________________________________________________________________.
10. ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ
10.1 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ | ՏԱՐԵՍԿԲԶԻ|ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՏԱՐԵՎԵՐՋԻ |
| | | ՄՆԱՑՈՐԴԸ |ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՄՆԱՑՈՐԴԸ |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|1. Բանկերի երկարաժամկետ | | | | | |
| վարկեր | 610 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|2. Երկարաժամկետ փոխառու- | | | | | |
| թյուններ | 620 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
|3. Վարձակալական պարտավո- | | | | | |
| րություններ | 630 | | | | |
|___________________________|______|__________|_______|_______|__________|
| Ընդամենը | 640 | | | | |
.________________________________________________________________________.
10.2. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ | ՏԱՐԵՍԿԶԲԻ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՏԱՐԵՎԵՐՋԻ |
| | | ՄՆԱՑՈՐԴԸ |ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՄՆԱՑՈՐԴԸ |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
|1. Բանկերի կարճաժամկետ | | | | | |
| վարկեր | 650 | | | | |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
|-- այդ թվում ժամկետանց* | 651 | | | | |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
|2. Կարճաժամկետ փոխառու- | | | | | |
| թյուններ | 660 | | | | |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
|-- այդ թվում ժամկետանց* | 661 | | | | |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
|3. Ֆինանսական պարտավորու- | | | | | |
| թյունների դիմաց հաշվե- | | | | | |
| գրված տոկոսներ | 670 | | | | |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
|-- այդ թվում ժամկետանց | | | | | |
| ֆինանսական պարտավորու- | | | | | |
| թյունների դիմաց հաշվե- | | | | | |
| գրված տոկոսներ* | 671 | | | | |
|__________________________|______|___________|_______|_______|__________|
| Ընդամենը | 680 | | | | |
.________________________________________________________________________.
11. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՏՈՂ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԲԶԻՆ|ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|ա) հաշվարկներ մատակարարների | | | | | |
| և կապալառուների հետ | | | | | |
|-- երկարաժամկետ |690 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- կարճաժամկետ |700 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- այդ` թվում ժամկետանց |701 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|բ) հաշվարկներ ստացված | | | | | |
| կանխավճարների գծով | | | | | |
|-- երկարաժամկետ |710 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- կարճաժամկետ |720 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- այդ` թվում ժամկետանց |721 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|գ) հաշվարկներ տարբեր | | | | | |
| կրեդիտորների հետ | | | | | |
|-- երկարաժամկետ |730 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- կարճաժամկետ |740 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- այդ` թվում ժամկետանց |741 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|դ) հաշվարկներ դուստր (կախյալ)| | | | | |
| ձեռնարկությունների հետ | | | | | |
|-- երկարաժամկետ |750 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- կարճաժամկետ |760 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- այդ` թվում ժամկետանց |761 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|ե) այլ կրեդիտորական պարտքեր | | | | | |
|-- երկարաժամկետ |770 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- կարճաժամկետ |780 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|-- այդ` թվում ժամկետանց |781 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|Ընդամենը -- երկարաժամկետ |790 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| -- կարճաժամկետ |800 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| -- ժամկետանց |801 | | | | |
.________________________________________________________________________.
12. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ` ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՏՈՂ |ՄՆԱՑՈՐԴԸ |ՀԱՇՎԱՐԿ-|ՄԱՐ- | ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ՎԵԼ Է |ՎԵԼ Է| ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|____________________________|_____|__________|________|_____|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________________________|_____|__________|________|_____|___________|
|ա) Ֆիզիկական անձանց հետ | 810 | | | | |
|____________________________|_____|__________|________|_____|___________|
|բ) կազմակերպությունների հետ | 820 | | | | |
|____________________________|_____|__________|________|_____|___________|
| Ընդամենը | 830 | | | | |
.________________________________________________________________________.
13. ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՇԱՐԺԸ
.________________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՏՈՂ | ՄՆԱՑՈՐԴԸ |ՄՈՒՏՔԱ-|ԵԼՔԱԳՐ-|ՄՆԱՑՈՐԴԸ |
| | |ՏԱՐԵՍԿԶԲԻՆ|ԳՐՎԵԼ Է|ՎԵԼ Է |ՏԱՐԵՎԵՐՋԻՆ|
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|1. Աշխատողների արձակուրդների | | | | | |
| գալիք վճարման համար |840 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|2. Հիմնական միջոցների վերա- | | | | | |
| նորոգման ծախսերի համար |850 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|3. Արտադրության սեզոնային | | | | | |
| բնույթի հետ կապված նախա- | | | | | |
| պատրաստական աշխատանքների | | | | | |
| կատարման համար |860 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
|4. Վարձույթով տրվող առարկա- | | | | | |
| ների վերանորոգման գալիք | | | | | |
| ծախսերի համար |870 | | | | |
|_____________________________|____|__________|_______|_______|__________|
| Ընդամենը |880 | | | | |
.________________________________________________________________________.
* Տվյալ տողերի գումարները աղյուսակի հանրագումարի մեջ չեն մտնում
Կ.Տ. ՂԵԿԱՎԱՐ __________________________________
(անուն, ազգանուն)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________________________
(անուն, ազգանուն)
ՀԱՆՁՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ ______________ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ ________________
ՀԱՆՁՆԵՑ________________________ ԸՆԴՈՒՆԵՑ _________________________
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960086