Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը,

ցանկանալով զարգացնել երկկողմ համագործակցությունը,

ձգտելով ընդլայնել հյուպատոսական կապերը` համապատասխան նրանց միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզաները տրվում են հետևյալ կերպ`

ա) բազմակի վիզա 1 տարի ժամկետով` դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողներին, ընտանիքի անդամներին և նրանց ուղեկցողներին,

բ) բազմակի վիզա 6 ամիս ժամկետով` պետական պայմանագրերով գործուղվող մասնագետներին,

գ) բազմակի վիզա 3 ամիս ժամկետով` կարճատև գործուղման մեկնողներին,

դ) այլ դեպքերում մուտքի կամ տարանցիկ վիզաներ ստացողներն իրավունք ունեն չներկայանալ գրանցման համար էմիգրացիայի մարմիններին, եթե նրանց կեցության ժամկետը երկրում չի անցնում 30 օրից:

30 օրվա ժամկետն անցնելու դեպքում նրանք գրանցվում են էմիգրացիոն մարմիններում` համաձայն երկրի գործող օրենքների:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, առողջապահական, մարզական և զբոսաշրջության նպատակով փոխայցելությունների դեպքում երկու երկրների քաղաքացիների մուտքի վիզայի դիմումները քննարկվում են հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տարանցիկ վիզաները երկու երկրների քաղաքացիներին տրվում են 48 ժամով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մինչև հյուպատոսական ներկայացուցչությունների բացումը մուտքի վիզաները տրվում են սահմանային անցման կետերում:

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախկինում ունեցել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիություն, մուտքի վիզա ստանալու համար նախապես դիմում են սիրիական համապատասխան մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Երկու երկրների հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից տրված մուտքի վիզաներն ուժի մեջ են երեք ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երկու երկրների քաղաքացիները փոխայցելությունների ժամանակ պարտավոր են հարգել ընդունող երկրի օրենքները, սովորույթներն ու ավանդույթները:

Կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում մերժելու մյուս Կողմի քաղաքացու մուտքն իր երկիր կամ սահմանափակել նրա կեցության ժամկետը, որը համարվում է անցանկալի անձ տվյալ երկրի համար, առանց պատճառների բացատրության:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ընդունող երկրում մյուս կողմի քաղաքացու մահվան, դժբախտ պատահարի կամ նրա նախնական կալանավորման դեպքում այդ մասին անհապաղ տեղյակ են պահվում մյուս Կողմի համապատասխան մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու երկրների հյուպատոսությունների ներկայացուցիչները իրավունք ունեն այցելել նախնական կալանքի տակ գտնվող իրենց երկրի քաղաքացուն, պաշտպանել նրա օրինական իրավունքներն ու շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ընդունող երկրում համապատասխան մարմինները տեղյակ են պահում մյուս երկրի հյուպատոսական ներկայացուցչությանը նրա քաղաքացու մահվան պարագաների մասին և կարգավորում են նրա ունեցվածքի հետ կապված հարցերը` համաձայն երկրի գործող օրենքների:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից 5 տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման, եթե կողմերից մեկը 6 ամիս առաջ գրավոր չի ծանուցել նրա գործողության դադարեցման իր որոշման մասին:

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման յուրաքանչյուր երկրի գործող օրենքների համաձայն:

 

Սույն Համաձայնագիրն արձանագրված է Դամասկոսում 1992 թվականի հուլիսի 16-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և արաբերեն, ընդ որում երկու օրինակներն էլ համազոր են:

 

Ստորագրված է Երևան քաղաքում 1995 թվականի հոկտեմբերի 19-ին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունիսի 12-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
19.10.1995
Համաձայնագիր