Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ամրապնդել երկու երկրների միջև առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական հարաբերությունները հավասարության և փոխշահավետության սկզբունքներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության և կանոնակարգերին համապատասխան, կզարգացնեն կայուն առևտուր և տնտեսական համագործակցություն երկու երկրների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ պայմաններ այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերում է.

- մաքսատուրքերին և ներմուծման ու արտահանման համար վճարումներին, ներառյալ նման տուրքերի և վճարումների գանձման մեթոդները,

- մաքսային պարզաբանումների, տարանցման, պահեստավորման և առաքման դրույթներին,

- ներմուծվող և արտահանվող ապրանքներին ուղղակիորեն առնչվող հարկերին և այլ ներքին վճարումներին, վճարման մեթոդներին և այդ վճարման փոխանցումներին,

- ներքին շուկայում վաճառքի, գնման, տրանսպորտի, ապրանքների օգտագործման և բաշխման կանոններին:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կցուցաբերի իր երկրի ծագումն ունեցող կամ մյուս երկրի տարածք արտահանվող ապրանքների նկատմամբ անխտրական վերաբերմունք` ներկայացնելով քանակական սահմանափակումների, թույլտվությունների և դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկանք:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

2-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում.

ա) այն արտոնությունների վրա, որոնք արդյունք են մաքսային միությունների կամ ազատ առևտրի գոտիների կամ տարածաշրջանային տնտեսական համաձայնագրերի ստեղծման, կամ` այն արտոնությունների վրա, որոնք մտադիր են տրամադրել նման միությունների, գոտիների կամ համաձայնագրերի ստեղծման համար,

բ) արտոնություններին, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը տրամադրում է հարևան երկրներին սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով,

գ) արտոնություններին, որոնք Լիբանանի Հանրապետությունը տրամադրում է արաբական երկրներին` որպես Արաբական լիգայի անդամների:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կհեշտացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կապերը, այդ թվում` պատվիրակությունների և գործարարների փոխայցելությունների, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման, տեղեկատվության փոխանակման միջոցով:

Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության և կանոնակարգերի համապատասխան, կխրախուսեն իրենց արտաքին առևտրի կազմակերպությունների, ընկերությունների, ֆիրմաների, բանկերի և այլ առևտրական ինստիտուտների ճյուղային գրասենյակների բացմանը միմյանց տարածքներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ապրանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումը կիրականացվեն երկու երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց կոնտրակտների հիման վրա` Պայմանավորվող կողմերի օրենսդրության և միջազգային առևտրային պրակտիկայի համաձայն: Պայմանավորվող կողմերը պատասխանատվություն չեն կրում ֆիզիկական և իրավաբանական անձանց` նման առևտրական գործարքներից ծագող պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև բոլոր առևտրական վճարումները պետք է իրականացվեն ազատ փոխարկելի միջազգային տարադրամով, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ պայմանավորվածություն չկա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Յուրաքանչյուր երկրի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, համաձայն Պայմանավորվող կողմերի օրենսդրության և կանոնակարգերի, կարող են ազատ ներմուծել կամ արտահանել ապրանքներ և ծառայություններ փոխադարձ առևտրի, փոխհատուցման պայմանավորվածությունների կամ գործնական համագործակցության միջազգայնորեն ճանաչված ցանկացած այլ ձևով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու Պայմանավորվող կողմերի միջև, եթե այլ փոխպայմանավորվածություն չկա, Հայաստանից Լիբանանի Հանրապետություն և Լիբանանի Հանրապետությունից Հայաստան առաքված ապրանքները կոչված են փոխադարձաբար Հայաստանում և Լիբանանի Հանրապետությունում օգտագործվելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն միմյանց ներդրումները և գիտատեխնիկական համագործակցությունը, այդ թվում` իրենց տարածքներում համատեղ ձեռնարկությունների հիմնադրման միջոցով, ինչպես իրենց ներպետական, այնպես էլ երրորդ երկրների շուկաների համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը, յուրաքանչյուր Կողմի պահանջով, անցկացնում են խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի մեկնաբանումը դյուրացնելու նպատակով, ինչպես նաև սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված վեճերի լուծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ա) Սույն Համաձայնագիրը պետք է հաստատվի երկու երկրների ներպետական իրավական ընթացակարգերի համաձայն և ուժի մեջ կմտնի արարողությունը հաստատող հայտարարագրերի փոխանակման օրվանից:

բ) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է 5 տարի ժամկետով և ամեն անգամ կնորացվի 1 տարով, եթե Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր չծանուցեն այն դադարեցնելու իրենց որոշման մասին: Այդ ծանուցագիրը պետք է ուղարկվի գրավոր, դիվանագիտական ուղիներով` սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ:

գ) Այդ ժամկետը լրանալիս սույն Համաձայնագրի պայմաններն ու հանգամանքները կիրառվում են այն բոլոր կոնտրակտների վրա, որոնք կնքված են Համաձայնագրի գործողության ընթացքում և ավարտված չեն մինչև սույն Համաձայնագրի դադարեցումը:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարբեր մեկնաբանությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հոկտեմբերի 3-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
01.05.1995
Համաձայնագիր