Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ Մ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԽՄԿ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, այսուհետև` կողմեր,

նկատի ունենալով այն փաստը, որ 1993 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև Հայաստանի Հանրապետությունում ԿԽՄԿ-ի կարգավիճակի մասին Համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/, իր 19-րդ հոդվածի համաձայն, ուժի մեջ է մտել ստորագրման պահից,

հաշվի առնելով Համաձայնագրին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները,

ելնելով Համաձայնագրի 17-րդ հոդվածից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կնքում են սույն Արձանագրությունը Համաձայնագրի մի շարք դրույթներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրության նպատակն է փոփոխել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը:

 

Հոդված 3

 

Կողմերը համաձայնեցին, որ, առանց վիճարկելու Համաձայնագրի նպատակը, բովանդակությունը և դրանից բխող իրավունքները և պարտականությունները, հայկական Կողմը կվերահաստատի սույն Արձանագրությամբ փոփոխված Համաձայնագրի կիրառումը` ԿԽՄԿ-ին Համաձայնագրի և սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերի կատարման մասին ծանուցման միջոցով:

 

Հոդված 4

 

Սույն Արձանագրությունը Համաձայնագրի անբաժանելի մասն է:

 

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրը և Արձանագրությունը ուժի մեջ են մտել 2001 թվականի մայիսի 31-ից:

 

 

pin
Կարմիր խաչի միջազգային կոմիտե
19.07.2000
Արձանագրություն