Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ Կ ...

07.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.10.1993  -ից մինչեւ   07.05.2007  -ը:
 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը և Բելառուսի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով սպորտային կապերը որպես երկու երկրների ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդման միջոց զարգացնելու ձգտմամբ, առողջության կոփման և սպորտով պարապելու համար երկու երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցների փոխադարձ օգտագործման պայմանների ստեղծմամբ և հաստատելով իրենց նվիրվածությունը օլիմպիական խարտիայի նպատակներին և սկզբունքներին, ընդունեցին համագործակցության հետևյալ սկզբունքները.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կնպաստեն մարզական կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարների փոխադարձ հանդիպումների կազմակերպմանը` երկկողմ համագործակցության համար խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Կողմերը, մարզական կապերի համաձայնեցման նպատակով, ըստ պայմանավորվածության` կհամագործակցեն մարզական կազմակերպությունների և ֆեդերացիաների ղեկավարների պատվիրակությունների փոխանակման, ինչպես նաև միջազգային սպորտային և օլիմպիական շարժման հիմնախնդիրների հետ կապված փոխադարձ խորհրդակցությունների անցկացման գործում:

Կողմերը կհամագործակցեն երկու երկրներում կազմակերպվող մրցումների և միջազգային մարզական միջոցառումների երկկողմ մասնակցության հարցում:

Կողմերը կնպաստեն ցանկալի մարզաձևերի թիմերի և ակումբների փոխանակմանը` մարզական հավաքների, համատեղ մարզումների, ընկերական և մրցախաղային հանդիպումների կազմակերպման նպատակով:

Կողմերը մասնակցություն կցուցաբերեն երկու երկրներում անցկացվող սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հարցերով գիտական սեմինարներին:

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կհամագործակցեն ցանկալի մարզաձևերի մարզիչների և մասնագետների փոխանակման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, սպորտային գիտության և բժշկության բնագավառի ինֆորմացիայի, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների և սպորտային ռեզերվի պատրաստման փորձի փոխանակման ուղղությամբ:

Կողմերը կնպաստեն երկու երկրների մարզական ակումբների, կառույցների, մարզիկների պատրաստման կենտրոնների, ֆիզիկական դաստիարակության համակարգի աշխատողների պատվիրակությունների, մարզական և մանկավարժական անձնակազմի պատրաստմանը:

Կողմերը, մյուս Կողմի պահանջով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն գիտական աշխատությունների, ծրագրերի, ուսումնամարզական գրքերի, ձեռնարկների, հրատարակչությունների և ֆիլմերի, ինչպես նաև տարբեր մարզաձևերի վերջին նվաճումների, մարզակառույցների շինարարության և շահագործման, մարզագույքի և սարքավորումների արտադրության բնագավառում տեղեկության փոխանակումն ապահովելու ուղղությամբ:

Կողմերը (փոխադարձ պայմանավորվածությամբ) կապահովեն իրենց բուհերում տարբեր մարզաձևերի մարզիչների, գիտամանկավարժական կադրերի դասախոսների պատրաստումն ու վերապատրաստումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն` աջակցելու Կողմերից յուրաքանչյուրի` մարզահագուստի, սարքավորումների և գույքի նկատմամբ պահանջարկի ուսումնասիրմանը և կարիքների բավարարմանը և կնպաստեն սպորտային ապրանքների, մարզագույքի, սարքավորումների արտադրության համատեղ ձեռնարկությունների կառուցմանը և արտադրանքի իրացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կարծիքներ և առաջարկություններ կփոխանակեն, ինչպես նաև կհամակարգեն իրենց գործունեությունը համաշխարհային օլիմպիական և մարզական շարժման հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, հաշվի առնելով իրենց շինարարական և արտադրական հզորությունները, կհամագործակցեն մարզակառույցների շինարարության ու վերակառուցման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը որոշեցին, որ սույն Համաձայնագրի հոդվածներում շարադրված` երկու պետությունների միջև մարզական համագործակցության ձևերը կիրականացվեն երկու պետությունների համար փոխադարձ ընդունելի պայմաններում:

Մարզական պատվիրակություններ, թիմեր, մարզիչներ, գիտնականներ, մասնագետներ, առանձին մարզիկներ և այլ անձինք գործուղող երկիրը վճարում է մինչև ընդունող երկրի մայրաքաղաք հասնելու և վերադառնալու հետ կապված ճանապարհածախսը:

Ընդունող Կողմն իր վրա է վերցնում ժամանման հետ կապված բոլոր ծախսերը /տեղավորում, պետության տարածքում ուղևորություն մինչև մրցումների վայր, անհրաժեշտ բժշկական սպասարկում, սնունդ, և, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի տրամադրում/:

Կողմերը պայմանավորվեցին, որ մարզական թիմերի, մարզիչների, գիտնական մասնագետների, առանձին մարզիկների և այլ անձանց` ընդունող երկիր ժամանելը և այդ երկրում ծրագրով նախատեսվածից ավել օրեր մնալը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է համաձայնեցվի երկու երկրների համապատասխան ֆեդերացիաների և մարզական այլ կազմակերպությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում պայմանավորվող Կողմերի պարտավորությունները երրորդ երկրի նկատմամբ, չի բացառում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտում մարզական համագործակցության այլ` փոխադարձ ընդունելի ձևեր, և, անհրաժեշտության դեպքում, կարող են ձևակերպվել լրացուցիչ արձանագրություններով և համաձայնագրերով, որոնցով ճշտվում են համագործակցության ձևերը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև Կողմերից մեկը վեց ամիս առաջ գրավոր տեղեկացնի մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ իր որոշման մասին:

 

Սույն Համաձայնագիրը կնքված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 1993 թվականի հոկտեմբերի 26-ին, երեք բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ ունեն հավասար ուժ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության

մասին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին

 

2007 թ. մայիսի 7-ից դադարեցվել է 1993 թվականի հոկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի գործողությունը:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
Համաձայնագիր