Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ Դ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության կապի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Կապի հարցերով համագործակցելու մասին 1993 թվականի հուլիսի 1-ի Համաձայնագրի,

համարելով, որ կապի ասպարեզում փոխներգործությունը և համագործակցությունը պետք է զարգանան բարյացակամության և փոխօգնության հիման վրա,

հենվելով բարիդրացիական ավանդույթների վրա և ձգտելով դրանց հետագա զարգացմանը,

կամենալով հաստատել իրավական, տնտեսական և տեխնոլոգիական սերտ կապեր, Կողմերի միջև կապի միջոցների անխափան գործունեության ապահովման համար,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, գործելով սեփական լիազորությունների և հնարավորությունների ծավալում, համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենքների պահանջների, կշարունակեն և կընդլայնեն համագործակցությունը փոստային կապի հեռուստահաղորդակցության, ռադիոյի և հեռուստատեսության, արբանյակային համակարգերի, մամուլի տարածման ասպարեզում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը իրենց հարաբերությունները կկառուցեն Համաշխարհային փոստային միության ակտերի դրույթներին և Էլեկտրակապի միջազգային միության երաշխավորություններին խստիվ համապատասխան, որոնք կանոնակարգում են հարաբերությունները պետությունների և դրանց կապի վարչությունների, այդ միությունների անդամների միջև, ինչպես նաև` երկկողմ համաձայնագրերով և պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը, փոստային և էլեկտրական կապի, ինչպես նաև կապի ծառայությունների համար փոխադարձ հաշվարկների կարգի մեջ բոլոր փոփոխությունների մասին պետք է միմյանց հայտնեն փոփոխությունների ենթադրվող օրվանից 3 ամիս առաջ:

Կողմերը երաշխավորում են բոլոր տեսակների փոստային առաքումների և հատուկ կապի, էլեկտրակապի ցանցերով հաղորդումների, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ազատ տարանցումն իրենց տարածքներով:

Էլեկտրակապի ցանցերով հաղորդագրությունների տարանցման բաց թողնելու կարգը որոշվում է հետագայում` առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը միմյանց դեմ չեն կիրառի խտրական միջոցներ, որոնք կխոչընդոտեն կամ կբարդացնեն Կողմերի կապի վարչությունների գործունեությունը երրորդ երկրներում և միջազգային կազմակերպություններում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը միմյանց աջակցություն կցուցաբերեն` մյուս Կողմի ռադիո և հեռուստատեսային ծրագրերի և պարբերական մամուլի բաժանորդագրմամբ տարածմանը և մանրածախ առևտրի կազմակերպմանը իր պետության տարածքում, Կողմերի կառավարությունների կամ նրանց համապատասխան գերատեսչությունների միջև և պայմանագրերով սահմանված ծավալներով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կապի ձեռնարկությունների վարչություններին` կնքելու փոխհամագործակցությունների, փոխծառայությունների և փոխհաշվարկների մասին փոխադարձ ուղիղ պայմանագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերի կապի ծառայություններ տրամադրող բոլոր մասնակից ձեռնարկությունները սպառողի առաջ կրում են հավասար պատասխանատվություն` ժամանակին և որակյալ սպասարկման համար:

Միջազգային էլեկտրակապի անորակ աշխատանքի համար բողոքների քննարկման կարգը որոշվում է առանձին փաստաթղթով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը պայմանավորվեցին կապի ձեռնարկությունների հեռախոսավարների, հեռագրիչների, տեխանձնակազմի, փոստի աշխատողների միջև ծառայողական տեղեկության, ինչպես նաև ծառայողական փաստաթղթերի փոխանակման համար օգտագործել ռուսաց լեզուն:

Կողմերի երկրների միջև ուղարկվող փոստային առաքումների և հեռագրերի հասցեները լրացվում են ռուսերենով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը միջպետական հաղորդագրությունների և տեղեկությունների հաղորդման տեխնոլոգիական գործընթացներում կապի ձեռնարկություններում օգտագործում են մեկ ընդհանուր հաշվարկահաշվետվային ժամանակ` «Մոսկովյան»:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը ցուցաբերում են փոխադարձ աջակցություն միջազգային հեռախոսահեռագրական և փոստային փոխանակումների մշակման, ինչպես նաև հատուկ դրություններում ֆելդյեգերական և հատուկ կապի կազմակերպման հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը փոխադարձ աջակցություն են ցուցաբերում տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում առաջացած էլեկտրական և փոստային կապի միջոցների վնասվածքների վերականգնման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը որոշեցին, որ կապի ասպարեզում հարաբերություններից ծագած վեճերը ենթադասվում են միջնորդ դատարաններին, եթե դա նախատեսվում է Կողմերի պետությունների միջև համաձայնագրերով: Կողմերի երկրների միջև համաձայնագրերում այդ հարցի լուծման բացակայության դեպքում Կողմերի կապի ձեռնարկությունները վեճերի ենթադասությունը որոշում են ինքնուրույն` կնքվող պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և գործում է մինչև 1994 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հետագայում, եթե Կողմերից ոչ մեկը մինչև Համաձայնագրի գործողության ավարտման տարվանից հետո գալիք տարվա հունվարի 1-ը տեղյակ չպահի մյուս Կողմին սույն Համաձայնագրի փոփոխությունների, լրացումների և լուծման մասին, դրա գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի` ամեն անգամ` երեքամյա ժամկետով:

 

Կնքված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հուլիսի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ ունեն հավասար ուժ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
01.07.1993
Համաձայնագիր