Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման, արտադրանքի համատեղելիության, փոխադարձ փոխարինելիության, մարդու կյանքի և առողջության համար դրա անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով,

ցանկանալով զարգացնել համագործակցությունը ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման բնագավառում, ընդսմին, ելնելով այդ ասպարեզում միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սկզբունքներից և նորմերից,

առաջնորդվելով երկու երկրների տնտեսական շահերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կզարգացնեն և կամրապնդեն համագործակցությունը ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման բնագավառներում, մասնավորապես`

կկիրառեն գործող ստանդարտները «ԳՈՍՏ» հապավումով,

համաձայնեցված պայմաններով փոխադարձաբար կտրամադրեն նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր /ստանդարտների տեղեկատուներ, ստանդարտներ և ստանդարտացման, հավաստագրման ու որակի այլ փաստաթղթեր/,

փոխհամաձայնեցված պայմաններով կճանաչեն չափաբանական ատեստավորման, պետական ստուգման և չափիչ միջոցների տրամաչափման արդյունքները, ֆիզիկական մեծությունների միավորների` գոյություն ունեցող պետական չափանիշները,

կմշակեն և կկիրառեն նյութերի և նյութեղենի ստանդարտ նմուշներ, նյութերի և նյութեղենի ֆիզիկական շփումների և առանձնահատկությունների մասին ստանդարտ տվյալներ,

կճանաչեն հավաստագրման մարմինները, փորձարարական լաբորատորիաները /կենտրոնները/, փորձարկումների արդյունքները, հավաստագրերը, ինչպես նաև մատակարարվող արտադրանքի համապատասխանելիության նշանները` Կողմերի միջև լրացուցիչ համաձայնեցված պայմաններով,

կկատարեն արտադրանքի ստանդարտների, դասակարգիչների, փաստաթղթերի և քարտացուցակագրման միասնականացված համակարգերի ներդաշնակեցման համատեղ աշխատանք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կփոխգործակցեն կադրերի պատրաստման, մասնագետների փոխանակման, ձեռնարկությունների, ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատման, ինչպես նաև ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման բնագավառում նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական փաստաթղթերի պատրաստման աշխատանքների կազմակերպման գործը և բարենպաստ պայմաններ կստեղծեն այդ փոխգործակցության համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու լիազոր մարմիններն են`

Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի ստանդարտացման և չափաբանության պետական կենտրոնը,

Ռուսաստանի Դաշնությունում` Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման կոմիտեն:

Լիազոր մարմինները կարող են միմյանց հետ պայմանավորվել սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման միջոցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նախատեսված ուղղություններով համագործակցությունը իրականացվելու է համատեղ ծրագրերի հիման վրա:

Համագործակցության ֆինանսավորումն իրականացվելու է Կողմերի պայմանավորվածության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, անհրաժեշտության դեպքում, առանձին համաձայնագրերի կնքման միջոցով կստեղծեն սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համատեղ համակարգող մարմիններ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կփոխգործակցեն ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման գծով տարբեր միջազգային կազմակերպություններում` փոխաջակցելով այն միջազգային կազմակերպություններին մասնակցելու կամ անդամագրվելու գործում, որոնց անդամն է Կողմերից մեկը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կապահովեն ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում անցկացվող աշխատանքների մասին տեղեկությունների և ձեռք բերված գիտատեխնիկական արդյունքների գաղտնիությունը, եթե Կողմերից մեկը կվերապահի, որ դրանք գաղտնի բնույթ են կրում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերից մեկը համագործակցության ընթացքում ստացված գիտատեխնիկական տեղեկությունը կարող է երրորդ կողմին հանձնել միայն այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի համաձայնության պայմանով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի դրույթները անհրաժեշտության դեպքում կկոնկրետացվեն լրացուցիչ համաձայնագրերով և/կամ արձանագրություններով, որոնք կկնքվեն Հայաստանի ստանդարտացման և չափաբանության պետական կենտրոնի ու Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման կոմիտեի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման բնագավառում Կողմերի` նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները:

Սույն Համաձայնագրի իրագործման և մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրից և կգործի հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա տարեկան ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից մեկը համապատասխան ժամանակաշրջանն ավարտվելուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունիսի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
25.06.1993
Համաձայնագիր