Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լատվիական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով յուրաքանչյուր պետությունում տնտեսական բարեփոխումների առանձնահատկությունները,

ձգտելով Կողմերի տնտեսությունների ինտեգրմանը համաշխարհային տնտեսական հարաբերություններում,

ուշադրություն դարձնելով տնտեսության ազատականացման գործընթացին,

գիտակցելով ձևավորված առևտրատնտեսական կապերի խորացման առանձնահատուկ նշանակությունը,

առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ շահի և շահագրգռվածության սկզբունքներով,

հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն երկարատև ու կայուն հիմքերի վրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով և կամրապնդեն տնտեսական համագործակցությունն իրական հնարավորությունների շրջանակներում և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով, փոխշահավետ պայմանների ապահովման համար Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի պայմանակարգ /ռեժիմ/ նրանում, ինչը վերաբերում է`

ներմուծման և արտահանման նկատմամբ կիրառվող մաքսատուրքերին, հարկերին և գանձումներին, ներառյալ տվյալ տուրքերի, հարկերի և գանձումների գանձման մեթոդները,

մաքսազերծմանը, տարանցմանը, պահեստավորմանը, վերաբեռնմանը և նմանատիպ այլ ծառայություններին վերաբերող դրույթներին,

ուղղակի կամ անուղղակի գանձվող հարկերին և ցանկացած այլ ձևի ներքին գանձումներին,

վճարման և այդպիսի վճարումների փոխանցման մեթոդներին,

ներքին շուկայում ապրանքների վաճառքին, գնմանը, փոխադրմանը, բաշխմանը և օգտագործմանը վերաբերող կանոններին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

2-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում`

սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով հարևան երկրներին տրամադրված առավելությունների վրա,

մաքսային միություններ կամ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու նպատակով կամ այդպիսի միությունների և գոտիների ստեղծման հետ կապված երրորդ երկրներին տրամադրված առավելությունների վրա,

առանձին երկրներին սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրին համապատասխան կամ զարգացող երկրների նկատմամբ այլ միջազգային պայմանագրերով տրամադրված առավելությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը`

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքներն ուղղակի կամ անուղղակի չեն հարկի ներքին հարկերով և գանձումներով, որոնք կգերազանցեն այն հարկերը և գանձումները, որոնցով հարկվում են ներքին արտադրության նմանատիպ կամ երրորդ երկրներից ծագող ապրանքները,

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ չեն մտցնի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որոնք նմանատիպ իրավիճակում չեն կիրառվում ներքին արտադրության նմանատիպ կամ երրորդ երկրներից ծագող ապրանքների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ապրանքների և մատուցվող ծառայությունների անվանացանկը և ծավալները, եթե դրանք կարգավորվում են կառավարությունների մակարդակով, յուրաքանչյուր հաջորդ տարվա համար համաձայնեցվում են առանձին համաձայնագրերով կամ արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն ուղիղ կապերի զարգացմանը երկու Կողմերի տնտեսական գործունեության սուբյեկտների և ինստիտուցիաների միջև,

Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը գիտության և տեխնոլոգիայի, բնապահպանության, տրանսպորտի, զբոսաշրջության և հաղորդակցության, անձնակազմի ուսուցանման և ընդհանուր շահեր ներկայացնող այլ ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի` փոխադարձ առևտրի կարգը որոշող պայմանները անհրաժեշտության դեպքում կարող են մանրամասնորեն մշակվել ճյուղային համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու երկրների միջև առևտրին վերաբերող վճարումները և այլ վճարումները, որոնք կարող են ծագել Կողմերի միջև առևտրական հարաբերությունների զարգացման գործընթացում, կիրագործվեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրում գործող օրենսդրությանը համապատասխան:

Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը կկնքեն փոխադարձ հաշվարկների վերաբերյալ համաձայնագիր:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապրանքների վերաարտահանում թույլ է տալիս միայն մյուս Կողմի գրավոր համաձայնությամբ, որոնց վրա տարածվում է արտոնյալ պայմանակարգ (ռեժիմ)` ըստ արտահանման համապատասխան անվանացանկի և այն ծավալի շրջանակներում, որոնք սահմանված են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի հիման վրա կնքված համաձայնագրով:

Սույն հոդվածի չկատարման դեպքում Պայմանավորվող այն կողմը, որի շահերը խախտված են, մյուս Կողմին անհապաղ ներկայացնում է տվյալ դեպքին վերաբերող ողջ տեղեկությունը և կարող է դադարեցնել նմանատիպ ապրանքների մատակարարումը և պահանջել վերաարտահանումից ստացված արժութային հասույթի գումարի չափով տուգանքի վճարում:

Սույն հոդվածում վերաարտահանման տակ հասկացվում է մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից ծագող ապրանքի արտահանումը մյուս Պայմանավորվող կողմի միջոցով վերջինիս մաքսային տարածքի սահմաններից դուրս` երրորդ երկիր արտահանելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը պայմանավորվեցին սահմանել երկու երկրների տարածքներով բեռների փոխադրման և տարանցման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման և առևտրատնտեսական համագործակցության կատարելագործման նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել համատեղ հանձնախումբ:

Համատեղ հանձնախմբի հիմնական խնդիրներն են հանդիսանում`

երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման վերլուծությունը,

առևտրատնտեսական համագործակցության պայմանների բարելավման և դրա հետագա զարգացման հեռանկարների ուղղությամբ առաջարկությունների մշակումը,

սույն Համաձայնագրի իրականացման ընթացքի դիտարկումը և համապատասխան հանձնարարականների մշակումը:

Սույն Համաձայնագրի կատարման ընթացքի դիտարկման նպատակով Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները կհանդիպեն համաձայնեցված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Կողմի տարածքում կարող է բացել առևտրական ներկայացուցչություն:

Առևտրական ներկայացուցչությունների բացման սկզբունքների վերաբերյալ կկնքվի առանձին արձանագրություն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի կողմից երրորդ երկրների հետ կնքված այլ համաձայնագրերի գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը ենթակա են լուծման բանակցությունների ճանապարհով:

Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի կնքման և կատարման ժամանակ տնտեսական սուբյեկտների միջև ծագող վեճերը դիտարկվում են արբիտրաժային /տնտեսական/ դատարանների կողմից, համաձայն միջազգային պրակտիկայի, կամ էլ տնտեսական սուբյեկտների հետ համաձայնեցված միջնորդ դատարանների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը ոչ պակաս, քան 6 ամիս առաջ մյուս Պայմանավորող կողմին գրավոր չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Ռիգա քաղաքում 1993 թվական հունիսի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լատիշերեն և ռուսերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարակարծությունների դեպքում որոշիչ է հանդիսանում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 15-ից:

 

 

pin
Լատվիայի Հանրապետութ
15.06.1993
Համաձայնագիր