(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի համատեղ առաջարկությունը, որոշում եմ.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը /կցվում է/:
27 ապրիլի 1993 թ.
ՆՀ-223
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՆՀ-223
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ
1. Համաձայնագրեր կնքելու հիմնական սկզբունքներն են`
ա/ կողմերի փոխադարձ ճանաչումը, հարգանքը, վստահությունը և ներկայացուցչական հավասարությունը.
բ/ համաձայնագրի առարկայի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների և այլ նյութերի ուսումնասիրմանը կողմերի մասնակցության իրավահավասարությունը.
գ/ առաջադրված պահանջների և առաջարկությունների իրագործման համար նյութական, արտադրական և ֆինանսական իրական հնարավորությունների գնահատումը.
դ/ կնքված համաձայնագրերի անվերապահ կատարումը.
ե/ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանումը:
2. Բանակցող կողմերն են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության և կառավարությանն առընթեր մարմինների, և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան` ի դեմս կոնֆեդերացիայի անդամ արհմիությունների:
3. Բանակցություններ վարելու համար կողմերը ստեղծում են հանձնաժողովներ` նրանց օժտելով անհրաժեշտ լիազորություններով:
Հանձնաժողովները կազմվում են կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից, ընդ որում յուրաքանչյուր կողմից ընդգրկելով ոչ պակաս, քան հինգական ներկայացուցիչ:
Բանակցությունների նախապատրաստման շրջանում հանձնաժողովների /կողմերի/ պահանջով անհրաժեշտ վերլուծությունների և եզրահանգումների համար, նրանց տրամադրվում են քննարկվող հարցերի վերաբերյալ վիճակագրական և այլ տեղեկություններ:
4. Բանակցություններում քննարկվում են աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերը, ինչպես նաև երկուստեք համաձայնությամբ` այլ հարցեր:
5. Բանակցություններ սկսելու հիմք է հանդիսանում կողմերից մեկի առաջարկությունը: Գրավոր առաջարկությունն ուղարկվում է մյուս կողմին, որը 10-օրյա ժամկետում պարտավոր է գրավոր տեղեկացնել բանակցությունների անցկացման վերաբերյալ իր առաջարկությունների մասին:
6. Բանակցությունների ընթացքում առանձին հարցադրումների վերաբերյալ անհամաձայնության, ինչպես նաև նոր առաջարկությունների ներկայացման դեպքում, կողմերից մեկի պահանջով բանակցություններն ընդմիջվում են որոշակի ժամկետով, բայց մեկ ամսից ոչ ավելի:
Բանակցությունների ընդմիջման ընթացքում կողմերը գնահատում են ինչպես սեփական պահանջների կատարման հնարավորությունները, այնպես էլ մյուս կողմի ներկայացրած առաջարկությունները, իսկ անհրաժեշտության դեպքում լրամշակում են դրանք և որոշում իրենց հետագա գործողությունները:
7. Բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ կողմերի համաձայնության դեպքում կնքվում է համաձայնագիր:
8. Կնքված համաձայնագրի գործողության ընթացքում հարցերի օպերատիվ կարգավորման, առաջացած վեճերի լուծման, համաձայնագրի կատարման նկատմամբ հսկողության սահմանման նպատակով ստեղծվում է համաձայնեցման կոմիտե, որի կազմում ընդգրկվում են կողմերի հավասար թվով ներկայացուցիչներ:
9. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի կողմից` Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահը:
10. Կնքված համաձայնագրերը ենթակա են հրապարակման:
27 ապրիլի 1993 թ.
ՆՀ-223