Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ Ե ...

10.05.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.04.1997  -ից մինչեւ   10.05.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 08.04.99 թիվ 211 որոշում)

i

040.0041.130397

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«13» մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1997 թ. թիվ 41

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետերերի կամ այլ արժեթղթերի սեփականատերերի թիվը 50 և ավելի է, պարտավոր են արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել մասնագիտացված կազմակերպության` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական ձեռնարկության միջոցով:

2. Սահմանել, որ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի կամ այլ արժեթղթերի սեփականատերերի թիվը 50 և ավելի դառնալու դեպքում նրանք պարտավոր են մեկամսյա ժամկետում արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1997
N 41
Որոշում