Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԻՍՈՒՄ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԻՍՈՒՄ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏ ...

31.07.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.05.2004  -ից մինչեւ   31.07.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 29.07.2021 թիվ 1233-Ն որոշում)

i

040.0547.240404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 547-Ն

 

i

ԳՈՐԻՍՈՒՄ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գորիսում ստեղծել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) ապահովել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի բնականոն գործունեությունն սկսելը.

բ) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ընդունելությունը կազմակերպել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2004/2005 ուսումնական տարվա ընդունելության տեղերի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 547-Ն
Որոշում