Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿԱՆԱՆՑ «ՀԱՎԱՏ» ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿԱՆԱՆՑ «ՀԱՎԱՏ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄ ...

14.04.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.04.2004  -ից մինչեւ   14.04.2004  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 23.07.09 թիվ 851-Ն որոշում)

i

040.0516.220404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 516-Ա

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿԱՆԱՆՑ «ՀԱՎԱՏ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան` երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինարարությունների վերակառուցման գործում ոչ պետական միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրի քաղաքի Անի-7 շինարարական թաղամասի ջերմակայանի շենքի անավարտ շինարարության օբյեկտի (այսուհետ` օբյեկտ) 2/3 մասը նվիրաբերել Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպությանը` 1988 թվականի երկրաշարժից տուժած հաշմանդամ կանանց առողջությունը վերականգնող կենտրոն ստեղծելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) մեկամսյա ժամկետում Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` պայմանագրում ներառելով շինարարությունը երեք տարվա ընթացքում ավարտին հասցնելու պայմանը.

բ) երկամսյա ժամկետում` Գյումրու քաղաքապետի հետ համատեղ ապահովել օբյեկտի շինարարության և սպասարկման համար անհրաժեշտ հողահատկացման փաստաթղթերի ձևակերպումը:

3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվելու են Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 516-Ա
Որոշում