Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ...

14.07.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.1996  -ից մինչեւ   14.07.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.99 թիվ 990 հրաման)

i

102.0283.010796

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

20.06.1996 Թ. ԹԻՎ 283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի համաձայն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում աշխատանքային կարգապահության բարելավման նպատակով`

1/ հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անցագրային կարգը /կցվում է/:

2/ Նշված կարգի հետ ծանոթացնել արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի բոլոր աշխատողներին:

3/ Նշված կարգը կիրարկել ս/թ հուլիսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 20.06.1996 Թ. ԹԻՎ 283 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ

 

1/ Արդարադատության նախարարության շենք քաղաքացիների, արդարադատության համակարգի և ժողովրդական դատարանների աշխատողների, նախարարությունների, այլ գերատեսչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը թույլատրվում է միայն համապատասխան անցաթուղթ /ձևը կցվում է/ ստանալուց հետո, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքի:

2/ Առանց անցաթղթի ծառայողական վկայականներով արդարադատության նախարարության շենք մուտք գործելու իրավունք ունեն`

ա/ Ազգային Ժողովի պատգամավորները, նախարարները, սահմանադրական դատարանի անդամները.

բ/ գերագույն դատարանի նախագահը և նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամները, գլխավոր պետական արբիտրը, պետական արբիտրները.

գ/ գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, դատախազները.

դ/ Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության և սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատողները.

ե/ նախարարների տեղակալները, հանրապետական այլ գերատեսչությունների ղեկավարների տեղակալները, նախարարությունների և հանրապետական այլ գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

զ/ կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները.

է/ մարզպետները /Երևանի քաղաքապետը/, փոխմարզպետները /Երևանի փոխքաղաքապետը/, մարզպետարանների քարտուղարները /Երևանի քաղաքապետարանի քարտուղարը/.

ը/ շրջանային, քաղաքային ժողովրդական դատարանների նախագահները, ժողովրդական դատարանների դատավորները, ավագ դատական կատարածուները, դատական կատարածուները, գրասենյակների պետերը /քարտուղարները/.

թ/ շրջանային, քաղաքային պետական նոտարական գրասենյակների ավագ պետական նոտարները, պետական նոտարները.

ժ/ դատախազության, ազգային անվտանգության և ներքին գործերի մարմինների քննիչները /միայն դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա/.

ի/ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պետերը.

լ/ արդարադատության նախարարության համակարգի այլ աշխատողներ.

խ/ կապի նախարարության սուրհանդակային ծառայության աշխատակիցները:

3/ Արդարադատության նախարարության շենք մուտք գործելու մեկ մուտքի անցաթուղթը կարող են պատվիրել նախարարը, նախարարի առաջին տեղակալը և տեղակալը, նախարարի օգնականը, նախարարության վարչությունների և բաժինների պետերը, գլխավոր, առաջատար և առաջին կարգի խորհրդատուները, դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի տնօրենը և բաժինների պետերը:

4/ Մեկ մուտքի անցաթուղթ պատվիրողը տվյալ անձին ճանապարհելիս անցաթղթի վրա նշում է կատարում դրա ժամկետը լրանալու մասին: Շենքից դուրս եկող քաղաքացին պարտավոր է անցաթուղթը հանձնել միլիցիայի հերթապահող աշխատակցին:

5/ Արդարադատության նախարարության շենք մուտք գործելու անցաթղթի տրամադրման մասին գրառումներ կատարելու համար ընդունարանում պահվում է գրանցամատյան, որտեղ նշվում են անցաթղթի տրամադրման ամիս-ամսաթիվը, տրամադրողի անուն-ազգանունը, մուտք գործողի անուն-ազգանունը և ներկայացրած փաստաթղթերի /անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ/ տվյալները:

6/ Արդարադատության նախարարության շենքից նախարարության հաշվեկշռում գտնվող նյութական արժեքները դուրս են բերվում հատուկ անցագրի հիման վրա, որը վավերացնում է ֆինանսա-տնտեսական բաժնի պետը:

7/ Սույն կարգի ապահովման պարտականությունները դնել ֆինանսա-տնտեսական բաժնի վրա:

8/ Սույն կարգի ապահովման նկատմամբ վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալի և տեղակալի վրա:

9/ Սույն կարգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «01» 07 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01960036

 

 

pin
Արդարադատության նախարարություն
20.06.1996
N 283
Հրաման