i
/ուժը կորցրել է բացի 1-ին կետի առաջին պարբերությունից 01.08.96 թիվ 236 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 1991 թ. թիվ 462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքի բարձր սեյսմիկությունը, բնակելի տների ցածր սեյսմակայունությամբ հանդերձ բնակչության մեծ խտությունը, ինչպես նաև երկրաշարժերի հաճախացման աճող միտումը, հանրապետության բնակչության սեյսմիկ պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն (այսուհետև` ազգային ծառայություն)` գիտահետազոտական կենտրոնի իրավունքներով:
Ազգային ծառայությանը` ծառայության հիմնական կառուցվածքների կազմավորումը ավարտել մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սահմանել, որ ազգային ծառայության ֆինանսավորումը իրականացվում է հանրապետության բյուջեի հաշվին:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
3. Ազգային ծառայության ապարատի սպասարկման համար հատկացնել ծառայողական ավտոմեքենաների 4 միավոր սահմանաքանակ:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
4. Ազգային ծառայությանը հասարակական աջակցության նպատակով ծառայության շրջանակներում ստեղծել հատուկ ֆոնդ: Հանձնարարել ազգային ծառայությանը` երկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել նշված ֆոնդի կանոնադրությունը:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
5. Ազգային ծառայության 1991 թվականի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի պահուստային ֆոնդից` մինչև 10 մլն. ռուբլու չափով:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
6. Ազգային ծառայությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ պահանջվող արժութային միջոցների հատկացման մասին` խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
7. Երկրաշարժերի կանխատեսմամբ զբաղվող հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև մյուս հանրապետությունների և երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային ծառայությանը կից ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` 1991 - 1992 թ.թ. ազգային ծառայությունն ապահովել կապի անհրաժեշտ միջոցներով ու տեսակներով` ըստ ազգային ծառայության տեխնիկական առաջադրանքի հանրապետության մասնագիտացված նախագծային կազմակերպությունների կողմից մշակված նախագծի:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն ազգային ծառայությանը ավտոտրանսպորտային միջոցներ հատկացնելու մասին:
/ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
10. Ազգային ծառայությանը` երկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել ծառայության կանոնադրությունը: