(ուժը կորցրել է 13.01.05 թիվ 101-Ն որոշում)
i
040.0229.100304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2004 թվականի N 229-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշման 5.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ սահմանել հետևյալ պահանջները`
բուսաբուծության վարչություն 2 բաժին 8 հաստիքային միավոր
գիտության, կրթության և
խորհրդատվության վարչություն 2 բաժին 10 հաստիքային միավոր
գյուղատնտեսության և գյուղի
սոցիալական զարգացման ծրագրավորման
վարչություն 2 բաժին 8 հաստիքային միավոր
ագրովերամշակման և սննդամթերքի
անվտանգության վարչություն 2 բաժին 8 հաստիքային միավոր
հողերի մոնիտորինգի և
մելիորացիայի վարչություն 2 բաժին 7 հաստիքային միավոր
արտաքին կապերի և մարքեթինգի
վարչություն 2 բաժին 9 հաստիքային միավոր
տնտեսական բաժին 4 հաստիքային միավոր
սպասարկումների բաժին 4 հաստիքային միավոր
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ