Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱ ...

01.03.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   01.03.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.99 թիվ 758 որոշում)

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 1982 թիվ 151

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մասին» Հայկական ԽՍՀ օրենքի 31 հոդվածին համապատասխան Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նորմատիվ բնույթ կրող կամ ընդհանուր նշանակություն ունեցող որոշումները հրապարակվում են «Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների ժողովածուում»` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի այն որոշումները, որոնք դրանցում նախատեսված միջոցառումների կարևորության կամ հրատապության կապակցությամբ ենթակա են լայն և անհապաղ մասսայականացման, հրապարակվում են թերթերում, իսկ անհրաժեշտության դեպքերում հայտարարվում են նաև հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ հաղորդվում են հեռագրով:

«Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների ժողովածուում» և թերթերում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների հրապարակումը համարվում է պաշտոնական:

2. Սահմանել, որ Հայկական ԽՍՀ կառավարության նորմատիվ բնույթի որոշումներում պետք է նշվի դրանք գործողության մեջ մտցնելու ժամկետը:

Այն դեպքերում, երբ Հայկական ԽՍՀ կառավարության որոշումներում նշված չէ գործողության մեջ մտցնելու ժամկետը, դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կարգադրությունները գործողության մեջ են մտնում դրանց ընդունման պահից և «Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների ժողովածուում» հրապարակման ենթակա չեն:

4. Հայկական ԽՍՀ-ի համար ուժի մեջ մտած` Հայկական ԽՍՀ-ի անունից կնքված միջազգային պայմանագրերը, որոնց ստորագրման համար որոշումներն ընդունվել են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից, այն պայմանագրերը, որոնք կնքվել են Հայկական ԽՍՀ կառավարության անունից և վավերացման ենթակա չեն, այն պայմանագրերը, որոնց միանալը կամ ընդունումը իրականացվել է Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների հիման վրա, հրապարակվում են «Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների ժողովածուում»` Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրության ներկայացմամբ:

Հայկական ԽՍՀ միջազգային այն պայմանագրերը, որոնց բնագիր տեքստերը կազմված են օտար լեզուներով, հրապարակվում են այդ լեզուներից մեկով` հայերեն լեզվով պաշտոնական թարգմանության հետ:

5. «Հայկական ԽՍՀ կառավարության որոշումների ժողովածուում» կամ թերթերում չհրապարակված Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումները, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կարգադրությունները կարող են հրապարակվել մյուս տպագիր հրատարակություններում` համապատասխան կազմակերպությունների ներկայացմամբ, միայն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի թույլտվությամբ:

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի կարգադրությամբ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի` սույն որոշման 1-ին կետին համապատասխան հրապարակման ենթակա որոշումների բնագրի վրա կատարվում են հետևյալ նշումները`

«Ենթակա է հրապարակման որոշումների ժողովածուում».

«Ենթակա է հրապարակման որոշումների ժողովածուում և թերթերում».

«Ենթակա է հրապարակման որոշումների ժողովածուում, թերթերում և հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաղորդման»:

Թերթերում տպագրելու և հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաղորդելու համար Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումները ուղարկվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կողմից` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պետական ինֆորմացիոն գործակալության միջոցով:

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի այն որոշումների վրա, որոնք ենթակա չեն պաշտոնական աղբյուրներում հրապարակման, կատարվում է «Տպագրման ենթակա չէ» մակագրությունը:

8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումները, անկախ սույն որոշմանը համապատասխան հրապարակվելուց, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության կողմից, դրանց ընդունվելուց անմիջապես հետո, ուղարկվում են Հայաստանի կոմկուսի Կենտկոմ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայկական ԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտե, Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրություն, Հայկական ԽՍՀ դատախազություն, Հայկական ԽՍՀ կենտվիճվարչություն, Հայկական ԽՍՀ մինիստրություններ, գերատեսչություններ, պետական կոմիտեներ, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներ, ինչպես նաև այլ կազմակերպություններ` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի կողմից որոշված ցանկով:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
18.03.1982
N 151
Որոշում