(ուժը կորցրել է 25.01.2019 թիվ 03-Ն որոշում)
i
603.0047.210104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 01 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 47-Ն
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև թիվ 1-Ձուկ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 47-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» ՁԵՎ ԹԻՎ 1- ՁՈՒԿ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ձկնորսություն, ձկնաբուծություն գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հրահանգը կազմված է հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
5. «Կատարվել է որս` ընդամենը» թիվ 001 տողով լրացվում է բաց ծովում, առափնյա կամ ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթերի (խեցգետին, ծովախեցգետին, օմար, մանր ծովախեցգետին (կրեվետկա), լանգուստ) և կակղամորթերի, կրիաների, իժերի, ծովային ոզնիների, բնական մարգարտի, սպունգերի ջրիմուռների և այլ նմանատիպ ծովամթերքի ընդամենը կատարված որսը: Այս բաժնում ներառվում է նաև ձկների առաջնային մշակման, բացի ձկնագործարաններում մշակումից, ինչպես նաև ձկնորսության հետ կապված ծառայությունների` ձկնապաշտպանության և հսկողության վրա կատարված ծախսերը:
6. 001 տողից` 002, 003 և 004 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
7. «Այդ թվում իրացվել է, ընդամենը» թիվ 005 տողով լրացվում են թիվ 001 տողում` «Կատարվել է որս, ընդամենը», բերված ցուցանիշների միայն իրացված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի ծավալների վերաբերյալ համապատասխան տվյալները:
8. 005 տողից` 006, 007 և 008 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի իրացման վերաբերյալ համապատասխան տվյալները:
9. «Բուծվել է, ընդամենը» թիվ 009 տողի առաջին և երկրորդ սյունակներում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների, ոստրեաբուծման և ուրիշ ուտելի ծովաբույսերի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների ընդամենը արժեքը:
10. 009 տողից` 010, 011 և 012 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
11. «Այդ թվում իրացվել է, ընդամենը» թիվ 013 տողով լրացվում են բուծված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ համապատասխան տվյալները:
12. 013 տողից` 014, 015 և 016 տողերում առանձնացվում են համապատասխանաբար` ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի իրացմանը վերաբերող համապատասխան տվյալները:
13. Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ` կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |Ձկնաբուծություն, |մինչև հաշվետու |
|ծառայություն |ձկնորսություն |ժամանակաշրջանին |
|2. Ազգային վիճակագրական |գործունեությամբ զբաղվող |հաջորդող ամսվա 5-ը |
|ծառայության մարզային |իրավաբանական անձինք, | |
|գործակալություն |հիմնարկները, անհատ | |
|(տարածքային բաժին) |ձեռնարկատերերը | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 1-ՁՈՒԿ |
| (անվանումը) | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
| | թիվ 47-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. _____________________ ամիս
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի|Հաշվետու |Նախորդ տարվա|Հաշվետու|Նախորդ տարվա|
| |հա- |ամսում, |համապատասխան|ամսում, |համապատասխան|
| |մարը|հազ. դրամ|ամսում, |ցենտներ |ամսում, |
| | | |հազ. դրամ | |ցենտներ |
|_______________________|____|_________|____________|________|____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|Կատարվել է որս` | 001| | | | |
|ընդամենը | | | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այդ թվում` ձկան | 002| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|խեցեմորթերի | 003| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այլ | 004| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|Այդ թվում իրացվել է, | 005| | | | |
|ընդամենը | | | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այդ թվում` ձուկ | 006| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|խեցեմորթեր | 007| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այլ | 008| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|Բուծվել է` ընդամենը | 009| | | X | X |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այդ թվում` ձուկ | 010| | | X | X |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|խեցեմորթեր | 011| | | X | X |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այլ | 012| | | X | X |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|Այդ թվում իրացվել է, | 013| | | | |
|ընդամենը | | | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այդ թվում` ձուկ | 014| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|խեցեմորթեր | 015| | | | |
|_______________________|____|_________|____________|________|____________|
|այլ | 016| | | | |
._________________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________ մարդ
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)