(ուժը կորցնելու է 01.01.10` 02.10.09 թիվ 19-Ն որոշում)
i
603.0034.251203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 34-Ն
ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 51-Կապ (տարեկան) «Հեռուստատեսության, ռադիոհաղորդումների և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 34-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է հինգ բաժնից. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը (բաժին 1), Հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը (բաժին 2), Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ) (բաժին 3), Ռադիոհաղորդման հաղորդակներ (բաժին 4), Ռադիոկապի հաղորդակներ (բաժին 5):
Հաշվետվությունը կազմելու համար հիմք են հանդիսանում սարքավորումների տեխնիկական անձնագրերի տվյալները:
2.1. 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում` բազմածրագրային)` ըստ դրանց տեղակայման բնակավայրերի թվի, իսկ 3-րդ սյունակում` 1 կիլովատից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում` բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց է տրվում համապատասխանաբար` 1 կիլովատ և ավելի ու 1 կիլովատից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:
2.2. 310 տողում լրացվում է կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերի (հանգույցների) ընդհանուր քանակը, որոնք գործում են անկախ բաժանորդների քանակից և գերատեսչական պատկանելությունից:
2.3. 320 տողում լրացվում է կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների թվաքանակը, որը որոշվում է կաբելային հեռուստատեսության համակարգին միացված բնակարանների քանակով:
2.4. 330 տողում լրացվում է բնակավայրերի քանակը, որտեղ գործում են կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր: Եթե մի բնակավայրում գործում են կաբելային հեռուստատեսության մի քանի տարբեր համակարգեր, ապա տվյալների հաշվարկման ժամանակ այն ընդունում են որպես մեկ կետ:
2.5. 4-րդ բաժնում ցույց են տրվում ռադիոհաղորդման հաղորդակները (երկար-միջին ալիք, կարճ ալիք), անկախ դրանց փաստացի օգտագործումից (ռադիոհաղորդումներ, ռադիոկապ, այլ տիպի աշխատանքներ տարբեր պատվիրատուների համար), և գերկարճ (Էֆ Էմ) ալիքի ռադիոկայանները:
2.6. 510 տողում ցույց է տրվում մարզկենտրոնների ռադիոկենտրոններում տեղակայված ռադիոկապի բոլոր հաղորդակները, անկախ տարբեր տեսակի աշխատանքներում (այդ թվում ռադիոհաղորդումներում) դրանց օգտագործումից:
2.7. 520 տողում լրացվում է համայնքների կենտրոններում և այլ բնակավայրերում տեղակայված ռադիոկապի բոլոր հաղորդակների քանակը` բացի 1 կիլովատից պակաս հզորությամբ ռադիոկայանների, որոնք օգտագործվում են ներգերատեսչական և դիսպետչերական կապի ծառայությունների համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Կապի ծառայություններ |մինչև հաշվետու |
|ծառայություն |մատուցող |տարվան հաջորդող |
| |կազմակերպությունները, |տարվա փետրվարի 20-ը |
| |հիմնարկները և անհատ | |
| |ձեռնարկատերերը | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 51-ԿԱՊ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
| | թիվ 34-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200___ թ. համար
1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
._________________________________________________________________________.
| 1 կվտ և |1 կվտ-ից պակաս| Հեռուստահաղորդակներ |
| ավելի | հզորությամբ |_____________________________________________|
|հզորությամբ | հեռուս- |1 կվտ |1 կվտից| այդ թվում` ծրագիր ստացող |
| հեռուս- | տակայանները |և |պակաս |_____________________________|
|տակայանները | |ավելի |հզորու-|ռադիո- |եթերով|արբանյակային|
|____________|______________|հզորու-|թյամբ |ռելեային | |համակարգերով|
|ընդա-|որից` |ընդա- |որից` |թյամբ | |գծերով | | |
|մենը |բազմա-|մենը |բազմա- | | |կաբելային| | |
| |ծրագիր| |ծրագիր | | |մայրուղի-| | |
| | | | | | |ներով | | |
|_____|______|______|_______|_______|_______|_________|______|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_____|______|______|_______|_______|_______|_________|______|____________|
._________________________________________________________________________.
2. Հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Հանրապետության համայնքները, |
| |համարը| միավոր |
| | |_______________________________|
| | | քաղաքային | գյուղական |
| | |_______________|_______________|
| | |հաշվետու|նախորդ|հաշվետու|նախորդ|
| | | տարի | տարի | տարի | տարի |
|__________________________________|______|________|______|________|______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|__________________________________|______|________|______|________|______|
|Հեռուստաընկերություններ, ընդամենը | 210 | | | | |
|որից` | | | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|1. | 210.1| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|2. | 210.2| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|3. | 210.3| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|4. | 210.4| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|5. | 210.5| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|6. | 210.6| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|7. | 210.7| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|8. | 210.8| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|9. | 210.9| | | | |
|__________________________________|______|________|______|________|______|
|10. |210.10| | | | |
._________________________________________________________________________.
3. Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ)
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Կաբելային |այդ թվում`|
| |համարը| հեռուստա- |կոմերցիոն |
| | |հաղորդումների| |
| | | համակարգեր | |
| | |(հանգույցներ)| |
|_________________________________________|______|_____________|__________|
| Ա | Բ | 1 | 2 |
|_________________________________________|______|_____________|__________|
|Կաբելային հեռուստատեսության | 310 | | |
|հաղորդակցության համակարգերի քանակը, հատ | | | |
|_________________________________________|______|_____________|__________|
|Կաբելային հեռուստատեսության | 320 | | |
|հաղորդակցության համակարգերին միացման | | | |
|բաժանորդների թվաքանակը, հազար հատ | | | |
|_________________________________________|______|_____________|__________|
|Բնակավայրերի քանակը (քաղաքային և | 330 | | |
|գյուղական), որտեղ գործում են կաբելային | | | |
|հեռուստատեսության հաղորդակցության | | | |
|համակարգեր | | | |
._________________________________________________________________________.
4. Ռադիոհաղորդման հաղորդակներ
._________________________________________________________________________.
| Հաճախականության ձայնածավալը | Տողի | Հաղորդակների | Հաղորդակների |
| (դիապազոն) |համարը| քանակը, հատ | ընդհանուր |
| | | |հզորությունը, Կվտ|
|_________________________________|______|______________|_________________|
| Ա | Բ | 1 | 2 |
|_________________________________|______|______________|_________________|
|Երկար-միջին ալիք | 410 | | |
|_________________________________|______|______________|_________________|
|Կարճ ալիք | 420 | | |
|_________________________________|______|______________|_________________|
|Գերկարճ ալիք (Էֆ Էմ) | 430 | | |
._________________________________________________________________________.
5. Ռադիոկապի հաղորդակներ
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի |Տողի |Հաղորդակների|այդ թվում` |3-րդ սյունակի|այդ թվում` |
| անվանումը |համարը|քանակը - |1 կվտ և |հաղորդակների |1 կվտ և |
| | |ընդամենը, |ավելի |ընդհանուր |ավելի |
| | |հատ |հզորությամբ|անվանական |հզորությամբ|
| | | | |հզորությունը,| |
| | | | |կվտ | |
|_______________|______|____________|___________|_____________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|_______________|______|____________|___________|_____________|___________|
|Մարզկենտրոններ | 510 | | | | |
|_______________|______|____________|___________|_____________|___________|
|Համայնքներ | 520 | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________