Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԱՎՏՈՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆ ...

11.11.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2004  -ից մինչեւ   11.11.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 15.09.06 թիվ 17-Ն որոշում)

i

603.0019.251203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2003 թվականի N 19-Ն

 

ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 65-Ավտո (եռամսյակային) «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 23-ի «Ձև թիվ 65-ավտո (փոստային-եռամսյակային) «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 89 որոշումը:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 19-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ

(եռամսյակային) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎՏՈ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

1.3. Հաշվետվությունը լրացվում է տարվա սկզբից աճողական կարգով:

1.4. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

1.5. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

1.6. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար տաքսիներ, պիկապներ) (բաժին 1), Շահագործական ավտոբուսներ և միկրոավտոբուսներ (բաժին 2), Թեթև մարդատար շահագործական մեքենաներ (բաժին 3):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս:

2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:

2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

2.7. Միջմարզային երթուղի` երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

2.9. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ ներկայացնում է բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով):

Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառվում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:

Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:

Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:

Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:

Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:

Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:

1-ին բաժնի 5-րդ սյունակից առանձնացվում են արտահանման (սյունակ 6), ներմուծման (սյունակ 7) հետ կապված բեռնափոխադրումները:

2.10. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով ուղևորափոխադրումների ծավալները:

Ավտոբուսներով ուղևորների փոխադրումների ծավալները (տող 240) և ուղևորաշրջանառությունը (տող 250) հաշվետվության մեջ լրացվում են ըստ երթուղիների առանձին տեսակների` ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական:

ՈՒղևորների փոխադրումների ծավալը (տող 240) որոշվում է հետևյալ կերպ.

Ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:

Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:

Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

Պատվերով աշխատող ավտոբուսների աշխատանքը ներառվում է երթուղու այն տեսակի մեջ, որով աշխատել է տվյալ ավտոբուսը (օրինակ. եթե ավտոբուսն աշխատել է ներքաղաքային երթուղով, ապա տվյալ ավտոբուսի աշխատանքի տվյալները ներառվում են հաշվետվության 5-րդ բաժնի 5-րդ սյունակում, ներմարզային երթուղով աշխատելու դեպքում` 4-րդ և այլն):

Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:

Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:

ՈՒղևորաշրջանառությունը (տող 250) որոշվում է հետևյալ կերպ.

ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.

բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է .

- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ:

Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350 : 45 = 7,78 դրամ.

- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.

Երթուղիների միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`

օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղի.

I երթուղի` հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 = 300 կմ

II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ

III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ

Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`

(300+500+180) : (15+20+6) = 980 : 41 = 23.9 կմ:

գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:

Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.

- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,

- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:

2.11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով) (տող 110) ցուցանիշը ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և արտահայտվում է ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այս ցուցանիշը լրացնում են առևտրային հիմունքներով այլ կազմակերպությունների կամ քաղաքացիների համար վճարովի բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները:

Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:

2.12. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 120) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթն` առանց ավելացված արժեքի հարկի:

2.13. Շահագործական ավտոբուսների հասույթը (ավելացված արժեքի հարկով) (տող 210) ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները և արտահայտվում են ներառյալ` ավելացված արժեքի հարկը:

2.14. Շահագործական ավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 220) ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի):

2.15. Երթուղային ավտոբուսների շահագործումից ստացված հասույթ (տող 221) ցուցանիշում ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց պատվերով աշխատող ավտոբուսների):

Կազմակերպության վնասները փոխհատուցելու նպատակով բյուջեից հատկացված սուբսիդիաները «Հասույթ - ընդամենը» (տող 210 և 220) և «այդ թվում երթուղային ավտոբուսներից և միկրոավտոբուսներից» (տող 221) տողերում չեն հաշվառվում, այլ արտացոլվում են «Սուբսիդիաներ բյուջեից» (տող 260) տողում:

2.16. Թեթև մարդատար տաքսիների շահագործումից ստացված հասույթի (տող 310, սյունակ 1 - ավելացված արժեքի հարկով), (տող 320, սյունակ 1 - առանց ավելացված արժեքի հարկի) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները:

2.17. 310 և 320 տողերի 5-րդ սյունակում համապատասխանաբար` ներառյալ ավելացված արժեքի հարկը և առանց ավելացված արժեքի հարկի, լրացվում է այն հասույթը, որն ստացվում է պատվիրատուի կողմից` ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:

2.18. Այլ կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված դրամական միջոցները չեն ներառվում ուղևորաբեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին ու վնասներին:

2.19. Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ծախսերի մեջ ներառվում են ավտոմեքենաների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումները սոցիալական կարիքների համար, ամորտիզացիոն մասհանումներ, այլ ծախսեր:

2.20. Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:

2.21. Կազմակերպության ծառայողական ավտոմեքենաների շահագործման ծախսերը ցույց են տրվում 330 տողի 3-րդ սյունակում:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |տրանսպորտային              |մինչև  հաշվետու     |

|ծառայություն մարզային   |գործունեությամբ զբաղվող    |ժամանակաշրջանին     |

|գործակալություն         |իրավաբանական անձինք,       |հաջորդող ամսվա 20-ը |

|(տարածքային բաժին)      |անհատ ձեռնարկատերերը       |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |      65-ԱՎՏՈ       |

|                           (անվանումը)              |   (եռամսյակային)   |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |

|                                    (փոստային դասիչ)|   պետական խորհրդի  |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|

|                                                    | թիվ 19-Ն որոշմամբ  |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |     Չլրացնել       |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200_ թ. հունվար ____________________

(տարվա սկզբից աճողական կարգով)

 

1. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար

տաքսիներ, պիկապներ)

 

._________________________________________________________________________.

|                   |Տողի|Չափի |Ընդա-|    այդ թվում` ըստ հաղորդակցության  |

|                   | հա-|միա- |մենը |             տեսակների              |

|                   |մարը|վորը |(2-5 |____________________________________|

|                   |    |     |սյու-|ներ- |ներ- |միջ- |միջպե-|   5-րդ    |

|                   |    |     |նակ- |քաղա-|մար- |մար- |տական | սյունակից |

|                   |    |     |ների |քային|զային|զային|      |___________|

|                   |    |     |գու- |     |     |     |      |ար-  |ներ- |

|                   |    |     |մարը)|     |     |     |      |տահա-|կրում|

|                   |    |     |     |     |     |     |      |նում |     |

|___________________|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|

|          Ա        |  Բ |  Գ  |  1  |  2  |  3  |  4  |   5  |  6  |  7  |

|___________________|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|

|Հասույթ (ներառյալ  | 110|հազար|     |     |     |     |      |     |     |

|ավելացված արժեքի   |    |դրամ |     |     |     |     |      |     |     |

|հարկը), ընդամենը   |    |     |     |     |     |     |      |     |     |

|___________________|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|

|Հասույթ (առանց     | 120| -»- |     |     |     |     |      |     |     |

|ավելացված արժեքի   |    |     |     |     |     |     |      |     |     |

|հարկի), ընդամենը   |    |     |     |     |     |     |      |     |     |

|___________________|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|

|Ծախսեր - ընդամենը  | 130| -»- |     |     |     |     |      |     |     |

|___________________|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|

|Տեղափոխվել են      | 140|հազար|     |     |     |     |      |     |     |

|բեռներ             |    |տոննա|     |     |     |     |      |     |     |

|___________________|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|

|Բեռնաշրջանառություն| 150|հազար|     |     |     |     |      |     |     |

|                   |    |տոննա|     |     |     |     |      |     |     |

|                   |    |կմ   |     |     |     |     |      |     |     |

._________________________________________________________________________.

 

2. Շահագործական ավտոբուսներ և միկրոավտոբուսներ

 

._________________________________________________________________________.

|                   |Տողի|Չափի |Եր- | այդ թվում` ըստ երթուղիների   |1-ին  |

|                   |հա- |միա- |թու-|         տեսակների            |սյու- |

|                   |մարը|վորը |ղի- |______________________________|նակից |

|                   |    |     |ների|ներ- |որոն- |ներ- |միջ- |միջ- |փոխադ-|

|                   |    |     |բո- |քաղա-|ցից`  |մար- |մար- |պետա-|րում- |

|                   |    |     |լոր |քային|մարզ- |զային|զային|կան  |ներ   |

|                   |    |     |տե- |     |կենտ- |     |     |     |գյու- |

|                   |    |     |սակ-|     |րոն,  |     |     |     |ղական |

|                   |    |     |ները|     |հանրա-|     |     |     |վայրե-|

|                   |    |     |    |     |պետու-|     |     |     |րում  |

|                   |    |     |    |     |թյան  |     |     |     |      |

|                   |    |     |    |     |մայրա-|     |     |     |      |

|                   |    |     |    |     |քաղաք |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|         Ա         |  Բ |  Գ  |  1 |  2  |  3   |  4  |  5  |  6  |   7  |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|Հասույթ (ներառյալ  | 210|հազար|    |     |      |     |     |     |      |

|ավելացված արժեքի   |    |դրամ |    |     |      |     |     |     |      |

|հարկը) - ընդամենը  |    |     |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|Հասույթ (առանց     | 220| -»- |    |     |      |     |     |     |      |

|ավելացված արժեքի   |    |     |    |     |      |     |     |     |      |

|հարկի) - ընդամենը  |    |     |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|այդ թվում`         | 221| -»- |    |     |      |     |     |     |      |

|երթուղային         |    |     |    |     |      |     |     |     |      |

|ավտոբուսներից և    |    |     |    |     |      |     |     |     |      |

|միկրոավտոբուսներից |    |     |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|Ծախսեր - ընդամենը  | 230| -»- |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|այդ թվում`         | 231| -»- |    |     |      |     |     |     |      |

|երթուղային         |    |     |    |     |      |     |     |     |      |

|ավտոբուսներ և      |    |     |    |     |      |     |     |     |      |

|միկրոավտոբուսներ   |    |     |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|Փոխադրվել են       | 240|հազար|    |     |      |     |     |     |      |

|ուղևորներ  -       |    |ուղե-|    |     |      |     |     |     |      |

|ընդամենը           |    |վոր  |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|այդ թվում`         | 241| -»- |    |     |      |     |     |     |      |

|երթուղային         |    |     |    |     |      |     |     |     |      |

|ավտոբուսներով և    |    |     |    |     |      |     |     |     |      |

|միկրոավտոբուսներով |    |     |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|Ուղևորաշրջանա-     | 250|հազար|    |     |      |     |     |     |      |

|ռություն - ընդամենը|    |ուղե-|    |     |      |     |     |     |      |

|                   |    |վոր  |    |     |      |     |     |     |      |

|                   |    |կմ   |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|այդ թվում`         | 251| -»- |    |     |      |     |     |     |      |

|երթուղային         |    |     |    |     |      |     |     |     |      |

|ավտոբուսներով և    |    |     |    |     |      |     |     |     |      |

|միկրոավտոբուսներով |    |     |    |     |      |     |     |     |      |

|___________________|____|_____|____|_____|______|_____|_____|_____|______|

|Տեղեկություն.      | 260|հազար| X  |     |      |     |  X  |     |  X   |

|Սուբսիդիաներ       |    |դրամ |    |     |      |     |     |     |      |

|բյուջեից           |    |     |    |     |      |     |     |     |      |

._________________________________________________________________________.

 

3. Թեթև մարդատար շահագործական մեքենաներ

 

._________________________________________________________________________.

|                       | Տողի | Չափի  |  Թեթև  |Այլ կազմակեր-| Կազմակեր- |

|                       |համարը|միավորը|մարդատար|պություններին|  պության  |

|                       |      |       |տաքսիներ|ծառայություն-|ծառայողական|

|                       |      |       |        |ներ մատուցած |   թեթև    |

|                       |      |       |        |    թեթև     | մարդատար  |

|                       |      |       |        |  մարդատար   | ավտոմեքե- |

|                       |      |       |        |ավտոմեքենաներ|  նաները   |

|_______________________|______|_______|________|_____________|___________|

|         Ա             |   Բ  |   Գ   |    1   |      2      |     3     |

|_______________________|______|_______|________|_____________|___________|

|Հասույթ (ներառյալ      |  310 | հազար |        |             |           |

|ավելացված արժեքի       |      | դրամ  |        |             |           |

|հարկը) - ընդամենը      |      |       |        |             |           |

|_______________________|______|_______|________|_____________|___________|

|Հասույթ (առանց         |  320 |  -»-  |        |             |           |

|ավելացված արժեքի       |      |       |        |             |           |

|հարկի) - ընդամենը      |      |       |        |             |           |

|_______________________|______|_______|________|_____________|___________|

|Ծախսեր - ընդամենը      |  330 |  -»-  |        |             |           |

|_______________________|______|_______|________|_____________|___________|

|Ավտոմեքենաների վազք    |  340 | հազար |        |             |           |

|- ընդամենը             |      |  կմ   |        |             |           |

|_______________________|______|_______|________|_____________|___________|

|այդ թվում` վճարովի     |  341 |  -»-  |        |             |           |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար            _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

    Լրացնող            _____________________     ________________________

    (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.11.2003
N 19-Ն
Որոշում