(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արտաքին տնտեսական գործառնությունները և ապրանքների արտահանումը խթանելու նպատակով կասեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի 11-րդ կետով սահմանված օտարերկրյա արժույթով ստացված հասույթից 25 տոկոս դրույքաչափով արժութային հարկի գանձումը:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի մարտի 1-ից:
1 մարտի 1992 թ.
ՆՀ-79